вторник

Համայնքային տոն Սարապատ բնակավայրում


Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից  ֆինանսավորված և «Սարապատ» համայնքային զարգացման ՀԿ-ի կողմից իրականացված «Կազմակերպության հզորացումից դեպի համայնքի հզորացում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը նվիրված էր Սարապատ բնակավայրի համայնքային տոնին: Աշնանային առավոտ էր: Անսովոր աղմուկ կար Սարապատի փողոցներում: Հավաքվել էին տարբեր բնակավայրերից մարդիկ ուրախանալու սարապատցիների հետ: Սարապատ գյուղում նշվեց ծրագրի շնորհանդեսը, կայացավ համայնքային տոնը, իսկ համայնքի բնակիչների համար կառուցված հանգստի գոտին` Հիանալի հասարակական վայրը, որը կահավորվել էր հետաքրքիր ու յուրահատուկ ձևով, իր «դռները բացեց» ներկաների առաջ: Շնորհանդես-փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել գործընկեր կազմակերպությունների /«Վանադ» ՀԿ, «Երրորդ բնություն» ՀԿ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ/ ներկայացուցիչները, Սարապատ խոշորացված համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը, կից բնակավայրերի և Սարապատի բնակիչներ:
Բարեկարգված հանգստի գոտու աջ մասում ստեղծվել էր գյուղական հետաքրքիր կոլորիտ, վաճառքի էին հանվել խոտաբույսեր և թեյախոտեր` մոտ 20-ից ավել տեսականի: Այստեղ է տեղադրված նաև համայնքի նորությունները լուսաբանող տեղեկատվական վահանակը` գյուղի առօրյան լուսաբանող նյութերով, ամսվա ծնունդներով, «Սարապատ» ՀԿ-ի տեղեկատուներով և այլ հայտարարություններով համեմված: Տեղեկատվական վահանակի «շեֆությունն» իրենց վրա են վերցրել Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան կամավորները, ովքեր տարաբնույթ տեղեկաություններ են տրամադրելու:


Մյուս կողմում ներկայացվել էր ինժեներ-կոնստրուկտոր՝ Խաչատուր Հովհաննիսյանի կողմից ինքնաշեն մինի բազմաֆունկցիոնալ տրակտորը, իսկ կենտրոնական հատվածը զարդարում էր նկարիչ- դիզայներ՝ Անահիտ Մարտիրոսյանի կտավներն ու ձեռագործ աշխատանքները:

]Միջոցառման սկզբում «Կազմակերպության հզորացումից դեպի համայնքի հզորացում» ծրագրի ղեկավար Անդրանիկ Երվանդյանը մանրամասն ներկայացրեց ծրագրի նպատակի և խնդիրների մասին, արդեն կատարված աշխատանքներն ու ակնկալվող շարունակությունը: Հարկ է նշել, որ ծրագրում, հատկապես տարածքի բարեկարգման աշխատանքներում մեծ ներդրում են ունեցել Սարապատի բնակիչները, իսկ համայնքապետարա-նի կողմից այդ աշխատանքների համար ցուցաբերվել է նաև դրամական աջակցություն:



Հիանալի հասարակական վայրի բացման արարողությամբ սկսվեց մշակութային ծրագիրը, որի ընթացքում ելույթ ունեցավ CRAZY պարային համույթը:

Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան կատարված աշխատանքներին, տեղի ունեցավ մտքերի փոխանակում աշխատակազմի հետ:


Ծրագրի աշխատակազմն իրականացրեց պարգևատրման արարողություն, որի ընթացքում պարգևատրվեցին շնորհակալագրերով ՀԿ նախաձեռնություններին աջակցող անձիք` Սարապատ համայնքի ղեկավար՝ Արտուշ Մանուկյանը, Սարապատ բնակավայրի վարչական ղեկավար՝ Կարեն Մարտիրոսյանը, Սախարովի կենտրոնի աշխատակիցներ Սեյրան Մարտիրոսյանը և Արմեն Պետրոսյանը, ովքեր պատրաստակամու-թյուն հայտնեցին հետայսու ևս օգտակար լինել ընդհանրապես Սարապատ համայնքի և մասնավորապես Սարապատ բնակավայրի ու ՀԿ-ի բոլոր նախաձեռնություններին:

Комментариев нет:

Отправить комментарий