среда

Կամավորների միջազգային օր




1985 թ-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է կառավարություններին ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման (International Volunteer Day for Economic and Social Development)։

ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում պետություններին միջոցառումներ ընդունել և իրականացնել՝ նպատակ ունենալով բարձրացնելու իրազեկվածությունը կամավորների ծառայության կարևոր ներդրման մասին և դրանով իսկ խրախուսել ավելի շատ մարդկանց: Ինչպես գիտենք, կամավորների միջազգային օրն ինչպես անհատ կամավորի, այնպես էլ կամավորներ ունեցող կազմակերպությունների համար հնարավորություն է ներկայացնելու իրենց կատարածը, արդյունքները տեղական և միջազգային մակարդակներում: 


Գյումրու Ինֆոտունը շնորհավորում է իր կամավորներին, ինչպես նաև աշխարհում բոլոր կամավորներին, մաղթում նրանց արդյունավետ գործունեություն և անսպառ բարեհոգություն, որը հենց իսկ նրանց՝ բոլորի առանձնահատկությունն է։



Комментариев нет:

Отправить комментарий