Սախարովի կենտրոնի Գյումրի Ինֆոտան կողմից իրականացվել է Շիրակի մարզի Տեղական ինքնակառավարման մարմինների կայքերի մոնիթորինգ՝ պարզելու համար, թե արդյոք կայքերում տեղադրված է համապատասխան ինֆորմացիան: Մոնիթորինգի արդյունքում մի շարք պաշտոնական կայքերում գտնվել են թերություններ, ինֆորմացիայի բացակայություն: Այս առիթով դիմում-առաջարկ էինք ներկայացրել Շիրակի մարզպետին ու ստացել ենք արձագանք՝ նամակը ստորև: Մոնիթորինգի ու մարզպետին ուղղված առաջարկների արդյունքում պաշտոնական կայքերում տեղադրվել են Մարմաշեն և Ախուրյան համայնքների 2019 թվականի բյուջեների ծախսերի պլանները, Ոսկեհասկ համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը, Պեմզաշեն համայնքի 2019 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականներն ու եկամուտների պլանը: Նամակում նշված է նաև մյուս համայնքների բացթողումների ու դրանց հնարավոր լուծումների մասին:
Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ
Комментариев нет:
Отправить комментарий