Գրեթե 100-ամյա պատմություն
ունեցող Հայաստանի հանրային ռադիոյի կենսագրությանը մենք ծանոթացանք գտնվելով նրա
սրտում: Գյումրի ինֆոտան 5 ներկայացուցիչներ հրավիրվել էին գործնական այցի, որի
նպատակն էր ավելի մոտիկից ծանոթանալ այս լրատվամիջոցի գործունեությանը, խոսել
աշխատակիցների հետ, լսել մասնագիտական որոշ գործնական խորհուրդներ, տեսնել եթեր
հեռարձակվող հաղորդումները սեփական աչքերով:
Բոլորիս միանգամից
շատ հետաքրքրեց կազմակերպության պատմական-թանգարանային միջանցքներն ու
անկյունները` ձավորված դեռևս 1920-ականներին կատարված լուսանկաներով և ռադիոյին
վերաբերվող մասունքներով, իսկ նոր-ժամանակակից ձևավորված սրահներում տեսանք ամենաժամանակակից
ու երիտասարդ տեխնիկական միջոցներ:
Որպես պատմական ակնարկ կարելի է ներկայացնել, որ ռադիոն Հայաստանում
հիմնվել է 1919 թվականին, երբ Թիֆլիսում գնվեց և ապրիլի 28-ին Երևան տեղափոխվեց
Մարկոնիե տիպի ռադիոկայան: Այն ձայնային չէր և կիրառվում էր ռադիոհեռագրեր ու
ռադիոհաղորդագրություններ ուղարկելու և ստանալու համար։ Ռադիոկայանը
կոչվեց «Ուժեղ ռադիո», տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի շենքում և
հանձնվեց Զինվորական նախարարությանը՝ գավառների և այլ պետությունների հետ
շուրջօրյա կապ հաստատելու համար, իսկ 1925 թվականի փետրվարի 23-ին հնչեց «Լսեցե՛ք,
լսեցե՛ք, խոսում է Երևանի լայնահաղորդ կայանը» կանչը:
Անցան տարիներ և այս
ամբողջը մնաց որպես հիշողություն: Տեխնիկասարքավորումները հզորացան,
հնարավորությունները ընդլայնվեցին և 2017 թ-ից սկսվեց Հանրային ռադիոյի ձայնադարանի
թվայնացումը՝ շուրջ 20 հազար ձայնագրություն՝ ռադիոհաղորդումներ ,
ռադիոներկայացումներ և այն ամենը, ինչ երկար տարիներ պահպանել է արդեն 93-ամյա
Հայաստանի հանրային ռադիոն։
Հանրային ռադիոյի աշխատակազմը մեզ ընտունեց շատ բարեհամբույր
և պատրաստակամ մեր հարցերին պատասխանելու և խորհուրդներ տալու առումով:
Հետո մենք տեղափոխվեցինք մանկապատանեկան «Արևիկ» ստուդիայում,
որտեղ մենք ներկայացրեցինք դեռևս 2011թվականին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի
հոգատարությամբ և բազմակողմանի աջակցությամբ հիմնված Գյումրու ինֆոտան պատմությունը,
իրականացվող աշխատանքները, ձեռքբերումները, հետագա պլանները, քաղաքացիական լրագրության,
քննադատական մտածողության, փաստերի ստուգման առումով տարվող ուսուցումներն ու հանդիպում-քննարկումները,
համագործակցությունը տարբեր կառույցների, ՀՀ-ում գործող ինֆոտների և գործընկերների
հետ:
Տաղավարից դուրս ազատ հարցազրույց
ձևաչափով պատմեցինք նաև Գյումրու, նրա մշակույթի, մարդկանց և սովորույթների մասին,
իսկ մեր խմբի ամենակրտսեր անդամը` Մարիամը առավել հանգամանալի ներկայացրեց իր ծննդավայրը`
Առափի համայնքը, բնությունն ու մարդկանց և որպես ամենաթարմ տպավորություն` վերջերս
կայացած Առափի համայնքի տոնը` «Ղափամա» փառատոնը:
Այս այցը մեզ ոգևորեց և
առավել կապեց լրագրողի մասնագիտության հետ, իսկ եթե չընտրենք էլ այդ մասնագիտությունը,
գոնե որպես քաղաքացիական լրագրողներ կայացած կլինենք:
Սկսած Գյումրի-Երևան ճանապարհից մինչ վերադարձը ամեն
ինչ շատ տպավորվող էր, քանի որ ողջ ընթացքում խոսել ենք մեդիայի, նոր դրական ծանոթությունների,
հանրային ռադիոյում իրականացվող աշխատանքների մասին: Հետադարձի ճանապարհին հատկապես
քննարկում էինք մեր հարցազրույցները, որտեղ խոսել ու պատմել ենք Գյումրու և ինչպես
արդեն նշվեց Առափիի մասին ու այս ամենը համեմելով՝ հումորով ու Գյումրիի բարբառով:
Օրը ուսուցանող ու տպավորվող էր, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում հանրային
ռադիոյի աշխատակազմին, ովքեր հրաշալի կերպով ներկայացրին շենքի ու իրենց ծավալած գործունեության
պատմությունը:
Комментариев нет:
Отправить комментарий