четверг

Հունվարի 11. Շնորհակալության միջազգային օր

Հունվարի 11-ն առանց երկմտելու կարելի է տարվա «ամենահարգալից» օրն անվանել. հենց այս օրն է նշվում Շնորհակալության միջազգային օրը: Բոլորս էլ գիտակցում ենք գեղեցիկ վարվեցողության նշանակությունն ու անհրաժեշտությունը, սակայն սովորաբար շնորհակալություն ենք հայտնում առանց գիտակցելու, ինքնաբերաբար: Սակայն շնորհակալական խոսքը կարող է կախարդական ազդեցություն ունենալ՝ մարդիկ կարող են խոսքով ուրախություն պարգևել իրար, ցուցադրել իրենց ուշադրությունը, փոխանցել դրական զգացողությունները, այսինքն այն ամենը, առանց որի մեր կյանքը տաղտուկ ու մռայլ կդառնար:
Շնորհակալության միջազգային օրը մարդիկ շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: Մի վարկածի համաձայն՝ տոնը սահմանել են ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն: Ոմանք էլ պնդում են, թե այն սկիզբ է դրել բացիկներ արտադրող մի ամերիկյան կազմակերպություն վաճառքի մակարդակը բարձրացնելու մտադրությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий