
Կոկտեյլի համար առաջին արհեստական ձողիկը ստեղծել է ամերիկացի ձեռներեց Մարվին Սթոունը՝ թղթե ծխախոտային մունդշտուկների արտադրամասի սեփականատերը։ 1888-ի հունվարի 3-ին Մարվին Սթոունը արտոնագրել է իր գյուտը՝ ձողիկը։ Իսկ արդեն 1890-ին այդ ձողիկների արտադրությունը դարձել է նրա հիմնական բիզնեսը, ընդ որում սկզբնական շրջանում ձողիկները ձեռքով էին պատրաստում։ Միայն 1906 թվականի է ստեղծվել թղթե ձողիկների արտադրման ավտոմատ սարք։
Ձողիկների զարգացման հաջորդ փուլը գրանցվել է 1930-ական թվականների կեսերին, երբ ռիելթոր Ջոզեֆ Ֆրիդմանը առաջարկեց կատարելագործել այն՝ ավելացնելով դրան ձգվող հատված, որը թույլ է տալիս ծալել ձողիկը, ինչը հարմարեցնում էր դրա օգտագործումը:
Այս նորամուծությունը արտոնագրվեց 1937 թվականի սեպտեմբերի 28-ին: Սակայն արտադրողներին Ֆրիդմանի այս նորամուծությունը բոլորովին չգրավեց և Ֆրիդմանը որոշեց այն ինքնուրույն արտադրել:1939 թվականին Ֆրիդմանը հիմնեց «Flexible Straw Corporation» կոորպորացիան՝ «ճկուն ձողիկներ» արտադրելու նպատակով և սկսեց դրանց մասսայական արտադրությունը: 10 տարի անց Ֆրիդմանը դարձավ միլիոնատեր:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութ կոկտեյլի ձողիկի օգնությամբ ստեղծվող 10 նոր կարճ փաստեր (Լայֆխակ)
Комментариев нет:
Отправить комментарий