Հունվարի 17-ին ամբողջ աշխարհում նշվում է Մանկական գյուտերի կամ Գյուտարար երեխաների օրը (Kid
Inventors’ Day), հայտնում է
calend.ru-ն։
Խորհրդանշական է, որ օրը նշելու համար ընտրվել է ամերիկացի հայտնի պետական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինի ծննդյան օրը։ Հատկանշական է, որ իր առաջին հայտնագործությունը՝ ձեռքերի համար նախատեսված լողալու լաստեր, Ֆրանկլինը հայտնագործել է 12 տարեկան հասակում։
Յուրաքանչյուր տարի ավելի քան 500 հազար երեխա և դեռահաս հայտնագործում են տարբեր գաջեթներ և խաղեր, ստեղծում և փոփոխում են ռոբոտներ և տեխնիկա։ Բոլոր մանկական գյուտերը, անկասկած, մեր կյանքը դարձնում են առավել հարմարավետ և հետաքրքիր։ Եվ այսօր հենց այն օրն է, երբ պետք է ուրախանալ երիտասարդ տաղանդների հնարամտությամբ, գնահատել նրանց բազմաթիվ հայտնագործությունների նշանակությունը և ոգևորել նրանց։
Комментариев нет:
Отправить комментарий