понедельник

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունները բարելավում են իրենց դիրքերը նաև հանրային ընկալմամբ



Հետազոտությունը, որը ներկայացվեց Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղում` մասնակցությամբ Շիրակի մարզի 20-ից ավել ՔՀԿ ներկայացուցիչների, վերաբերվում էր ՔՀԿ կայունությանը:Այն ներկայացնում է քաղաքացիական հասարակության գործունեության միջավայրը՝ կենտրոնանալով իրավական միջավայրի, կազմակերպական կարողությունների, ֆինանսական կայունության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքի և հանրային ընկալման վրա: Զեկույցը ներառում է քաղաքացիական հասարակության տիրույթիզարգացման նկարագրությունն ու գնահատականները:Հանդիպմանը որպես բանախոս հանդես եկավ Սախարովի կենտրոնի Շիրակի մասնաճյուղի ղեկավար Ս.Մարտիրոսյանը, ով բովանդակային և սխեմատիկ առումներով, առավել հանգամանալի ներկայացրեց նշված 7 ոլորտներում հայաստանյան ՔՀԿ-ների առաջընթացն ու մարտահրավերները, մասնավորապես նշելով, որ ՔՀԿ-ները բավականին առաջընթաց են գրանցել հատկապես «Շահերի պաշտպանության» և «Հանրային ընկալման» ցուցիչներով:Զեկույցի հեղինակ՝ Քաղաքացիական Զարգացման և Համագործակցության Հիմնադրամ (ՔԶՀՀ), Հայաստան, FHI 360-International Center for Not-for-Profit Law (ICNL) կազմակերպության հետ համագործակցությամբ: Զեկույցն հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ Համագործակցության No. AID -OAA-LA-17- 00003 Համաձայնագրի շրջանակներում:


Комментариев нет:

Отправить комментарий