
Միքելանջելոն աշխատեց «Պիետայի» վրա մոտ երկու տարի: Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է.(ըստ Վազարի Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար ՝իր ստեղծածով հիանալու և պատահաբար լսում է երկու այցելու խոսակցություն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»:) Վատիկանի «Պիետան» մեկն է այն աշխատանքներից, որը, ըստ արվեստաբանների, հանդիսացել է կվատրոչենտոի և Բարձր Վերածննդի ջրբաժանը։Իտալացի վարպետը վերաիմաստավորել է բարձրագույն մարդասիրության հոգին ավանդական հյուսիսային գոթական քանդակներում պատկերված անկենդան Քրիստոսին մոր գրկում։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կին, ով սգում է կորուստը իր ամենամտերիմ մարդու։ Չնայած երկու խոշոր արձանների միացման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։ Կերպարները խոսում են ինչպես մեկ ամբողջություն, նրանց միացումները հիացնում են իրենց համաձուլվածքով։ Նրանով հանդերձ քանդակում նուրբ հակադրվում են տղամարդը և կին, ողջը և մեռածը,մերկը և ծածկվածը, ուղղահայացը և հորիզոնականը, ինչը կոմպոզիցիային հաղորդում է թեթևակի լարվածություն։ «Պիետան» ծառայում է օրինակ իրեն հաջորդող սրբապատկերների մեկնաբանությունների համար:
Օգյուստ Ռոդեն

Պատմապատման հեղինակ՝ Լուսինե Խաչատրյան
Այս պատմապատումը ստեղծվել է Գյումրի ինֆոտան մեդիաճամբարի ընթացքում՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում։
Комментариев нет:
Отправить комментарий