Ներկայացնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը.
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով:
Հենց հիմա Ֆեյսբուքում իրականացվում է հայաստանցիների դեմ հարձակում, որի բավականին հաճախ է օգտագործվում, սակայն, սովորաբար, հայերեն չի լինում։ Իհարկե, մեծ հավանականությամբ սա անում են ադրբեջանական հաքերները, բայց իրականում հետքերը գտնել հնարավոր չէ այսպես, նենց որ հարձակման հեղինակները կարող են լինել ուր ասես։
Հիմա բուն հարձակման ձեւը.
Ստեղծվում է էջ, որը նմանակում է հենց Ֆեյսբուքի ադմինիստրացիայի կողմից ստեղծված էջ ֊ հասցեն միտումնավոր պարունակում է կյուրեղատառ տառեր, որպեսզի Ֆեյսբուքի անվտանգության բոտերը միանգամից չհայտնաբերեն նմանակումը: Էջը նշում է հայաստանյան էջեր, վախեցնելով, որ խախտել են կանոնները եւ կարգելափակվեն, եթե նշված հղումով չգնան․ Եթե մարդ հավատում է, գնում է էջով, ապա հայտնվում է մի կայքում, որը նմանակում է Ֆեյսբուքը, սակայն լրիվ ուրիշ հասցե ունի․Հաջորդ էջով մարդուց կորզում են իր մուտքային տվյալները․ էլեկտրոնային փոստը եւ գաղտնաբառը Եթե մարդը բացահայտվում
է որպես հարիֆ, որը ներմուծում է գաղտնաբառը, ապա մի հատ էլ առաջարկում են բանկային
տվյալները ներմուծի:
Ի՞նչը կփրկի այս դեպքում:
ա․ լինել ուշադիր,
բ․ չհավատալ ամեն մի գրվածին,
գ․ ակտիվացնել անվտանգության հիմնական միջոցները: ա․ լինել ուշադիր,
բ․ չհավատալ ամեն մի գրվածին,
Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով:
Комментариев нет:
Отправить комментарий