
Փորձագետի կողմից ընդհանուր առմամբ նշվեցին այն գործոնները, որոնք նվազեցնում
են ինտերնետային կայքերի և անձնական էջերի վրա հարձակումերի ռիսկերը: Գործնականում
նա ներկայացրեց որոշ պաշտպանողական քայլեր, որոնց տիրապետելն այսօր դարձել է օրվա
պահանջ:
Խոսվեց Facebook կոտրելու հիմնական ձեւերից մեկի մասին. ֆիշինգ, ինչպես նաև խոսվեց ադրբեջանական և թուրքական Akincilar ազգայնական հաքերային խմբերի
կողմից իրականացված գործողությունների, դրանց վնասների և պաշտպանվելու մինիմալ
ձեռնարկումների մասին: Նշվեց, որ վերջին ժամանակները շատ են հատկապես
հարձակումները լրատվական կայքերի վրա։ Այս հարձակումներն առավել մտահոգիչ է այն
պատճառով, որ հստակ իրականացվում են լրատվամիջոցը լռեցնելու համար և ամենայն
հավանականությամբ կատարվում են ներքին պատվիրատուի կողմից։
Փորձագետի կողմից բերվեցին մի օրինակ, թե ինչպես 2019-ի
հունիս-հուլիսի ընթացքում ԵՊՀ֊-ի սերվերները գտնվում էին ծանր DDoS հարձակման տակ,
որը խաթարում էր ինչպես կայքի աշխատանքը, այնպես էլ էլեկտրոնային փոստերի
ծառայությունը։ Նշվեց նաև, որ Antifake.am կայքը հայտարարեց, որ ենթարկվել է հարձակման, ինչի հետևանքով ջնջվել են
մի շարք հրապարակումներ։

Комментариев нет:
Отправить комментарий