Այս կոմբինացիաները, անկասկած, քեզ պետք կգան աշխատանքում: Իհարկե, ամեն բան էլ հնարավոր է անել մկնիկի օգնությամբ, բայց ինչո՞ւ չհեշտացնել կյանքդ և չկատարելագործել հմտություններդ, եթե դրա հնարավորությունը կա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համակարգչային ստեղնաշարի 13 կոմբինացիաներ, որոնք կօպտիմալացնեն համակարգչով աշխատանքը և կխնայեն ժամանակը:
Եվ այսպես`
1. F2 – Այս ստեղնն օգնում է հեշտությամբ անվանափոխել ֆայլերն ու թղթապանակները:
2. ALT
+ F4 – Այս կոմբինացիան օգնում է
հեշտությամբ փակել պատուհանը կամ ծրագիրը:
3. ALT
+ Backspace – Եթե պատահաբար ջնջել ես տեքստի
մի մասը, ոչ մի սարսափելի բան չկա: Այս կոմբինացիայի օգնությամբ այն կարելի է
վերականգնել:
4. CTRL
+ SHIFT + N – Բազմաֆունկցիոնալ ստեղն է: Եթե այն
սեղմես համակարգչի աշխատանքային սեղանի վրա կամ ուրիշ թղթապանակի մեջ, դու նոր
թղթապանակ կստեղծես: Իսկ Google Chrome – ում այս կոմբինացիան նոր ներդիր կստեղծի:
5. CTRL
+ T – Իսկ այս կոմբինացիան ցանկացած
բրաուզերի մեջ նոր ներդիր է բացում:
6. CTRL
+ SHIFT + T – Եթե պատահաբար փակել ես կարևոր
ներդիրը, հոգ չէ. Այս կոմբինացիան բացում է վերջին ներդիրը:
7. ALT
+ TAB – Օգտակար բան է. օգնում է բոլոր
բաց պատուհանների միջև կապը պահել:
8. CTRL
+ Esc – Բացում է «Գնացինք» («Пуск»)
մենյուն:
9. Windows
+ L – Շատերը մտածում են, որ Win
ստեղնն անօգուտ ստեղն է, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Օրինակ, այս կոմբինացիան
օգնում է արագ դուրս գալ համակարգից: Այս ֆունկցիան օգտակար է նրանց համար, ովքեր
հաճախ են հեռանում իրենց աշխատանքային աթոռից և չեն ուզում, որ իրենց համակարգչից
որևէ մեկն օգտվի:
10. Windows
+ M – Եվս մեկ օգտակար միացություն
Win ստեղնի օգնությամբ, որն օգնում է ազատվել ծանրաբեռնված էկրանից: Այս ստեղները
սեղմելով`բոլոր պատուհանները կվերադարձնես խնդիրների պանելին:
11. Windows
+ TAB – Այս կոմբինացիան թույլ է տալիս
տեսնել տվյալ պահին բաց բոլոր պատուհանները:
12. Shift
+ Delete – Օգտակար
կոմբինացիա է, բայց նրա հետ պետք է զգույշ լինել: Այն ջնջում է ֆայլերը`
շրջանցելով զամբյուղը, միայն թե հետո դրանք վերադարձնելը շատ բարդ է:
13. CTRL
+ ALT + DEL – Այս դասական միացությունը կախարդական
փայտիկ է: Այն բացում է խնդիրների դիսպետչերը:
Комментариев нет:
Отправить комментарий