Այո', կորոնավիրուսի հետ կապված հումորները երբեմն նաև սև են և տհաճ։ Բայց
մի' բարկացեք։ Իրականում դա մեր հասարակության պաշտպանական ռեակցիան է։ Այսինքն կենսունակության
դրսևորում է։ Այս առումով դա նորմալ, դրական երևույթ է։
Հոգեբան Հրաչյա Ամիրյան
***
Ընկերովի նշանդրեքը մահ է:
***
Նշանեցին Մարոյին, փուռը տվին հյուրերին:
***
Շուտով «Թռչեի մտքով
տուն»-ը երգելու
ենք՝ «թռչեի մտքով
դուրս»:
***
Օրվա թեմայով՝ Հովհաննես Թումանյան, «Անուշ» (նոր տարբերակ) - Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս, վարակ տարածում:
***
«... բախտատերը թաղեմ, մի փեշ փող տվեցի՝ քիթս սիրունացրի, մի փեշ էլ տվի՝ պռոշներս կուկլա դարձրի, հմի պտի դիմակ հանգեմ, հա՞...»
***
Էջմիածնում նշանդրեքի ժամանակ տարոսիկի փոխարեն վիրուսիկ են բաժանում:
***
Տաքսիի մեջ մի հատ կին.
֊Գոտիս քցե՞մ, ախպեր ջան։
֊Տո չէ, քուր ջան։
Հետևից միամ տղա.
֊Սաղ երկիրը խառնվել է իրար, դու քու գոտուդ դա՞րդն ես:
***
Երևանի գազելները ախտահանելուց հետո, մեքենայից մնացել
է միայն անիվները և հոտով բռիլոկը:
***
Комментариев нет:
Отправить комментарий