Համաձայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝
1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։
2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:
3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրաանհնարին է:
Համաձայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1ին հոդվածի՝արտակարգ իրավիճակը բնորոշվում է որպես որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Տվյալ իրավանորմերի վերլուծությունից ելնելով կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաև արտակարգ իրավիճակների դեպքում, որպես արտակարգ իրավիճակ թվարկման մեջ կա համաճարակը։
Համաճարակը արտակարգ իրավիճակ է, իսկ արտակարգ իրավիճակը հիմք է, որպեսզի հայտարարվի արտակարգ դրություն:
ՀՀ սահմանադրության 120րդ հոդվածի համաձայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:
Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում օրենքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Այսպիսով՝ կարելի է ասել, որ արտակարգ դրությունը նախատեսում է սահմանափակումների ավելի լայն իրավական հնարավորություն, ինչի համար, այդպիսի իրավական ռեժիմ հայտարարելու հիմքով անհապաղ հրավիրվում է խորհրդարանի հատուկ նիստ, որն էլ իրավասու է Սահմանադրության 120րդ հոդվածի ուժով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ համարել առանձին միջոցառումների անցկացումը։
Արտակարգ իրավիճակը՝ իրավական ռեժիմի առավել մեղմ տեսակն է, և պարտադիր չէ, որ արտակարգ իրավիճակի դեպքում հայտարարվի արտակարգ դրություն։
Комментариев нет:
Отправить комментарий