Հարցազրույց Շիրակի մարզպետի օգնական Անի Մաղաքյանի հետ
-Արդյո՞ք Գյումրիում կազմակերպվում են հակակոռուպցիոն միջոցառումներ`առողջապահական ոլորտը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար:
-Կոռուպցիան
ի՞նչ ձևերով ու
տեսակներով է առավել շատ արտահայտվում առողջապահական հաստատություններում:
-Իմ կարծիքով ՀՀ բոլոր մարզերում ու համայնքներում կոռուպցիան հիմնականում
նույն ձևերով է հանդես
գալիս` կաշառք դրամի, նվերի կամ ինչպես մենք ենք սիրում ասել լավության տեսքով: Շիրակի
մարզում կոռուպցիան հստակորեն չունի իր տեսակները, և որևէ առանձնահատկություն այդ առումով չի էլ նկատվել:
Գործում են նույն մեխանիզմները ինչ-որ ՀՀ ամբողջ տարածքում:
-Կոռուպցիոն
գործոններն ինչպե՞ս կարող են անդրադառնալ առողջապահական ոլորտի վրա:
-Յուրաքանչյուր համակարգի վրա էլ ազդում են կոռուպցիոն գործոնները և անպայմանորեն դրանք ունենում
են իրենց բացասական ազդեցությունը ոլորտի գործունեության, աշխատակազմի աշխատունակության,
ընդհանուր համակարգի վրա:Այդ գործոնները կարող են լինել կանոնների և նորմերի ոչ արդյունավետ կատարումը, ղեկավարությունն առանց զսպումների ու հաշվետվության մեխանիզմների:Սակայն վստահ եմ, որ առողջապահական
ոլորտում կոռուպցիոն գործոններ չկան, որոնք էլ կարող են խաթարել աշխատանքային գործընթացը, և այդ դեպքում
ոլորտն ու հաստատությունը չեն կարողանա լիարժեքորեն կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու պարտականությունները
և չեն զարգանա:
Համայնքի
առողջապահական ոլորտում որո՞նք են կոռուպցիայի հիմնական պատճառները:
-Շիրակի մարզում կոռուպցիայի հիմնական պատճառ կարող է հանդիսանալ
հետսովետական մշակույթը, որը մենք ժառանգություն ենք ստացել Սովետական Միությունից` իր իսկ արատավոր սովորույթներով ու բարքերով: Գլոբալ պատճառ կարող է լինել ազգային
մենտալիտետը, երբ մենք «շնորհակալություն» ասվածը հայտնել գումարի տեսքով
կամ այլ ճանապարհով:
-Արդյո՞ք Գյումրիում կազմակերպվում են հակակոռուպցիոն միջոցառումներ`առողջապահական ոլորտը կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու համար:
-Որպես մարզպետարանի ներկայացուցիչ կարող եմ ասել, որ իր լիազորությունների
շրջանակներում ձեռնարկում է համապատասխան քայլերը, որ առողջապահական ոլորտի մեջ մտնող
հաստատությունները գործեն օրենքի սահմաններում: Իսկ հակառուպցիոն միջոցառումներ կազմակերպվում
են հասարակական կազմակերպությունների կողմից`սեմինարների, դասընթացների, ծրագրերի տեսքով:
Նշենք նաև,
որ
Գյումրիում գործող հասարակական կազմակերպությունները գործում են ակտիվորեն և նմանատիպ միջոցառումներ մեր
համայնքում պարբերաբար կազմակերպվում են:
-Ինչպիսի՞
վերահսկողություն է սահմանվում Գյումրիի հիվանդանոցներում`
կոռուպցիոն քայլերը կանխելու նպատակով:
-Մարզպետարանի կողմից ձեռնարկվող քայլերն ուղղված են հիվանդանոցների
և այլ առողջապահական
հաստատությունների վերահսկողական մեխանիզմների ուժեղացմանը և ոլորտում բոլոր գործընթացներն օրենքին համապատասխանեցմանը:
-Ինչպե՞ս եք գնահատում հանրային մտածողության մակարդակը, վերջին երկու տարիների ընթացքում փոխվել է հասարակության կողմից կաշառքով կամ զանգով
հարց լուծելու մշակույթը:
-Իմ անձնական կարծիքն այն է, որ հատկապես վերջին երկու տարիներին
նկատվում են դրական տեղաշարժեր մտածողության մակարդակում և համոզված եմ, որ ամեն ինչ ինքնանպատակ
չէ ու մտածողութան նման փոփոխությունն ակներև կդառնա հասարակության մեջ, կունենանք կայուն ու ավելի զարգացած հասարակություն: Վերջապես կունենանք թե՛ տնտեսապես,
թե՛ մշակութային կայուն, թե՛ մտքով կայուն հասարակություն:
-Ի՞նչ առաջարկություններ ունեք դուք կոռուպցիոն դաշտն ավելի կայուն դարձնելու
համար:
-Հանպատրաստից դժվար է տալ առաջարկներ, սակայն մարզում բոլոր համակարգերը
պետք է աշխատեն հնարավորինս ճիշտ, բարեխիղճ, անսխալ, և նշեմ, որ առաջին հերթին ցանկացած
անհատից է գալիս կոռուպցիայի բացառման գործընթացը սկսելը, և յուրաքանչյուր քաղաքացի պետք
է ունենա հստակ գիտակցական համակարգ, որն էլ կօգնի առողջ հասարակության ձևավորմանը:
Հարցազրուցավար՝
Լիլիթ Մեսելյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Լիլիթ Մեսելյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий