четверг

Հուշաթերթ. Կենսաթոշակների, նպաստների վճարման վերաբերյալ պարետի կայացրած ցուցումը

Պարետ Տիգրան Ավինյանի 24.03.2020 թ.-ի N Ց/32 ցուցումով՝ 
բանկ ներկայանալու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝
Կենսաթոշակ, խնամքի, երեխայի ծննդյան միանվագ և չաշխատող անձի մայրության նպաստ նշանակելու, կենսաթոշակ և խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակ և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում այդ դիմումը ներկայացնելու ժամկետը սահմանվել է 2020 թվականի մայիսի 27-ը։
Հաշմանդամության ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում հաշմանդամության ժամկետը սահմանվել է 2020 թվականի հունիսի 1-ը։
Ընտանիքի փաստագրման ժամկետը 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին լրանալու դեպքում դիմելու (փաստագրվելու) ժամկետը սահմանվել է 2020 թվականի մայիսի 27-ը։
2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կենսաթոշակները և նպաստները կանխիկ եղանակով կվճարվեն (վճարման ծառայությունները մատուցել) բացառապես շահառուի բնակության վայրի հասցեում։

Աղբյուրը՝ http://www.mlsa.am

Комментариев нет:

Отправить комментарий