Հանրային լրագրության ակումբի
նախաձեռնությամբ սկսվել է վեբինարիների շարք, որի ընթացքում տարբեր ոլորտների
պրոֆեսիոնալներ ներկայացնում են իրենց մասնագիտական կարծիքներն աշխարհում տարածված
Կորոնավիրուսի պատճառով մարդկանց առջև ծառացած խնդիրների շուրջ:
Առաջին վեբինարը, որին մասնակցել են նաև Սախարովի
կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամներն ու կամավորները՝ Կորոնավիրուս․ տեսանելի ու անտեսանելի վտանգներ թեմայով վեբինարն էր, այն տեղի ունեցավ ապրիլի 7-ին, տևեց մոտ 1,5 ժամ՝ Zoom տեսազանգերի իրականցման ծրագրի միջոցով։
Վեբինարին Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանն ու ՀՀ Առողջապահության նախարարի նախկին խորհրդական, ախտաբանների ասոցիացիայի անդամ, բժիշկ-ախտաբան Փառանձեմ Խաչատրյանը ներկայացրեցին հետևյալ հարցերը.
Վեբինարին Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանն ու ՀՀ Առողջապահության նախարարի նախկին խորհրդական, ախտաբանների ասոցիացիայի անդամ, բժիշկ-ախտաբան Փառանձեմ Խաչատրյանը ներկայացրեցին հետևյալ հարցերը.
·
Ի՞նչ է կորոնավիրուսը․ արհեստածի՞ն, թե բնական վիրուս:
·
Որքանո՞վ է հայաստանյան առողջապահական համակարգը պատրաստ իրավիճակին․ բացթողումներ, մարտահրավերներ:
·
Կորոնավիրուսի ազդեցությունը․ ի՞նչ է տեղի ունենում մարդու օրգանիզմում:
·
Ինչո՞ւ է վտանգավոր կորոնավիրուսից մահացածների դիահերձումը:
·
Ովքե՞ր ու որտե՞ղ պետք է կրեն դիմակներ:
·
Առողջապահության նախարարի նախկին խորհրդականի ո՞ր առաջարկներն անտեսվեցին․ ի՞նչ հիմնավորմամբ:
Վեբինարի
ավարտին ունկնդիրների կողմից հնչեցին հարցեր, որոնց տրվեցին մասնագիտորեն
հիմնավորված պատասխաններ:
Նշենք,
որ միջոցառումն իրականացվեց Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։
Комментариев нет:
Отправить комментарий