среда

Կարանտի՞ն է. միևնույն է, խնամե՛ք Ձեզ. Վեբինար

Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտան անդամներն ու կամավորները պարբերաբար հետևում են Հանրային լրագրության ակումբի նախաձեռնած վեբինարների շարքին, որը արծարծում է կորոնավիրուսի տարածման, վտանգների, դրանից պաշտպանվելու, ճիշտ տեղեկատվություն ստանալու և դրա հետ կապված այլ խնդիրների:
Կարանտի՞ն է. միևնույն է, խնամե՛ք Ձեզ. Ինչու՞ է կարևոր ինքնախնամքը սթրեսային իրավիճակում վեբինարը կայացավ ապրիլի 8 –ին, որը վարեց հոգեբան-հոգեթերապևտ, Հայկական Հոգեվերլուծական Ասոցիացիայի անդամ Հասմիկ Հարությունյանը:
Անհրաժեշտ է հիշել, որ Աշխարհը, այդ թվում՝ յուրաքանչյուրս՝ մեր տանը, անսովոր իրավիճակում ենք: Սթրեսայի՛ն իրավիճակում:
Կարո՞ղ ենք մենք կառավարել ինքներս մեզ այնպես, որ նվազագույն կորուստներով կամ առանց կորուստների հաղթահարենք այս իրավիճակը: Ու՞մ ձեռքին է լուծումների բանալին: Ինչու՞ է կարևոր ինքնախնամքը սթրեսային իրավիճակում:
Այս և թեմային վերաբերվող այլ հարցերի պատասխանները հնչեցին վեբինարի ընթացքում։
Վեբինարը ստպեց մեզ՝ յուրաքանչյուրիս նաև ինքնուրույն մտածել թե ի՞նչ ենք կարող անել, երբ իրադարձությունների ընթացքը մեզնից կախված չէ, ինչու՞ է կարևոր ինքնախնամքը՝ պահպանելու և բարելավելու մեր ֆիզիկական և հոգեբանական առողջությունը, ինչպե՞ս բարդ իրավիճակներում շատ պարզ գործուղությունների միջոցով հանգստացնել տագնապը և ավելի արդյունավետ մտածել ու գործել։
Միջոցառումը կազմակերպել էր Հանրային լրագրության ակումը Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։

Комментариев нет:

Отправить комментарий