понедельник

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է:

Միավորված ազգերի կազմակերպությունը 1993թ. մայիսի 3-ը սահմանեց Մամուլի ազատության համաշխարհային օրը: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ. մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման հռչակագիրը:
Այդ որոշումն ընդունելուց հետո յուրաքանչյուր տարի մայիսի 3-ին աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քննարկումներ` ուղղված ազատ մամուլի պաշտպանությանը, աշխարհում մամուլի ազատության գնահատմանը, ինչպես նաև մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում զոհված լրագրողների հիշատակին:
Աշխարհի երկրներում մամուլի ազատության իրավիճակն ուսումնասիրող «Freedom House» միջազգային կազմակերպության 2016թ. զեկույցի համաձայն` աշխարհի 195 երկրից 45 տոկոսում մամուլն ազատ է, 30 տոկոսում`մասամբ ազատ, 25 տոկոսում` ոչ ազատ։
Մամուլի ազատության առումով առաջատար երկրներն են՝ Նորվեգիան, Հոլանդիան, Շվեդիան, Բելգիան, Դանիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Լյուքսեմբուրգը, Անդորրան և Ֆինլանդիան: Մասնագետներն արձանագրում են, որ աշխարհում մամուլը ազատ գործելու առումով ամենալուրջ նահանջն է գրանցել վերջին 13 տարում: 2016 թվականին տեղի են ունեցել աղաղակող հարձակումներ լրագրողների և լրատվամիջոցների վրա ոչ միայն ավտորիտար, այլև դեմոկրատական պետություններում:

Комментариев нет:

Отправить комментарий