-Կնշե՞ք ներառական կրթության կարևորությունը:
-Դա այնպիսի ծրագիր
է, որը բացառում է ամեն տեսակ խտրականություն երեխաների
նկատմամբ, ապահովում
է հավասար
վերաբերմունք բոլոր մարդկանց հանդեպ, կրթական
համակարգում ստեղծում
է ուրույն
պայմաններ առանձնահատուկ կրթական
կարիքներ ունեցող
անձանց համար: Հաշմանդամ երեխաներն ունեն նույն խմբին պատկանելու նույնպիսի իրավունք, ինչպես մյուսները: Առանձնացված ուսուցումը սահմանափակում է ինքնաարտահայտման իրավունքներն ու հնարավորությունները: Հաշմանդամ կամ սովորելու դժվարություններ ունեցող մարդիկ առանձնացման կամ պաշտպանության կարիք չունեն:
-Ներառական կրթության կիրառման ընթացքում որևէ խնդիրներ առաջ եկել ե՞ն:
-Իհարկե, ցանկացած ծրագիր դպրոցներում և կրթական հաստատություններում կիրառելիս առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ: Դրանք կարող են լինել տարբեր պատճառներով: Դրանցից առաջինը և ամենակարևորը այն է, որ դպրոցներում (ինչպես և հասարակության մի ստվար հատվածի մոտ) դեռ կա խտրական և կարծրատիպային վերաբերմունք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ: Նույնիսկ դպրոցներ կան, որտեղ երեխաների ծնողներն են դեմ եղել, որ իրենց երեխաների դասարաններում սովորեն հաշմանդամություն ու արատներ ունեցող երեխաներ:
Մնացած խնդիրներից շատերն առաջ են գալիս դպրոցներում: Օրինակ՝ ներառական դպրոցները չունեն ներքին հարմարեցվածություն: Դրանք բազմաթիվ են: Սանհանգույցներ, սպարտային դահլիճներ, հարմարեցված թեքահարթակներ, շարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար:
-Արդյոք
ներառական կրթությունն օգնու՞մ է հաղթահարելու խտրականությունը երեխաների նկատմամբ:
-Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են՝ տեղեկատվության բացակայությունը նրանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Նման պատճառներով ստեղծված կարծրատիպերը կոտրելը բավական դժվար է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում երեխաներն ավելի հանգիստ են ընդունում տարբերությունները, քան մեծահասակները։ Երեխաները մեր ապագա ծնողներն են, ուսուցիչները, փաստաբանները և քաղաքական գործիչները։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախեն նույն դպրոցը, ինչ մնացածները, ապա բոլորի մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ, և կարմատավորվի այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են։
-Ուսուցիչները ունե՞ն արդյոք խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատելու հատուկ մանկավարժական ուղղվածություն:
-Մեծամասամբ կարծում եմ՝ այո, քանի որ մանկավարժական համալսարաններում կա հատուկ մանկավարժների պատրաստման ֆակուլտետներ: Ապագա ուսուցիչները դրանք
սովորում եմ 1-ին կուրսից սկսած: Սակայն կարծում եմ, որ դա պետք է մարդկանց մեջ սերմանել մինչ համալսարան հասնելը: Դա պետք է սովորեցնել դեռևս մանկապարտեզից: Որպեսզի հետագայում ոչ միայն երեխան կարիք չունենա համակերպվել նույն դասարանում խնդիրներ ունեցող երեխաների հետ սովորելուն, այլև, դա տեսնելով, ձգտել ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որը կօգնի ճիշտ աշխատել արատներ ու հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:
-Ներառական կրթությունը բացի մեծ քաղաքներից ու շրջաններից, գյուղերում արդյոք իրականացվու՞մ է:
-Այո՛, իհարկե իրակացվում է: Սակայն կարծում եմ , որ գյուղերի դպրոցներում այն դեռ այն մակարդակի վրա չէ, ինչպես քաղաքների դպրոցներում: Պատճառները հիմանականում տարբեր են լինում: Լինում են գյուղեր, որոք շատ հեռու են քաղաքից, և երբ գյուղում մասնագետ էլ չի լինում, կամ էլ քաղաքից հեռու լինելու պատճառով, չեն համաձայնվում գնալ գյուղ և աշխատել: Մինչև այսօր բոլորս էլ տեսնում ենք, որ հեռավոր գյուղերում դեռ կան այնպիսի դպրոցներ, որոնք նույնիսկ ջեռուցում չունեն: Նման պայմաններում դեռ հեռու կարող են լինել ներառական կրթության մեջ լրիվությամբ ներգրավված լինելու ջանքերից: Նաև կա մի գործոն, ըստ որի դա պայմանավորված է ուսուցիչների ցածր վարձատրությամբ:Այսպես կարելի շատ ու շատ գործոններ թվարկել: Բայց պետք է նշեմ, որ անցումը դեպի ներառական համընդհանուր կրթությունն արդեն շատ մեծ քայլ է, և հուսով եմ, որ որոշ ժամանակ անց այս և այլ բազմաթիվ խնդիրներ կմնան անցյալում, և բոլոր երեխաները կունենան կրթություն ստանալու
հավասար իրավունքներ:
-Շնորհակալություն հարցազրույցի
համար:
-Շատ հետաքրքիր հարցազրույց էր, շնորհակալ եմ ինձ ընտրելու համար, որպես մայր և երեխաների հետ աշխատող մասնագետ:
Հարցազրուցավար՝
Լուսինե Հայրապետյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Լուսինե Հայրապետյան, Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий