-Ինչպես բոլոր կրթական հաստատությունները Պոլիտեխնիկական համալսարանը
ևս իրականացնու՞մ է հեռավար ուսուցում և ի՞նչ
կարծիք ունեք նման ուսուցման վերաբերյալ:
-Այո, պոլիտեխնիկական համալսարանը և Գյումրու
մասնաճյուղը ևս ուսումնական գործընթացը կազմակերպել են հեռավար ձևով՝ օգտագործելով ժամանակակից հեռավար դասավանդման համար անհրածեշտ տեխնոլոգիական միջոցներ: Ասեմ ավելին, ՀՀ-ում առաջին անգամ պոլիտեխնիկի Մայր Բուհ-ի կողմից մշակվեց և ներդրվեց առցանց ուսուցման հարթակ՝ iUniversity-ն:
Ուսուցման նման ձևը
մեր համար կարելի
է ասել նոր
էր, սակայն կրթության
ոլորտում որպես այդպիսին հայտնի էր: Այն իմ
կարծիքով ունի և դրական և
բացասական կողմեր, որոնք նաև
պայմանավորված են առանձին
մասնագիտությունների կամ առարկաների յուրահատկություններից:
-Եղե՞լ են բողոքներ
դասախոսական կազմից կամ
ուսանողներից կապված հեռավար ուսուման վերաբերյալ, եթե այո,
ապա հիմնականում ի՞նչ բողոքների մասին
է խոսքը:
-Բողոքներ որպես
այդպիսին չունենք, բայց ունեինք
որոշակի դժվարություններ կապված հիմնականում հեռավար ուսուցման համար անհրաժեշտ
սարքավորումների կամ համացանցի բացակայության հետ: Սակայն
ժամանակի ընթացքում կարելի է
ասել հաղթահարվեցին բոլոր դժվարությունները,
և ներկայումս ամեն ինչ
ընթանում է իր բնականոն հունով, ունենք հեռավար
ուսուցման համար հաստատվաց
դասացուցակ:
-Բավական ժամանակ է ինչ դասախոսությունները իրականացվում
են հեռավար ուսուցման տարբերակով,
ինչպիսի՞ կարծիքներ եք ստացել դասախոսական կազմից հեռավար
ուսուցման վերաբերյալ, համարու՞մ են արդյունավետ:
-Նկատի ունենալով
այն, որ գործընթացը
ինչպես բոլորի, այնպես
էլ մեր մասնաճյուղի համար նոր էր, կիրառվող գործիքակազմն
ու մեթոդներն անծանոթ, կարծիքները տարբեր
էին: ՈՒնենք և դրական կարծիքներ
և բացասական: Դրականներից նշեմ այն, որ այս մեթոդի
լիարժեք յուրացումը հնարավորություն կարող է ստեղծել հետագայում
մասնաճյուղի շատ մասնագետների
համար տարբեր ուսումնական հաստատություններում հանդես
գալու հեռավար դասախոսություններով և հակառակը:
Բացասական կարծիքները հիմնականում
կապված են առանձին առարկաների մասով,
օրինակ քանդակ, նկարչություն
և նմանատիպ այլ առարկաների դասավանդման
անհնարինության կամ ոչ լիարժեք դասավանդման
հետ, առարկայի առանձին
բաղադրիչների՝ գործնական կամ լաբորատոր
աշխատանքների կատարման հետ: Բայց
դրանք
իմ կարծիքով ևս հաղթահարելի են:
Արդյունավետության հետ կապված ասեմ, որ դեռ վաղ է գնահատական տալը, գործընթացը նոր է, առկա են թերություններ, բացթողումներ,
տեխնիկական, օբյեկտիվ և սուբյեկտիվ
խնդիրներ, որոնք ամենօրյա
աշխատանքային ռեժիմով փորձում
ենք լուծել և հաղթահարել:
-Արդյո՞ք հայտնի է՝
ինչպես են ուսանողները
հանձնելու ընթացիկ ավարտական քննություննրը իսկ ավարտող
ուսանողները՝ դիպլոմային աշխատանքները:
-Այո հայտնի են, ավարտական
խմբերի համար արդեն
սկսվել է քննաշրջանը,
ուսանողներն արդեն սկսել են
հանձնել քննություններ: Քննությունները հանձնում են iUniversity առցանց ուսուցման
հարթակում թեսթային տարբերակով: Ավարտական աշխատանքների պաշտպանությունը ևս իրականացվելու
է առցանց տարբերակով:
-Սկսվե՞լ է դիմորդների
հայտերի ընդունման փուլը, եթե
այո, ապա ինչպե՞ս է իրականացվում այդ գործընթացը:
-Դեռ ոչ, չի սկսվել:
Սովորաբար այդ գործընթացը
սկսվում է մայիսի
սկբից, բայց այս պահին
տեղեկություն չունենք որևէ փոփոծության
վերաբերյալ:
Հարցազրուցը վարեց Լիլիթ Գալոյանը,
Գյումրի ինֆոտան մեդիագրագիտության դասընթացների շրջանավարտ (2020)
Ծանուցում*
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Հոդվածում արտահայտված մտքերը և վերլուծությունները կարող են չհամըկնել Գյումրի ինֆոտան, Սախարովի կենտրոնի պաշտոնական դիրքորոշումների և տեսակետների հետ:
Комментариев нет:
Отправить комментарий