Հարցազրույցը վարեց Գյումրի ինֆոտան
մեդիագրագիտության ուսանող Անի Մազմանյանը
-Ի՞նչ սկզբունքներով
եք առաջնորդվում որոշումներ կայացնելիս?
-Որպես այդպիսին, քաղաքացիական ծառայությունում
առաջատար մասնագետը որոշումներ կայացնելու իրավասություն չունի...նա իրականացնում է
տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին
վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ ապահովմանն ուղղված աշխատանքներ
Ինչ վերաբերում է օրինակ քաղաքացիների
հետ հարաբերվելու և նրանց կողմից բարձրացված հարցերին, դիմումների պատասխանելու իրավիճաներին,
ապա նշեմ, որ կոնկրոտ ինձ համար առաջնայինը մարդակենտրոնությունն ու բարոյական նորմի
առաջնահերթությունն են, որոնց միայն կարող է հաջորդել իրավական նորմի դիտարկումը: Առաջնային
ու կարևոր սկզբունք է՝ կյանքում հաջողելու համար բարոյական նորմերը պետք է դարձնես
գերակա իրավական նորմի նկատմամբ: