Показаны сообщения с ярлыком Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր. Показать все сообщения

четверг

Հունվարի 28-ը՝ Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օր


Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի կանոնները, ինչն օգնում է ապահովել նրանց վիրտուալ և իրական կյանքի անվտանգությունը:

Այս օրը նշելու որոշումը 2006 թ. ապրիլի 26-ին ընդունվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Այս օրը համընկնում է 1981 թ. հունվարի 28-ի Եվրոպայի Խորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված վերամշակման հետ կապված՝ մարդկանց պաշտպանության մասին» կոնվենցիայի ստորագրման հոբելյանի հետ: Որոշ երկրներում այս օրը կոչվում է «Կոնֆիդենցիալության օր» («Անձնական կյանքի գաղտնիության օր»):