Հունվարի 28-ին նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը (Data Protection Day): Այս տոնը սահմանվել է նրա համար, որ ցանցի օգտատերերը չմոռանան պահպանել ինտերնետում վարքագծի կանոնները, ինչն օգնում է ապահովել նրանց վիրտուալ և իրական կյանքի անվտանգությունը:
Այս օրը նշելու որոշումը 2006 թ. ապրիլի 26-ին ընդունվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի կողմից: Այս օրը համընկնում է 1981 թ. հունվարի 28-ի Եվրոպայի Խորհրդի «Անձնական տվյալների ավտոմատացված վերամշակման հետ կապված՝ մարդկանց պաշտպանության մասին» կոնվենցիայի ստորագրման հոբելյանի հետ: Որոշ երկրներում այս օրը կոչվում է «Կոնֆիդենցիալության օր» («Անձնական կյանքի գաղտնիության օր»):
«Անձնական տվյալների ավտոմատացված վերամշակման հետ կապված՝ մարդկանց պաշտպանության մասին» կոնվենցիան անձնական տվյալների պաշտպանման ոլորտում առաջին միջազգային պարտավորեցնող գործիքը դարձավ, որը բնորոշեց մարդու՝ իր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքների պաշտպանման մեխանիզմները, ինչպես նաև տրամադրեց «անձնական տվյալներ» հասկացության բնորոշումը:
Անձնական տվյալների վերամշակման և պաշտպանման՝ նշված կոնվենցիայի առաջարկած հիմնական սկզբունքներից դարձան անձնական տվյալների ստացման և վերամշակման բարեխղճությունն ու օրինականությունը, անձնական տվյալների պահեստավորումը որոշակի և օրինական նպատակների համար, և այս սկզբունքների հետ չհամընկնող միջոցներով դրանց չօգտագործելը:
Անձնական տվյալների պաշտպանությունը պետք է իրականացվի անվտանգության համապատասխան միջոցառումների կիրառմամբ, ինչն անհնար է դարձնում անձնական տվյալների պատահական կամ չարտոնված ոչնչացումը կամ պատահական կորուստը, ինչպես նաև չարտոնված մուտքը, ձևափոխությունները և տարածումը:
Տեղեկատվական և հեռահաղորդակցման ոլորտի սրընթաց զարգացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական, գլոբալիզացնող և ինտեգրացնող գործընթացների տարածման հետ կապված՝ տվյալ Կոնվենցիան անձնական տվյալների պաշտպանման ոլորտում կանոնակարգման հետագա զարգացման համար հիմք հանդիսացավ:
Միջազգային հանրությունն այն եզրակացությանը եկավ, որ Կոնվենցիան պետք է մնա պարզ և տեխնոլոգիապես հակիրճ գործիք՝ միևնույն ժամանակ ճանաչելով ժամանակակից և ապագա տեխնոլոգիաների նոր բնորոշումները:
Անձնական տվյալների պաշտպանման ոլոորտում Եվրախորհրդի օրենսդրության կատարելագործման հիմնական ուղղություններից կդառնա սեփական անձնական տվյալների հասանելիության հեշտացումը, առանց անձնական տվյալների սեփականատերերի և կառավարիչների պատասխանատվության մակարդակի բարձրացումը, ինտերնետում անձնական տվյալների տարածման ժամանակ ռիսկերի նվազեցումը, անձնական տվյալների պաշտպանման հարցերով օրգաններին խոշոր վարչական իրավասությունների տրամադրումը:
Այժմ աշխատանքային խմբերի կողմից Կոնվենցիայի թարմացման առաջարկություններ են մշակվում՝ տվյալների պաշտպանման ստանդարտների մակարդակի բարձրացման նպատակով ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Комментариев нет:
Отправить комментарий