Показаны сообщения с ярлыком Լիլիթ Գալոյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Լիլիթ Գալոյան. Показать все сообщения

пятница

Հեռավար ուսուցումը Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի ԳՄ-ում. Հարցազրույց Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսումնամեթոդական աշխատանքների գծով փոխտնօրեն Հովհաննես Մանուկյանի հետ


-Ինչպես  բոլոր  կրթական  հաստատությունները  Պոլիտեխնիկական  համալսարանը  ևս իրականացնու՞մ  է  հեռավար  ուսուցում  և  ի՞նչ  կարծիք  ունեք  նման  ուսուցման վերաբերյալ:
-Այո,  պոլիտեխնիկական  համալսարանը  և  Գյումրու  մասնաճյուղը  ևս  ուսումնական գործընթացը  կազմակերպել  են  հեռավար  ձևով՝  օգտագործելով  ժամանակակից հեռավար  դասավանդման  համար  անհրածեշտ  տեխնոլոգիական  միջոցներ:  Ասեմ ավելին,   ՀՀ-ում  առաջին  անգամ  պոլիտեխնիկի  Մայր  Բուհ-ի  կողմից  մշակվեց  և ներդրվեց  առցանց  ուսուցման  հարթակ՝   iUniversity-ն:
Ուսուցման  նման  ձևը  մեր  համար  կարելի  է  ասել  նոր  էր,  սակայն  կրթության ոլորտում  որպես  այդպիսին  հայտնի  էր:  Այն  իմ  կարծիքով  ունի  և  դրական  և բացասական  կողմեր,  որոնք  նաև  պայմանավորված  են  առանձին մասնագիտությունների  կամ  առարկաների  յուրահատկություններից:
-Եղե՞լ  են  բողոքներ  դասախոսական  կազմից  կամ  ուսանողներից  կապված հեռավար  ուսուման  վերաբերյալ,  եթե  այո,  ապա  հիմնականում  ի՞նչ  բողոքների մասին  է  խոսքը:
-Բողոքներ  որպես  այդպիսին  չունենք,  բայց  ունեինք  որոշակի  դժվարություններ կապված  հիմնականում  հեռավար  ուսուցման  համար  անհրաժեշտ  սարքավորումների կամ  համացանցի  բացակայության  հետ:  Սակայն  ժամանակի  ընթացքում  կարելի  է ասել  հաղթահարվեցին  բոլոր  դժվարությունները,  և  ներկայումս  ամեն  ինչ  ընթանում  է  իր  բնականոն  հունով,  ունենք  հեռավար  ուսուցման  համար  հաստատվաց դասացուցակ: