Показаны сообщения с ярлыком Կիմա Բագրատյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կիմա Բագրատյան. Показать все сообщения

вторник

ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ԸՍՏ ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍՈՖՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ


Ներառական կրթական համակարգի, նախարարությունների միացման և կրթական համակարգում առկա այլ խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանի հետ:

Ներկայումս Հայաստանն անցում է կատարում դեպի համընդհանուր ներառական կրթական համակարգի։ Երևանի ու մի քանի մարզերի դպրոցներում արդեն ներդրվել է ներառական կրթական համակարգը։ Սակայն հասարակության մի հատվածի՝ այդ թվում նաև շատ մանկավարժների մոտ դեռևս կա խտրական վերաբերմունք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նկատմամբ, նրանց համարում են բեռ, շատ ուսուցիչներ դժվարանում են աշխատել ԿԱՊԿՈՒ երեխաների հետ:

-         Այն մարզերում, որտեղ արդեն անցել են ներառական կրթական համակարգի, այս մասով որևէ դրական տեղաշարժ նկատու՞մ եք:
-         Այո, Ազգային ժողովը 2014 թվականին ընդունել է օրենք, որով հանրապետությունը մինչև 2025 թվականը պետք է անցնի համընդհանուր ներառականության, և ամեն տարի մարզ առ մարզ մտնում է համընդհանուր ներառման: Եվ այս տարի Շիրակի մարզը, Արագածոտնի մարզն ու Երևան քաղաքն ամբողջությամբ, իսկ 2020 թվականին՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերը:
Իրապես կա խնդիր բացի ֆիզիկական հարմարեցումից, այլ նաև խնդիրներ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովման, որովհետև ուսուցիչները չճանաչելով, չգիտակցելով, չկարևորելով այս երեխաների ներկայությունը իրենց դպրոցներում, առավելագույն բեռ և դժվարություն են համարում: Եվ սա կախված է ավելի շատ իրենց վախերից, որ կարող են սխալվել կամ հնարավորություն չունեն իրենք աշխատելու այդ երեխաների հետ:
Խնդիրը իրականում ոչ թե խնդիր է այլ ավելի շատ ստեղծված միֆ, որովհետև, երբ չգիտեն ինչի հետ են աշխատելու, ինչպիսի խնդրի հետ են գործ ունենալու, իրենք ավելի շատ վախերից ելնելով սկսում են ընդդիմանալ և սկսում են մերժել: Վերապատրաստումներ Շիրակի մարզի տարածաշրջանում ամբողջությամբ, Երևան քաղաքում ամբողջությամբ եղել են, Արագածոտնիում շուտով կլինեն: Ներդրված է նաև մենթորների ինստիտուտը, ամեն մարզում 10-ական անձ, և Երևան քաղաքում 40 մենթորներ, ովքեր չորս ամիս ժամանակով դպրոց առ դպրոց պետք է հզորացնեն և լինեն ուսուցիչների կողքին՝ երեխաների կարիքների զարգացման և գնահատման, ԱՈՒՊ-ների (Անհատական ուսուցման պլան) և ծրագրերի իրականացման առումով: Այսինքն ամեն քայլ արվում է, որ համընդհանուր ներառականությունը գաղափարախոսությունից արդեն վերածվի իրականում գործի, որովհետև բոլոր մարզերն են ապացուցել են, որ կան դպրոցներ, որոնք լավագույնս իրականացվում են: