Показаны сообщения с ярлыком կիբերժողովրդավարություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком կիբերժողովրդավարություն. Показать все сообщения

понедельник

Առանց ժողովրդավարության՝ կիբերժողովրդավարություն. տեղեկատվական անվտանգության մարտահրավերները Հայաստանում

Հոդվածի հեղինակ՝ Ալեքսանդր Մարտիրոսյան


Եթե ես սա ասեի 20-րդ դարի սկզբերին կամ կեսերին, ապա մինչև կախաղան բարձրացնելն ինձ կմեղադրեին ֆուտուրիստական կեղծ գաղափարների և ապագայապաշտության կեղծ կանխագուշակման ու հակահասարակական քարոզի մեջ։ Այնուհետև, հոգեբանորեն, հանրայնորեն կոչնչացնեին, և հետո, ֆիզիկական կյանքը կդադարեր իր գոյությունը՝ հանրային ատելության դրսևորմամբ, որը կհանգուցալուծվեր գիլիոտինով կամ կախաղանով։ Բայց այսօր այդ մասին չենք խոսելու։

Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես Հայաստանը անցում կատարեց կիբերժողովրդավարության՝ ժամանակին չտեսնելով անգամ ժողովրդավարության համը, ինչպես օրհասական դարձավ տվյալների և տեղակատվական անվտանգությունը Հայաստանի, Հայաստանի քաղաքականության, դիվանագիտության և կառավարման համակարգի համար: