Հոդվածի հեղինակ՝ Ալեքսանդր Մարտիրոսյան
Եթե ես սա ասեի 20-րդ դարի սկզբերին կամ կեսերին, ապա մինչև կախաղան բարձրացնելն ինձ կմեղադրեին ֆուտուրիստական կեղծ գաղափարների և ապագայապաշտության կեղծ կանխագուշակման ու հակահասարակական քարոզի մեջ։ Այնուհետև, հոգեբանորեն, հանրայնորեն կոչնչացնեին, և հետո, ֆիզիկական կյանքը կդադարեր իր գոյությունը՝ հանրային ատելության դրսևորմամբ, որը կհանգուցալուծվեր գիլիոտինով կամ կախաղանով։ Բայց այսօր այդ մասին չենք խոսելու։
Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես Հայաստանը անցում կատարեց կիբերժողովրդավարության՝ ժամանակին չտեսնելով անգամ ժողովրդավարության համը, ինչպես օրհասական դարձավ տվյալների և տեղակատվական անվտանգությունը Հայաստանի, Հայաստանի քաղաքականության, դիվանագիտության և կառավարման համակարգի համար:
Գրեթե բոլորին հայտնի և անհերքելի փաստ է, որ նախորդ իշխանությունների օրոք ՀՀ քաղաքացին չի կարողացել իրացնել իր իրավունքները, ինչպես նաև զբաղվել դրանց արդյունավետ պաշտպանությամբ, քանի որ իշխանական բոլոր երեք մարմինները եղել են խիստ փոխկապակցված և փոխմիահյուսված, ինչն էլ իր հերթին ստեղծել էր կոռուպցիոն մեծ համակարգ ու շարքից դուրս էր հանել օրենսդիր, գործադիր և դատական մարմինների առանց այն էլ ոչ նպատակային գործունեությունը։ Այսպիսով, ինչպես որ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանը ժողովրդավարական, սոցիալական, իրավական և ինքնիշխան չէր։ Հայաստանն այնպիսին չէր, ինչպես ներկայանում էր միջազգային հանրությանը։
Փաստացի, Հայաստանում մարդիկ չգիտեին և անգամ չէին տեսել, թե ինչ բան է ժողովրադավորությունը, ինչպես է այն գործում, որոնք են բնութագրման գործոնները։ Կոպիտ ասած, տարիներ շարունակ Հայաստանը դոփել է տեղում, հասարակությունը՝ նույնպես, սակայն ժամանակը չի սպասում և ոչ մեկի։ Քանի դեռ Հայաստանը մնում էր ասիական/կովկասյան միջին վիճակագրական երկրի կարգավիճակում, աշխարհը շարունակում էր զարգանալ և տեխնոլոգիանալ, առաջ էր գալիս տեղեկատվական հասարակություն երևույթը, որն ինքնին հակասական իրավիճակ էր ստեղծում Հայաստանի ներսում։ Տեղեկատվական հասարակությունը ենթադրում է, որ տվյալ տարածաշրջանում շատ մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը ինչպես առօրյա, այնպես էլ երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքում։ Այն ենթադրում է, որ գնալով մեծանում է ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային լուծումները, ենթակառուցվածքների, ներքին և արտաքին ինստիտուտների կառավարումը և հաղորդակցությունը պայմանավորվում է տեխնոլոգիաներով, հասարակական կյանքի անբաժանելի մաս է դառնում տեղեկատվական դաշտը։ Տեղեկատվական հասարակությունում երկրի, պետության կառավարման այն ձևը, որն ուղեկցվում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, որի գոյությունը որևէ կերպ չի նշմարվում առանց տեխնոլոգիաների և որի կառավարման ձևը ժողովրդավարությունն է, ենթարկվում է որոշակի մուտացիաների, տեղի է ունենում աքսելերացիա, ապա էվոլյուցիա, ինչի արդյունքում ժողովրդավարությունը վերածվում է կիբերժողովրդավարության։ Ստացվում է, որ կիբերժողովրդավարությունը կառավարման ժողովրդավարության ձևն է, սակայն իբրև գործիք այն կիրառում է տեղեկատվական տեխնոլոգիաները լինի դա հանրության իրազեկման, մասնակցության, նախաձեռնությունների իրականացման, հանրային կառվարման, դիվանագիտության, քաղաքականությունների վարման գործընթացներ։ Այստեղից առաջ է գալիս նաև այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ կիբերքաղաքականությունը, կիբերդիվանագիտությունը, կիբերկառավարումը և այլն։
Այնուհետև, եկավ 2018 թվականը, տեղի ունեցավ «Թավշյա» հեղափոխությունը, նախկին իշխանությունները երկրի կառավարումը հանձնեցին նորերին։ Իսկ ովքե՞ր էին նորերը։ Նորերն այն մարդիկ էին, ովքեր մասն են կազմել տեղեկատվական հասարակության, ովքեր երբևէ չեն տեսել ժողովրդավարություն իրենց երկրում և տիրապետում են դրա գործառնական ոճի տեսական հատվածին։ Նորերը մարդիկ էին, ովքեր հաղորդակցության և կառվարաման ոլորտում կիրառել են տեխնոլոգիաները անհատական մակարդակում և այժմ իրենք իրենց փորձը անհատական մակարդակից տեղափոխում են ավելի ինստիտուցիոնալ ու կառուցվածքային մակարդակ՝ դեպի պետական կառավարման մակարդակ։ Նման թռիչքային անցումները ժողովուրդների և պետությունների համար շոկային են։ Փաստացի, ստացվում է, որ Հայաստանը չտեսնելով ժողովրդավարություն, չիմանալաով թե ինչ բան է այն, ապրում է մի այնպիսի փոփոխություն, որի արդյունքում անցում է կատարում միանգամից կիբերժողովրդավարության, երբ պետության և ժողովրդի հաղորդակցությունն ու կապն իրականացվում է «Facebook»-ի և «YouTube»-ի միջոցով, երբ ներքին քաղաքականությունը իշխանության և ընդդիմության միջև վարվում է սոցիալական մեդիայում՝ « Facebook»-ում, «Twitter»-ում, երբ հանրությանը ներկայացվող պետական կառավարման թափանցիկությունն ու հաշվետվողականությունը իրականացվում է ուղիղ եթերների միջոցով։ Հասրակությունը մեծապես պատրաստ չէր նման փոփոխությունների, սովորաբար նման էվոլյուցիաները տեղի են ունենում փուլային՝ քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան։ Այս դեպքում մենք ականատես ենք լինում գերարագ անցման, ինչը շոկ է առաջացնում մեծամսանության մոտ։ Չնայած, եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա կարելի է ասել, որ այս հեղափոխությունը ևս փոքրիկ կիբերհեղափոխություն էր, որի իրականացման գործընթացում իրենց մեծ դերն ու նշանակությունն ունեցան տեխնոլոգիաները:
Ավելի պարզ լինելու համար, մի օրինակ բերե: Բոլորս էլ հստակ նկատում ենք հասարակության կոնտրաստի տարբերությունը ելնելով տարիքային տարբերություններից, ասենք, ծերերը, երբեք չեն հասկանում իրենց երեխաներին, ծնողները երբեք չեն հասկանում իրենց բալիկներին․ «ինչպե՞ս կարելի է լսել ռոկը, դա ի՞նչ բան է», կամ «այդ ի՞նչ են անում հեռախոսները, բոլորը զոմիբանում են», կամ «այդ ինչպե՞ս էինք մենք շփվում միմյանց հետ երբ չկային հեռախոսները», կամ «ինչպե՞ս է կարելի ականջակալներ օգտագործել», և շատ այլ օրինակներ։ Ահա այսպես էլ հասարակության տարիքային մի խումբը շատ ժամանակ չի հասկանում տարիքային մյուս խմբի վարքը՝ պայմանավորված ժամանակի տեխնոլոգիական պահանջներով և տեղեկատվական հասարակության բնութագրիչներով։
Ահա, հենց այսպես էլ մենք, մեր հասարակությունը շատ ժամանակ չի կարողանում ընկալել ներկա իշխանությունների, ընդդիմության ներկայացուցիչների վարքագիծը և տալիս է բազում հարցեր, ինչպիսիք են օրինակ՝ «բա դրանք բան ու գործ չունե՞ն, ամբողջ օրը ֆեյսբուկով «իրար միս են ուտում» ու գործ չեն անում», «անընդհատ ուղիղ եթերների մեջ են, բա ե՞րբ են գործ անելու», «բան չի փոխվել, հիմա էլ նույն կռիվը համացանցով է ընթանում» և այլն։ Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասրակության մի լայն զանգված հոգեպես և ընկալման մակարդակում պատրաստ չէ տեսնել նման փոփոխություններ, որովհետև համոզմունքների հիմքում մի մեծ բաց է մնացել․ չկա ժողովրդավարությունը։ Այդպես էլ շատ մարդիկ չտեսան, թե ինչ բան է ժողովրդավարությունը, որոնք են դրա բնութագրիչները։
Իսկ ի՞նչ է լինելու հետո։ Հետոն մեզ համար շատ ավելի պարզ է այս դեպքում և ապագայապաշտական որևէ կանխագուշակման խնդիր չունենք։ Կարող ենք նայել այն երկրների օրինակներին, որոնք ավտորիտար համակարգից անցում են կատարել ժողովրդավարական համակարգի, ապա նաև կիբերժողովրդավարական համակարգի։ Ակնհայտ է, որ շուտով ժողովրդավարության բնութագրիչ հանդիսացող բազում արժեքներ ևս տեխնոլոգիականացվելու են, ինչպիսին կարող են լինել՝ էլեկտրոնային ընտրություններն ու հանրաքվեները, հանրային կարծիքի ձևավորման և իրազեկման գործընթացների էլեկտրոնային համակարգերի ստեղծումը, հասարակության էլեկտրոնային մոբիլիզացիան, էլեկտրոնային անձնագրերը, չիփերը և այլն։ Սրանք արդեն նաև իրենց մեջ ենթադրում են կիբերքաղաքականության բաղադրիչներ։ Արդեն այսօր մենք կարող ենք տեսնել արդարադատության կայացման էլեկտրոնային՝ ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերը: Ոչ ֆորմալի դեպքում իրողության դատաստանի կայացումը տեղի է ունենում սոցիալական մեդիայում: Ֆորմալի դեպքում, օրինակ՝ դատաիրավական համակրգի բարեփոխումը և համակարգի բեռի թեթևացումը ևս իրականացվելու է էլեկտրոնային համակարգերի լուծմամբ, որոնք առանց դատավորի միջամտության՝ հիմնվելով փաստերի վրա, կայացնելու են համապատասխան վճիռներ: Ամեն օր թերթելով սոցիալական մեդիայի նորությունների ժապավենը մենք տեսնում ենք ԱԺ պատգամավորների, նախարարների, պաշտոնատար այլ անձանց բանավեճեր, քննարկումներ, սոցիալական ճնշումների ներքո կայացվող որոշումներ և այլն: Սա էլ իր հերթին՝ կիբերպաշտպանության, կիբերդատավարաության գործընթացների ձևավորման նախասկիզբն է:
Այս ամենին զուգահեռ պիտի դիտարկենք նաև կիբերժողովդրավարության և կիբերքաղաքականության թույլ կողմերը, որոնց խոցումը կարող է դրսևորվել կիբերհարձակումների, կիբերհանցագործությունների տեսքով, որոնք կարող են շարքից դուրս բերել երկրի ենթակառուցվածքները, կառավարման ողջ համակարգը և կաթվածահար անել ամբողջ սխեման։ Շատ կարևոր է, որ ներկա իշխանությունները լավագույնս դիտարկեն տեղեկատվական անվտանգության համակարգը, որովհետև տեղեկատվական հասարակության պայմաններում այն կարևորագույն գործոն է։ Այս իմաստով, պատերազմները, հակաիշխանական և հակապետական գործողություններն իրականացվում են ոչ թե իրական կյանքում և ֆիզիկական դրսևորմամբ, այլ տեղեկատվական դաշտում։ Հատկանշական է, որ չնայած այն տեղի է ունենում տեղեկատվական դաշտում, բայց ֆիզիկական, նյութական կորուստներն անխուսափելի են։ Արդեն այսօր, պետական քաղաքականությունները առաջնորդվում են բաց տվյալներով, սակայն այս ամենին զուգահեռ տեղի չի ունենում բաց տվյալների՝ վիճակագրությունների, վերլուծությունների, հետազոտությունների արդյունքների, պետական ցուցանիշների, պաշտոնատար անձանց հայտարարգրումների, պետական ռեսուրսների վերաբերյալ տվյալների, քաղաքացիների անձնական՝ հանրամատչելի և հրապարակված տվյալների կառավարում: Էլեկտրոնային դրամապանակները, բանկային համակարգը, ծառայությունների մատուցման և սպասարկման ոլորտը ևս այս թիրախում են: Որպես օրինակ կարելի է բերել միայն վերջերս հրապարակված ՀՀ վարչապետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կամ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսված ձայնագրությունը: Արդեն այլևս ՀՀ ոստիկանությունն օժտված է ՀՀ քաղաքացիներին գաղտնալսելու իրավասությամբ, ինչը նախկինում տեղի էր ունենում դատարանի վճռով: Այս ցուցանիշները խոսում են տեղեատվական կառավարման անցման, կիբերքաղաքականության և կիբերժողովրդավարության մասին: Սակայն, միևնույն ժամանակ այս ցուցանիշները խոսում են տեղեկատվական դաշտում մեր պաշտպանված չլինելու, տվյալների ինքնահոսի մասին, ինչը ուղիղ սպառնալիք է հանդիսանում երկրի անվտանգությանը

Այլևս մեդիան գրոհում է մի նոր դաշտ, որտեղ կիբերհանցագործությունները, հաքերական հարձակումները, տեղեկատվական և հոգեբանական պատերազմները, դրանց կանխագրելմանն ուղղված կիբերքաղաքականությունները մի նոր մարտահարվեր են Հայաստանի, Հայաստանի իշխանության և ժողովրդի համար: Մենք թևակոխում ենք մի նոր ժամանակաշրջան, որը կարելի է կոչել Կիբերդարաշրջան: Մենք պիտի լինենք կիբերիրազեկ և կիբերպաշտպանված:
Ինչևէ, կառավարման յուրաքանչյուր համակարգ իր հետ բերում է նոր հնարավորություններ և դժվարություններ, սակայն դրանց կիրառման համար պատրաստ լինելու հանգամանքը պիտի լինի պարտադիր պայման և մարտահրավեր բոլոր առաջնորդների, համակարգերի, իշխանությունների, ինստիտուտների համար։ Անցումը մի կառվարաման համակարգից մեյկ այլ կառավարման համակարգի պիտի ենթադրի անցում՝ ամբողջ փաթեթով։
Հոդվածի լուսանկարի հղումն այստեղ:

Комментариев нет:
Отправить комментарий