Показаны сообщения с ярлыком հունվարի ամսվա վերջին կիրակի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком հունվարի ամսվա վերջին կիրակի. Показать все сообщения

четверг

Առանց համացանցի միջազգային օր



Շատերն են լսել Համացանցի միջազգային օրվա մասին, սակայն քչերը գիտեն, որ կա նաեւ Առանց համացանցի օր(International Internet-Free Day), այն նշվում է հունվարի վերջին կիրակի օրը: Հիմնական նպատակը մարդկանց գոնե մեկ օրով համացանցից եւ համակարգչից հեռու պահելն է, քանի որ աշխարհում գրեթե չկա կենդանի շփում: Անգամ միջոցառումների եւ հավաքների ժամանակ մարդիկ կառչած են համացանցից: 

Այս տոնը սկիզբ է առել 2000 թվականից, իսկ դրա հաստատման նախաձեռնողները, ըստ որոշ աղբյուրների, «Սոցիալական գյուտերի բրիտանական ինստիտուտն» է, այլ աղբյուրների համաձայն՝ «DoBe.org». բրիտանական ոչ գովազդային օնլայն-նախագիծը: Միակ բանն, ինչ հստակ հայտնի է, որ Առանց ինտերնետի միջազգային օրվա կազմակերպիչները հենց ակտիվ, առաջադեմ ինտերնետ-օգտատերերն էին: