Շատերն են լսել Համացանցի միջազգային օրվա մասին, սակայն քչերը գիտեն, որ կա նաեւ Առանց համացանցի օր(International Internet-Free Day), այն նշվում է հունվարի վերջին կիրակի օրը: Հիմնական նպատակը մարդկանց գոնե մեկ օրով համացանցից եւ համակարգչից հեռու պահելն է, քանի որ աշխարհում գրեթե չկա կենդանի շփում: Անգամ միջոցառումների եւ հավաքների ժամանակ մարդիկ կառչած են համացանցից:
Այս տոնը սկիզբ է առել 2000 թվականից, իսկ դրա հաստատման նախաձեռնողները, ըստ որոշ աղբյուրների, «Սոցիալական գյուտերի բրիտանական ինստիտուտն» է, այլ աղբյուրների համաձայն՝
«DoBe.org». բրիտանական ոչ գովազդային օնլայն-նախագիծը: Միակ բանն, ինչ հստակ հայտնի է, որ Առանց ինտերնետի միջազգային օրվա կազմակերպիչները հենց ակտիվ, առաջադեմ ինտերնետ-օգտատերերն էին:
Ամեն օր միլիոնավոր մարդիկ իրենց առավոտը սկսում են ինտերնետում լուրերի կամ փոստի դիտումով, իսկ որոշ մարդիկ այնտեղ են գտնվում շուրջօրյա, քանի որ նրանց աշխատանքը հենց ինտերնետի հետ է կապված: Շատ մարդիկ չաթերում, ֆորումներում կամ սոցիալական ցանցերում լինում են ժամերով, որոշները ցանցում ֆիլմեր կամ հեռուստահաղորդումներ են դիտում, որոշներն օն-լայն գնումներ են կատարում՝ առանց տնից դուրս գալու… Այն ամենն, ինչը մեր կյանքը հեշտ ու հետաքրքիր է դարձնում, ստիպում է մեզ իրենից կախվածության մեջ գտնվել, այդ թվում և՝ ինտերնետը: Մեզանից շատերն իրենց հեռախոսներից, սմարթֆոններից, պլանշեթներից, նոթբուքերից երբեք չեն բաժանվում՝ առավել ուշադրություն դարձնելով իրենց վիրտուալ ընկերներին և ծանոթներին:
Այժմ Առանց ինտերնետի միջազգային օրն աշխարհի շատ քաղաքներում շատ հետևորդներ ունի: Առանց ինտերնետի միջազգային օրը փորձեք նաև Դուք նշել՝ ցանցից դուրս, այնպես, ինչպես կցանկանաք, և ամենակարևորը՝ զվարճացեք: Չէ՞ որ իրական աշխարհում դեռ այնքան հետաքրքիր և անհայտ, չարված և մոռացված, հաճելի և ուշադրության արժանի բաներ կան:
Комментариев нет:
Отправить комментарий