2020 թվականի հուվարի 23-ին, Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մամուլի ասուլիսը. բանախոսներն էին՝ Գևորգ Ղուկասյանը և Մարգարիտա Գրիգորյանը. ասուլիսի թեմա՝ ՇՊՀ-ում մոնիտորինգի արդյունքների և նախաձեռնության գործունեության ներկայացում։
Գևորգ Ղուկասյանն ասաց, որ 2019-ի հունիսից «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունը սկսել է իր կազմավորումը, իր գաղափարների շուրջ համախմբելով ավելի քան 20 ուսանողի ՀՀ տարբեր բուհերից և Շիրակի մարզի տարբեր համայնքներից։
Շարունակելով, 2019-ի երկրորդ կեսից «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, Շիրակի պետական համալսարանում իրականացրել է հանրային մոնիտորինգ և առանձին հետազոտություն, որի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ ապօրինություններ, խախտումներ և խարդախության միտված քայլեր։
Գևորգ Ղուկասյանի խոսքերով՝ դիտարկվել է ՇՊՀ Ուսանողական խորհրդի գործունեությունը, ընտրություններն ու աշխատանքը: Ըստ խոսնակի դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ այն ապօրինի է, վերահսկվում է վարչական աշխատողի կողմից, որն էլ իր հերթին մասնագիտական կոմպետետնտությամբ չի համապարասխանում իր զբաղեցրած հաստիքին, իրականացում է խարդախ գարծունեույթուն, ՈՒԽ-ն օգտագործում է սեփական շահադիտական նպատակներով: Խոսքը ՇՊՀ ուսանողների աջակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Արթուր Չարչօղլյանի մասին է։ Այս կապակցությամբ ևս առանձին հետաքննություն է տարվել, ինչի արդյունքները ներկայացվել են ՇՊՀ ՀԽ-ին և հրապարակված են «Ռեստարտ Գյումրի» ֆեյբուքյան էջում։
Նշվեց նաև, որ նամակներ են ուղարկվել՝ ՀՀ Վարչապետին, ՀՀ ԿԳՄՍՆ, ՇՊՀ ՀԽ-ին:
