2020 թվականի հուվարի 23-ին, Գյումրու «Երկխոսության մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մամուլի ասուլիսը. բանախոսներն էին՝ Գևորգ Ղուկասյանը և Մարգարիտա Գրիգորյանը. ասուլիսի թեմա՝ ՇՊՀ-ում մոնիտորինգի արդյունքների և նախաձեռնության գործունեության ներկայացում։
Գևորգ Ղուկասյանն ասաց, որ 2019-ի հունիսից «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունը սկսել է իր կազմավորումը, իր գաղափարների շուրջ համախմբելով ավելի քան 20 ուսանողի ՀՀ տարբեր բուհերից և Շիրակի մարզի տարբեր համայնքներից։
Շարունակելով, 2019-ի երկրորդ կեսից «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը, Շիրակի պետական համալսարանում իրականացրել է հանրային մոնիտորինգ և առանձին հետազոտություն, որի ընթացքում բացահայտվել են բազմաթիվ ապօրինություններ, խախտումներ և խարդախության միտված քայլեր։
Գևորգ Ղուկասյանի խոսքերով՝ դիտարկվել է ՇՊՀ Ուսանողական խորհրդի գործունեությունը, ընտրություններն ու աշխատանքը: Ըստ խոսնակի դիտարկման արդյունքում պարզ է դարձել, որ այն ապօրինի է, վերահսկվում է վարչական աշխատողի կողմից, որն էլ իր հերթին մասնագիտական կոմպետետնտությամբ չի համապարասխանում իր զբաղեցրած հաստիքին, իրականացում է խարդախ գարծունեույթուն, ՈՒԽ-ն օգտագործում է սեփական շահադիտական նպատակներով: Խոսքը ՇՊՀ ուսանողների աջակցության բաժնի առաջին կարգի մասնագետ Արթուր Չարչօղլյանի մասին է։ Այս կապակցությամբ ևս առանձին հետաքննություն է տարվել, ինչի արդյունքները ներկայացվել են ՇՊՀ ՀԽ-ին և հրապարակված են «Ռեստարտ Գյումրի» ֆեյբուքյան էջում։
Նախաձեռնության կողմից ներկայացված հիմնավոր փաստերը քննության առնելու արդյունքում կանխվել է ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կոպիտ խախտումներով և խարդախությամբ ընտրված ուսանողական ներկայացուցիչների հաստատումը ՀՀ վարչապետի կողմից։
Խսոնակները նշեցին նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը քննության առնելով իրենց կողմից ուղարկված 10 էջանոց նամակը որոշում է կայացրել, առաջարկություն ուղարկել Շիրակի պետական համալարանին և ՇՊՀ «ապօրինի» ուսանողական խորհրդին որպեսզի վերջինս լուծարվի, անցկացվեն նոր, ազատ, արդար թափանցիկ և մրցակցային ընտրություններ։ Այս առաջարկությունից հետո, երկու ֆակուլտետային նախագահ հրաժարական է տվել։
Հաջորդիվ. Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ նախաձեռնության կողմից անցկացվել են ուսանողների կարքիների գնահատման սոցիոլոգիական հարցումներ։ Հարցումներին մասնակցել են ՇՊՀ-ի շուրջ 100 ուսանողներ։ Սոցիոլոգիական հարցումների վերլուծությունն ու արդյունքները հրապարակված են Ռեստարտ Գյումրի նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Ասուլիսի ժամանակ խոսվեց նաև Ռեստարտ Գյումրի նախաձեռնության կողմից իրականացված «Ուսանողների և երիտասարդների նախաձեռնողականության խթանումը կրթության միջոցով» ծրագրի մասին։ Որի ընացքում եղել են խորացված ոչ ֆորմալ կրթական դասընթացներ, որոնք անցկացվել են Շիրակի պետական համալսարանում։ 5 խորացված դասընթաց, տևողություն՝ երկուամիս, անցկացման վայր՝ Շիրակի պետական համալսարան, հիմնական մասնակիցների քանակ՝ 15, ոչ հիմնական մասնակիցներ՝ 30:
Դասընթացավարներ, թեմաներ՝ Էմմա Բաղդասարյան – ՏԻՄ, Արթուր Սաքունց – Մարդու իրավունքներ և ազատություններ, Լևոն Բարսեղյան – Խոսքի ազատության եւ տեղեկատվության ազատության իրավական կարգավորումները ու պրակտիկան, Ալեքսանդր Մարտիրոսյան – Մեդիագրագիտություն, քննադատական մտծողություն, մեդիամանիպուլյացիաներ, Սեյրան Մարտիրոսյան - Քաղաքացիական հասարակություն, ակտիվ հասարակական գործունեությունը բուհ-ի կառավարման գործընթացում, մասնակցայնության խնդիրները:
Բանախոսները նշեցին, որ 2020-ին ևս շարունակվելու է մոնիտորինգը, որն ընդգրկելու է Գյումրու այլ բուհեր:
Комментариев нет:
Отправить комментарий