среда

Քաղաքական Ստրուկը



Հինգ տարի անցավ մեծ ողբերգությունիցհինգ տարի անցավ անհաջող ընտրություններիցհինգ տարի անցավ խոստացված հաջողություններիցհինգ տարի անցավ
Եվ այսօր՝ հինգ տարի անց, նորից ընտրություններ ենՈմանք վերաբերվեցին հումորովոմանք՝ քամահրանքովոմանք՝ պայքարովոմանք՝ հաղթանակովոմանք էլ՝ Ստրուկներով
Այո՛մենք այսօր Հայաստանում ունենք ստրուկներ, ովքեր դեռևս ապրում են մեր կողքիննրանք մեր հարևաններն ենմեր ուսուցիչներըմեր ընկերների հարազատներնինչու չէ նաև մեր հարազատներըՍտրկատիրական համակարգը քանդվեց հենց այսօրբայց ցավոք՝ մասամբՍտրուկներից շատերը հասկացանոր իրենք են իրենց ստրկացնումիրենք են իրենց վատը ցանկանում և իրենք են մեղավոր իրենց թշվառության համար:
Փետրվարի 18-ին կայացավ հեղափոխությունՄարդիկ հավատացին իրենց ուժերինմարդիկ հասկացան իրենց ճանապարհըմարդիկ ընտրեցին փոփոխությունըմարդիկ ընտրեցին երեխաների ապագանշատերն էլ ընտրեցին անձնազոհությունըՔիչ չէին այնպիսինները, ում պարտադրել էինբայց նրանք չէին ենթարկվելքանզի Ստրուկ այդպիսին չկա ՀայաստանումԲոլորը գիտակցեցինոր իրենք են իրենց պետության տերնիրենք են ընտրելու իրենց առաջնորդինիրենքայլ ոչ թե ընտրություններին չմասնակցած մարդկանց քվեները կամ էլ պարտադրված ձայներըՊարտադրված ձայները չեն ծնում գաղափարներչեն ստեղծում բարեկեցությունչեն ապահովում արդարությունչեն կառուցում ժողովրդավարությունքանզի, եթե կարողանային կառուցելապա չէին դիմի պարտադրված ձայների օգնությանը:
Կայացավ թավշյա հեղափոխությունըսակայն չընկալվեց և չընդունվեց պարտադրողների կողմիցՉընկալվեց նաև դիտորդների կողմից:Մեր վիճակը նման է Բեռլինի Վեհաժողովինորի մասին Գարեգին Սրվաձտյանը ունի մի խոսքորը բնորոշում է այսօրվա խնդիրները. «Հայերի խնդիրն իրենց մեջ էայլ ոչ թե Բեռլինի ժողովի»
Այո՛մեր խնդիրը մեր մեջ էայլ ոչ թե դիտորդներիՆախ մենք՝ հայերս, պիտի ընդունենք մեր հաղթանակըև մենք՝ հայերս, պիտի սովորենք արժանավայել ընդունել մեր պարտությունըՍա է տղամարդկությունըսա է քաղաքակրթությունըսա է ժողովրդավարությունըսա է ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ:Շատերն արձանագրեցինոր այս ընտրությունները մեկ քայլ առաջ ենՀետաքրքիր է. –Որքա՞ն ճանապարհ է մեզ մնացել:Երևի մեկ կիլոմետրՓաստորեն ինչ է ստացվումԱմեն մի քայլը մեկ մետրայսինքն 1000 քայլ է մեզ պակասումԴիմանանք ևս 5000 հազար տարի և կտեսնենք արդյունքը:
Տեսնելը Հավատալ է

Լևոն Հարությունյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:


Ինչու՞այսպես չարացան


Բարև, ես ՇուրաՄարտիրոսյանն եմ: Ես արդեն մեկ տարի է զբաղվում եմ քաղաքացիական լրագրությամբ, ու այս ընթացքում երբևիցե նախաբանով նյութ չեմ գրել:
Երևի այս նյութս իր տեսակի մեջ միակն է: Իմ «Ինչու՞այսպես չարացան» նյութը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երիտասարդների, նրանց միջմշակութային հաղորդակցման և միմյանց նկատմամբ վարվող քաղաքականության մասին է


2013 թվականի փետրվարի 22-ին տեղի ունեցավ Գյումրու երիտասարդական բանկ կոմիտեի հանդիպում-քննարկումը Շիրակի մարզի ակտիվ երիտասարդների հետ: Քննարկման հիմնական հարցերը վերաբերվում էին Անդրկովկասի երկրներին:
Հանդիպում-քննարկման ժամանակ բոլորն ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքները: Ներկաներից մեծամասնությանը բախտ էր վիճակվել շփվել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից երկրների երիտասարդների հետ: Գուցե նրանց կարծիքները սուբյեկտիվ էին, այնուամենայնիվ, նրանց բախտ էր վիճակվել ճանաչել և գործունեություն ծավալել մեր «հարևանների» հետ:
Խնդիրները շատվեն, լուծումները` նույնպես, սակայն անիրատեսական են դառնում, երբ չկա փոխադարձ հասկացվածություն և փոխզիջման ցանկություն: Կոնֆլիկտային հարաբերություններ ամենուրեք էլ կան, սակայն Հայաստանի դեպքում այն առանձնանում է իրեն բնորոշ յուրահատկությամբ: Այնպիսի հարաբերություններ սեփական հարևանների հետ, ինչպիսին ունի Հայաստանը, չունի ոչ մի այլ երկիր: Չնայած այն ամենի`Հայաստանի Հանրապետությունը փորձում է փոխզիջումների գնալ հարևանների հետ, բայց կարծես խնդիրները գնալով դառնում են էլ ավելի դժվար լուծելի, և մտացածին կծիկը, քանդվելու փոխարեն, գնալով մեծանում է: Հայստանի Հանրապետության համար այս հարցը շատ ավելի կարևոր է, քանի որ այն «ծովից ծով Հայաստանից» մնացել է մի բուռ հող: Մեր պայքարի նպատակն է` վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, լիարժեքորեն հայրենիք վերադարձնել Ջավախքը, Նախիջևանը, ԼՂՀ-ն, Արևմտյան Հայաստանը՝ մեր պապական հողերը: 
Մեր նպատակն է, որ ամբողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայ ազգը 20-րդ  դարի սկզբին`քաղաքակրթության զարգացման և կատարելագործման տարիներին, տեսավ մի երևույթ, որը նույնիսկ Քարե դարին բնորոշ չէր:
Հայ ազգը 20-րդ դարի վերջին կրկին ճաշակեց «հարևանների>> կողմից մատուցված դառը անակնկալը, և այն կրկին անտեսվեց աշխարհում ամենահզոր կառույցի՝ միջազգայինհանրությանկողմից:
Այսօր Հայաստանի Հանրապետությունն ապացուցեց, որ արդարությունը վերականգնվում է, երբ նրա թիկունքին կանգնած է հզոր մի բռունցք՝ հայի հավաքական բռունցքը, որը  պատրաստ է ընդունել ցանկացածի նետած ձեռնոցը և պաշտպանել այն, ինչ արյան գնով է ձեռք բերվել:
Երիտասարդական բանկի նպատակն է ժամանակի ընթացքում թշնամացած հարևան երկրների երիտասարդների միջև կապել երկխոսության կամուրջ, որը ենթակա չի լինի ոչնչացման:
Չմոռանանք, որ հենց երիտասարդներն են ցանկացած պետության կայուն ուժն ու ապագան: 
Ես վստահ եմ, որ ԴՈՒ, այո՛, հենց ԴՈՒ, կկարողանաս փոխել ինչ-որ մի բան, թեկուզ`աննշան:
Ուզում եմ դիմել հենց ՔԵԶ, որ վերհիշես ու համոզվես, որ ցանկացած որոշում, ցանկացած նախագիծ, որ վերջում հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, սկսվել է մեկ անհատից, հետո նրան է միացել մեկ ուրիշը, հետո` ևս մեկն ու այդպես շարունակ
ԴՈՒ նույնպես կարող ես լինել հզոր և ուժեղ, բայց այն դեպքում, երբ կճանաչես  ՔԵԶ, քաջատեղյակ կլինես ՔՈ պատմությանը, ՔՈ պապերի անցյալին:
Հավատա՛ և վստահորեն կառուցիր ՔՈ ու ՔՈ երկրի ապագան ՔՈ իսկ ձեռքերով:
Երբ երիտասարդ էի, ուզում էի բարեփոխել աշխարհը, հասուն տարիքում ցանկանում էի փոխել իմ երկիրը, երբ տարիքս առա, ուզում էի ընտանիքս բարեփոխել, բայց միայն մահվան մահճում հասկացա, որ պիտի փոխեի ինքս ինձ, արդյունքում գուցե փոխվեին և՛ ընտանիքս, և՛երկիրս, և՛ աշխարհը…
Ուինսթոն Չերչիլ

Շուրա Մարտիրոսյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:



Մոտենում է Մարտի 8-ը


Մոտենում է Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, որը տոնում են ամբողջ աշխարհում և պաշտոնապես հայտարարված է ՄԱԿ-ի կողմից: Այս օրը հիմնականում ընդունված է համարել որպես կանանց՝ հասարակության մեջ ունեցած դերի և իրավունքների համար անցյալում մղված պայքարի օր:
 Այս օրն իգական սեռի ներկայացուցիչները ստանում են ծաղիկներ և այլ նվերներ, բայց հարկ է նշել, որ Մարտի 8-ը ոչ թե կանանց հաճոյանալու,  այլ հեղափոխական կանանց փառաբանելու օրն է, ովքեր ձգտում էին տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալուն:
  Իսկ ահա Հայաստանում անկախությունից հետո փորձեցին տոնացույցից հանել Մարտի 8-ը և որպես այլընտրանք` ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության և գեղեցկության օր:
 Մարտի 8-ը խորապես սիրվել էր հայերի կողմից, և արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր, այդ իսկ պատճառով տոնը վերականգնվեց: Եվ հիմա արդեն մարտի 8-ից ապրիլի 7-ը, ոչ պաշտոնապես, համարվում է կանանց միամսյակ: Հիմա արդեն այս տոնը նշում են աշխարհի 27 երկրում. մի շարք երկրներում այս տոնը մոռացության է մատնվել:
 Նշեմ նաև, որ  կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի՝գարնան նախերգանքի հետ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ բոլոր գեղեցիկ սեռի ներկայացուցիչների գալիք տոնը, ցանկանում եմ առողջություն, սեր ,երջանկություն և միշտ ժպտացող հայացքներ!!!!!!!!


Աննա Խաչատրյան, ք. Գյումրի
Այս նյութը մասնակցում է Գյումրի Ինֆոտան գավաթի մրցույթին:

четверг

«Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի առցանց մրցույթի հաղթողը Գյումրի Ինֆոտնից է

Ամերիա բանկն վերջապես ամփոփեց «Ճանաչիր փողի արժեքը» ավանդային արշավի ֆեյսբուքյան էջում հայտարարված առցանց մրցույթի արդյուքները: Հինգ առավելագույն “Like”-եր հավաքած բլոգերների կողմից կատարված գրառումները մրցույթի եզրափակիչ փուլում ուսումնասիրվեցին Ամերիաբանկի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, մասնավորապես ուսումնասիրվեց գրառումների համապատասխանությունը մրցույթի կանոններով սահմանված չափանիշներն:
Հաղթող ճանաչվեց 17-ամյա Շուրա Մարտիրրոսյանը Գյումրուց, ով Գյումրի Ինֆոտան անդամ է: Ամերիաբանկում նրան հանձնվեց մրցանակը` 200,000 ՀՀ դրամ, որը տրամադրվեց Ամերիաբանկի VISA Gift միջազգային քարտով:
Շուրան անկեղծորեն ներկայացրեց, որը ինքը չէր էլ պատկերացնում, որ կարող է հաղթող ճանաչվել և առաջին հերթին կարևորում էր իր մասնակցությունը, այլ ոչ հաղթանակը, սակայն եզրափակիչ փուլ անցնելուց հետո նա մեծ հույս էր տածում, որ հենց ինքը կարող է դառնալ լավագույնը: Երիտասարդ բլոգերի համար շատ ոգևորիչ էր այս հաղթանակը, քանի որ սա առցանց մրցույթի մասնակցության նրա առաջին փորձն էր:
Այն հարցին, թե ինչ արժեք ունի փողը Շուրայի կյանքում, և որն է իր համար ամենակարևոր արժեքը կյանքում, վերջինս պատասխանեց. «Փողը նոր ճանապարհներ հարթելու, հնարավորությունները բարելավելո ւև նոր ձեռքբերումների համար եմ կարևորում, իսկ կյանքում ամենամեծ արժեքը` գնահատել ունեցածը և ձգտե լհասնել ավելիին»: