среда

Գյումրի ինֆոտունը «Շանթ» ՀՌԸ «MIX HOUSE» հաղորդաշարի հյուր, ամեն ինչ Street Art-ի մասին

Գյումրի ինֆոտունը Եվրասիա համագործակցություն հիմնադարամի աջակցությամբ մասնակցելով «Մՙարադամեջ» ամենամյա սոցիալ-նորարաական հավաքին, 2017 թվականի մրցույթում միացավ Հյասատանում գործող հինգ ինֆոտների ցանցին, որոնց կողմից ներկայումս իրականացվում է Street Art ծրագիրը:
Ժամանակակից արվեստի ճյուղերից մեկի՝ փողոցային արվեստի՝ գրաֆիտիի զարգացումն ու տարածումը ուշադրության է արժանացել ակտիվ   երիտասարդական նախաձեռնող խմբերի կողմից: Հայաստանի շուրջ վեց մարզերում նախատեսվում է պատերին պատկերված գրաֆիտիի միջոցով ներկայացնել համայնքներում առկա սոցիալական խնդիրների բացասական և դրական կողմերը:
Արդեն իսկ  սկսվել են կազմակերպական աշխատանքները և շատ շուտով Գյումրու շենքերի պատերին կկարողանանք վայելել գրաֆիտիի հիանալի պատկերները:
Ծրագրի մանրամասների և սպասվող միջոցառումների մասին խոսվեց օգոստոսի 25-ին «Շանթ» հեռուստառադիոկայանի «Mix house» հաղորդման շրջանակներում, որտեղ ուղիղ եթերում ծրագրի պատասխանատու՝ Անժելա Ջանոյանը և թիմակից՝ Հերմինե Հովհաննիսյանն, ովքեր լուսաբանեցին ծրագրի աշխատանքային գործընթացը:
Խոսվեց ընտրված կերպարի մասին, որոնք առնչվելու  են չորս տարբեր ոլորտներում առկա խնդիրների (տեղական ինքնակառավարման մարմիններ/ՏԻՄ/, մարդու իրավունքներ, սոցիալական և հակակոռուպցիոն  բարեփոխումներ) բարձրաձայնմանը, տալով  յուրաքանչյուր ոլորտին համապատասխան ուղերձներ: Անդրադարձ կատարվեց կերպարի բովանդակության, տեղադրման վայրի և նրա թողած ազդեցության մասին:
Հավելվեց, որ այս ամենն ուղեկցվելու է հետաքրքիր ու բովադակալից միջոցառումներով՝ ֆլեշմոբերով, պարային և երաժշտական ընդմիջումներով, կազմակերպվելու են վիկտորինաներ, որտեղ երեք լավագույն մասնակիցները կպարգևատրվեն մրցանակներվ:

четверг

«Մտածի՛ր ստեղծագործ»

2015 թ-ից Մայիսի 18-ին մոլորակի բնակիչները նշում են անսովոր տոն՝ Վարդագույն հովազի օր (Pink Panther Day), որը հիմնադրվել է «Սիրո թագավորությունում»: Տոնի հիմնադիր անդամներն են երաժիշտներ, խոհարարներ եւ այլ ստեղծագործական բնույթի անձիք: Հիշեցնենք, որ Pink Panther-ը ֆիլմի  եւ մուլտֆիլի հայտնի հերոս է, սիրելի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների կողմից:
Տոնի հիմնադիրները նշում են, որ հենց այս կերպարի ոչ ստանդարտ մտածողությունն ու սեփական գաղափարների գործնական իրականացման ընդունակությունը (մասնավորապես`աշխարհը վարդագույն վերաներկելը),  հումորի զգացումը եւ դրական տրամադրվածությունն են դարձել հիմնական շարժառիթը նոր ամսաթվի ստեղծման համար: Տոնի հիմնական խորհրդանիշն է «Վարդագույն ադամանդը», իսկ նրա «հոգևոր հիմքը» հռչակված է ոչ ստանդարտ մտածողությունը և շրջական աշխարհի փոփոխությունը: Ի վերջո, աշխարհը դեպի լավը փոխելու համար մենք կարող ենք միայն մեզ ու մեր մտածողությունը փոխելուց հետո: Իսկ մեզ շրջապատող աշխարհը ոչ միայն մարդիկ են, այլև և՛ բնությունը, և՛ ամբողջ հասարակությունը: Տոնի յուրաքանչյուր մասնակից,  լայն իմաստով, ընդունակ է արարման ու  ստեղծարարության, և իրենից ներկայացնում է եզակի «Վարդագույն ադամանդ»՝ ունակ փոխել աշխարհը դեպի լավը: Ի դեպ, Pink Panther-ի օրն ունի իր կարգախոսը`«Մտածի՛ր, վարդագույն» («Think pink!»), որը տոնի համատեքստում նշանակում է՝ «Մտածի՛ր ստեղծագործ»: Ուստի զարմանալի չէ, որ այս տոնի  գաղափարը ուրախությամբ աջակցեցին մի շարք նկարիչներ, երաժիշտներ, ոսկերիչներ, հրուշակագործներ, ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ տարբեր երկրների
ց:

вторник

Անիմացիոն ֆիլմեր տեղական ինքնակառավարման մասին

«ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում պատրաստած մուլտիմեդիա նյութեր

«Մարդու տեղը» տեղական ինքնակառավարման խնդիրներին վերաբերող կարճ անիմացիոն ֆիլմերի շարք է, որն իրականացվում է Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում։ Հոլովակների շարքը ներկայացնում է տեղական ինքնակառավարման համակարգի կառուցվածքը և գործառույթները, ոլորտում իրականացվող բարեփոխումները և հանրային մասնակցության մեխանիզմները։ 
«Ինքնակառվարման համայքը»  (Մաս 3) անիմացիոն ֆիլմերի շարքի հերթական մասն է, որը պատմում է տեղական և կենտրոնական իշխանությունների հարաբերությունների, ՏԻՄ լիազորությունների և պարտականությունների մասին։
Հոլովակների հերթական 4-րդ մասը պատմում է համայնքի զարգացման ծրագրի մասին։ Ինչպե՞ս և ովքե՞ր են մշակում ծրագիրը։ Ինչպե՞ս կարող է համայնքի բնակիչը մասնակցել այս գործընթացին։

Մարդու տեղը (Մաս 1)


               Մարդու տեղը (Մաս 2)


          Մարդու տեղը (Մաս 3)
              

Մարդու տեղը (Մաս 4)

понедельник

«Տեղական ինքնակառավարումն անմիջական ժողովրդավարության դրսեւորում է»

Զրուցեց Ալիսա Հակոբյանը
Հարցազրույց հոգեբան Աշոտ Հակոբյանի հետ

-Ի՞նչ է համայնքային ինքնակառավարումը եւ ի՞նչ տեղ է զբաղեցնում պետական կառավարման համակարգում:
-Համայնքը վարչական միավոր է, որն ունի սեփական լիազորությունները եւ օրենքով սահմանված կարգով ինքնուրույն գործում է իր հիմնախնդիրների լուծման ու պահանջմունքների բավարարման ուղղությամբ: Համայնքն ինքնակառավարման սուբյեկտն է: Տեղական ինքնակառավարումը համայնքի կողմից ինքնակազմակերպման եւ ինքնագործունեության հիմնարար գործառույթի իրականացումն է: Համաձայն ՀՀ սահմանադրության՝ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է, որոնք իրագործվում են անմիջական ժողովրդավարության մեջ: Ի դեպ, համայնքային ինքնակառավարումը օրինաչափորեն կրում է ընկերվարական բնույթ ու սոցիալական ուղղվածություն:
-Իսկ ինչպե՞ս հասկանալ համայնքային ինքնակառավարման ընկերվարական բնույթն ու սոցիալական ուղղվածությունը:
-Համայնքը հասարակական կառույցի միավոր է` բավական բարդ կազմակերպվածությամբ: Այստեղ հարաբերություններն ամրապնդված են հասարակական ու մշակութային արժեքներով, ավանդույթներով, ընդհանրական հասարակական գործառույթներով: Համայնքում մշակվում է հասարակական կարծիք, ընթանում են զանգվածային երեւույթներ, շարժումներ, որոնք տարբեր կառուցվածքներով հասնում են մարդկանց գիտակցությանը` ձեւավորում վերաբերմունք եւ գնահատումներ: Համայնքային հարաբերություններն առավել անմիջական են, անձնական` հարեւանական կապերի շերտում, եւ այս առումով էլ համայնքը նաեւ փոխօգնության ու աջակցության համակարգ է: Կախված համայնքային հարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններից՝ համայնքային զարգացումներն անխուսափելիորեն ստանում են ընկերվարական բովանդակություն` բարենպաստ պայմաններ ստեղծելով սոցիալական հիմնախնդիրների լուծման, պետության սոցիալական ուղղվածության իրագործման համար:
-Ժողովրդավարության համատեքստում ինչո՞վ են առանձնահատուկ ՏԻՄ ընտրությունները:
-Ինքնակառավարումը համայնքի իրավունքն է, իսկ համայնքի ղեկավարն ու ավագանին ինքնակառավարման իրականացման միջոցներն են միայն եւ ընտրվում են համայնքի կողմից՝ որոշակի ժամկետով: Այսինքն` համայնքն ինքն է ընտրում իր միջոցները նորմալ կենսագործունեությունն ու համայնքի զարգացումն ապահովելու նպատակով: Սրանով, իհարկե, որեւէ կերպ չի ձեւափոխվում ինքնակառավարման գործառույթը կամ իրավունքը չի փոխանցվում ուրիշ սուբյեկտի: Ավելին` համայնքն ուղղակիորեն մասնակցում է գործերի կառավարմանը եւ այս գործառույթի իրականացման համար նույնպես ունի անհրաժեշտ միջոցներ: Հենց այս առումով էլ առանձնահատուկ են տեղական ինքնկառավարման ընտրությունները` ենթադրելով անմիջական ժողովրդավարության իրագործում: