среда

Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները արտակարգ դրության ժամանակ


Արտակարգ դրության ընթացքում  Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
 Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային
ﬕջոցառուﬓերի կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:
Հանրային ﬕջոցառուﬓեր են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ ﬕջոցառուﬓերը.
1)հաﬔրգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացուﬓերը և սպորտային, մշակութային, կրթական այլ ﬕ ջոցառուﬓերը.
2) ժամանցային ﬕ ջոցառուﬓերը.
3) տոնական և հիշատակի ﬕ ջոցառուﬓ երը, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման ﬕ ջոցառուﬓերը.
4) պարետի ցուցումով որպես հանրային ﬕ ջոցառում որակված այլ ﬕջոցառուﬓեր:

Աղբյուրը՝  arlis.am


Մեդիայի գործունեությունն արտակարգ դրության ժամանակ


Արտակարգ դրության ժամանակ մեդիայի գործունեությունը կսահմանափակվի միայն վարակի վերաբերյալ տեղեկությունների մասով.
«ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով»:

Աղբյուրը՝
  arlis.am

вторник

Աշխատանքը թագավարակի պայմաններում-խորհուրդներ ԵՀՀ-ի կողմից


Տնից աշխատանքը արդյունավետ կազմակերպելու համար խորհուրդ ենք տալիս ինչպես ԵՀՀ աշխատակիցներին, այնպես էլ գործընկեր այլ կազմակերպություններին հետևել այս կանոններին.
- վերցրեք ձեզ հետ այն ամենն, ինչ կարող է պետք գալ տնից աշխատելու համար: Լավ է դա անել կիրակի օրը, երբ գրասենյակում մարդ չի լինում։ Պայմանավորվել մյուսների հետ և տարբեր ժամերի գնալ գրասենյակ.
-եթե ձեր ծրագրով նախատեսված են միջոցառումներ, հանդպումներ և այլ անելիքներ, և դրանք հետաձգվում են, պետք է այդ մասին գրել դոնոր կազմակերպություններին և տեղեկացնել նրանց, որ թագավարակը ֆորս մաժոր վիճակ է, և կազմակերպությունն անկարող է կատարել իր անելիքը ժամկետի մեջ:

- Ի՞նչ անել տնից աշխատելիս.
ա) աշխատել ծրագրային հաշվետվությունների վրա,
բ) բարելավել, վերախմբագրել բոլոր այն տեքստերը, որոնք ձեր տնօրինության տակ են,
դ) մտածել այն գործերի մասին, որոնք չեն արվել ժամանակի սղության պատճառով։ Տնից զբաղվել այդ գործերով։ Նախապատրաստել գործեր «վաղը չէ մյուս օրվա» ռազմավարական նպատակների համար։
ե) մտածել այլ աշխատանք ինքներդ ձեր և թիմի համար, կամ առաջարկել այլ թիմերին ներգրավվել ձեր գործում, որը կօգնի գրասենյակի աշխատանքը դարձնել է՛լ ավելի արդյունավետ,
զ) ընթերցել վաղուց կուտակված էլեկտրոնային նամակները, ընթերցման համար նախատեսված նյութերը՝ հոդվածներ, գրքեր, հետազոտություններ, դրանց մասին համառոտ կարծիք գրել, էլեկտրոնային նամակով թիմի հետ քննարկել՝ ինչ կարելի է անել տվյալ նյութի հետ, ինչպես այն կարող է օգուտ տալ կազմակերպությանը,
է) գրել նյութեր, որոնք պետք կգան հետագայում,
ը) ինքնազարգանալ ընթերցելով, հաղորդումներ դիտելով, նախապես պլանավորելով խնդիրը և հետո՝ գրասենյակին իմաց տալով, թե ինչ հետազոտեցիք, ինչ օգուտ կարող է լինել գրասենյակին,
թ) եթե կա մեծ անհրաժեշտություն, հնարավոր է կազմակերպել  հանդիպումներ գործընկերների հետ մաքուր օդին, օրինակ՝ այգում, բացօթյա տարածքներում։ Սակայն սա նույնպես չի խրախուսվում, քանի որ հանդիպման գալու և գնալու ժամանակ վարակվելու ռիսկը մեծանում է։

Անձնական վարք
Պանդեմիայի առաջն առնելու լավագույն ձևն ինքնամեկուսացումն է։ Աննխտիր բոլորը, անկախ նրանից, վարակված են, թե ոչ, սպառնալի խմբում են, թե ոչ:
Ամենամեծ վտանգն այն է, որ մարդը վարակվելու դեպքում վտանգի է ենթարկում ոչ միայն իրեն, այլև շրջապատին, և տարածում վարակը, իրենից էլ անկախ:

ԵՀՀ նպատակներն են
ա) խուսափել վարակվածների խմբում լինելուց՝ ապահովելով աշխատակիցների և նրանց ընտանիքների անվտանգությունը/առողջությունը, 
բ) օգնել Հայաստանին հաղթահարել պանդեմիան՝ կանխելով կարճ ժամանակում մարդկանց վարակվելու մեծ հավանականությունը:

Այդ ամենին օգնելու համար անհրաժեշտ է
ա) ինքնամեկուսանալ ընտանիքի հետ,
բ) որքան կարելի է, քիչ շփվել ուրիշների հետ,
գ) եթե շփումները հնարավոր չէ բացառել, պետք է գոնե դրանք հասցնել մինիմումի,
ա) առևտուր անել այն ժամերին, երբ խանութներում քիչ մարդ կա,
դ) վիրուսը հատկապես հեշտությամբ է կպչում և երկար պահպանվում փայլուն, մետաղյա, հարթ մակերևույթների վրա: Այդպիսի մակերևույթների հետ գործ ունենալուց հետո, ինչպես նաև բազում մարդկանց օգտագործման առարկաների դիպչելուց հետո (վերելակի կոճակ, բռնակ և այլն) անպայման լվացվել և պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
ե) եթե եղել եք մարդաշատ վայրում, թեկուզև մադկանցից հեռու, տուն վերադառնալիս արտաքին հագուստը կախել դրսում 1-2 ժամով,
զ) աշխատեք չօգտվել հանրային տրանսպորտից, քայլեք, եթե կարճ դիստանցիաներ պետք է հաղթահարեք, կամ օգտագործեք անձնական ավտոմեքենաները,
է) վարակի ազդեցության՝ մարդ-մարդ հեռավորությունը դեռ ճշտված չէ, սակայն հայտնի է, որ երեք մետրը հաստատ անվտանգ է դարձնում շփումը։ Մարդկանց հետ շփվելիս պահպանեք այդ հեռավորությունը,
ը) աշխատեք մերժել ցանկացած հանրային միջոցառումների մասնակցությունը, հրավերները, ներառյալ թաղումներ, հարսանիքներ, նշանադրություններ, կրոնական ծեսեր և այլն,
թ) աշխատեք որոշ ժամանակով խուսափել այլ բուժումներից, օրինակ՝ պոլիկլինիկա, հիվանդանոց, ատամնաբուժարան, ակնաբուժարան այցելելուց:

Հոգեբանական և փսիխո-սոմատիկ խնդիրներ
Այսպիսի իրավիճակներում հայտնի են հետևյալ էֆեկտները.
ա) ընտանիքի անդամները կամ այլ մերձավորներ կարող են դառնալ հատկապես դյուրագրգիռ, նրանց պետք է բացատրել, ինչն է խնդիրը, և հանգստացնել.
բ) ընտանիքի անդամները կամ այլ մերձավորներ կարող են հրաժարվել հասկանալ իրադրության լրջությունը կամ, հակառակը, այն գերագնահատել: Ամենօրյա բացատրությունները կարևոր են.
գ) վարակը սովորաբար իր ինկուբացիոն շրջանում (անկախ նրանից, մարդը վարակված է, թե ոչ) դրդում է մարդկանց առավել ակտիվանալ, քանի որ նրան անհրաժեշտ է բազմացման ձև: Եթե զգում եք, որ էներգիայի ուժեղ թափ կա ձեր մեջ՝ զսպեք, գործեք մտածված.
դ) մարդկանց մոտ կարող են առաջանալ փսևդո-ախտանիշներ կամ այլ հիվանդությունները երևակվեն, փսիխո-սոմատիկ ազդեցությունների պատճառով, օրինակ՝ գլխացավեր առաջանան, քանի որ վիրուսի ինկուբացիոն շրջանից հետո գլխացավ է սկսվում, կամ՝ ջերմությունը բարձրանա: Եղեք սառնասիրտ, գործեք մտածված.
ե) ցանկացած կասկածի դեպքում խորհրդակցեք, բժիշկներից բացի, նաև գրասենյակի ձեր գործընկերների հետ: Ցանկացած նշանակալի կասկած հաղորդեք ողջ գրասենյակին անմիջապես.
զ) հիշեք, որ ձեր յուրաքանչյուր պասիվ պաշտպանական կամ ինքնապաշտպանական արարք տվյալ պայմաններում հասարակության համար ավելի գերադասելի է, քան ցանկացած սոցիալապես ընդունված ակտիվ արարք։

понедельник

Կատակներ կորոնավիրուսի մասին... Ֆեյսբուքահայության կատակները հավաքել և խմբագրել է Գյումրի ինֆոտունը

Այո', կորոնավիրուսի հետ կապված հումորները երբեմն նաև սև են և տհաճ։ Բայց մի' բարկացեք։ Իրականում դա մեր հասարակության պաշտպանական ռեակցիան է։ Այսինքն կենսունակության դրսևորում է։ Այս առումով դա նորմալ, դրական երևույթ է։

Հոգեբան Հրաչյա Ամիրյան

***
Ընկերովի նշանդրեքը մահ է:
***
Նշանեցին Մարոյինփուռը տվին հյուրերին:
***
Շուտով «Թռչեի մտքով տուն»-ը երգելու ենք՝ «թռչեի մտքով դուրս»:

***
Օրվա թեմայով՝ Հովհաննես Թումանյան, «Անուշ» (նոր տարբերակ) - Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, Ի՞նչ ես դուրս գալիս, վարակ տարածում:
***
 «... բախտատերը թաղեմ, մի փեշ փող տվեցի՝ քիթս սիրունացրի, մի փեշ էլ տվի՝ պռոշներս կուկլա դարձրի, հմի պտի դիմակ հանգեմ, հա՞...» 
***
Էջմիածնում նշանդրեքի ժամանակ տարոսիկի փոխարեն վիրուսիկ են բաժանում:

***
Տաքսիի մեջ մի հատ կին.
֊Գոտիս քցե՞մ, ախպեր ջան։
֊Տո չէ, քուր ջան։
Հետևից միամ տղա.
֊Սաղ երկիրը խառնվել է իրար, դու քու գոտուդ դա՞րդն ես:
***
Երևանի գազելները ախտահանելուց հետո, մեքենայից մնացել է միայն անիվները և հոտով բռիլոկը:
***

пятница

Համակարգչի ստեղների 13 գաղտնի կոմբինացիաներ


Այս կոմբինացիաները, անկասկած, քեզ պետք կգան աշխատանքում: Իհարկե, ամեն բան էլ հնարավոր է անել մկնիկի օգնությամբ, բայց ինչո՞ւ չհեշտացնել կյանքդ և չկատարելագործել հմտություններդ, եթե դրա հնարավորությունը կա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համակարգչային ստեղնաշարի 13 կոմբինացիաներ, որոնք կօպտիմալացնեն համակարգչով աշխատանքը և կխնայեն ժամանակը
Եվ այսպես`

1. F2 – Այս ստեղնն օգնում է հեշտությամբ անվանափոխել ֆայլերն ու թղթապանակները:
2. ALT + F4 – Այս կոմբինացիան օգնում է հեշտությամբ փակել պատուհանը կամ ծրագիրը:
3. ALT + Backspace – Եթե պատահաբար ջնջել ես տեքստի մի մասը, ոչ մի սարսափելի բան չկա: Այս կոմբինացիայի օգնությամբ այն կարելի է վերականգնել:

4. CTRL + SHIFT + N – Բազմաֆունկցիոնալ ստեղն է: Եթե այն սեղմես համակարգչի աշխատանքային սեղանի վրա կամ ուրիշ թղթապանակի մեջ, դու նոր թղթապանակ կստեղծես: Իսկ Google Chrome – ում այս կոմբինացիան նոր ներդիր կստեղծի:

5. CTRL + T – Իսկ այս կոմբինացիան ցանկացած բրաուզերի մեջ նոր ներդիր է բացում:

6. CTRL + SHIFT + T – Եթե պատահաբար փակել ես կարևոր ներդիրը, հոգ չէ. Այս կոմբինացիան բացում է վերջին ներդիրը:

7. ALT + TAB – Օգտակար բան է. օգնում է բոլոր բաց պատուհանների միջև կապը պահել:

8. CTRL + Esc – Բացում է «Գնացինք» («Пуск») մենյուն:

9. Windows + L – Շատերը մտածում են, որ Win ստեղնն անօգուտ ստեղն է, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Օրինակ, այս կոմբինացիան օգնում է արագ դուրս գալ համակարգից: Այս ֆունկցիան օգտակար է նրանց համար, ովքեր հաճախ են հեռանում իրենց աշխատանքային աթոռից և չեն ուզում, որ իրենց համակարգչից որևէ մեկն օգտվի:

10. Windows + M – Եվս մեկ օգտակար միացություն Win ստեղնի օգնությամբ, որն օգնում է ազատվել ծանրաբեռնված էկրանից: Այս ստեղները սեղմելով`բոլոր պատուհանները կվերադարձնես խնդիրների պանելին:

11. Windows + TAB – Այս կոմբինացիան թույլ է տալիս տեսնել տվյալ պահին բաց բոլոր պատուհանները:

12. Shift + Delete – Օգտակար կոմբինացիա է, բայց նրա հետ պետք է զգույշ լինել: Այն ջնջում է ֆայլերը` շրջանցելով զամբյուղը, միայն թե հետո դրանք վերադարձնելը շատ բարդ է:

13. CTRL + ALT + DEL – Այս դասական միացությունը կախարդական փայտիկ է: Այն բացում է խնդիրների դիսպետչերը: