пятница, 30 марта 2012 г.

"Youth work reality in Armenia" ծրագիրը Գյումրիում


 Մարտի 29-ին "Study Visit 'Youth work reality in Armenia" ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության նախարարության և ՍԱԼՏՈ-ի Արևելյան Եվրոպայի և Կովկասի ռեսուրս կենտրոնի կողմից, Գյումրու ԿԱԶԱ կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում Գյումրու երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչների և երիտասարդական թեմատիկայով զբաղվող անհատների հետ: Հանդիպմանը ներկա էին  "Հայ-Առաքելական Եկեղեցու Շիրակի Թեմի Սոցիալ-Կրթական կենտրոնի", "ԽորանԱրդ" ինտելեկտուալ ՀԿ-ի, Գյումրու "Երիտասարդական բանկ" կոմիտեի, "Շիրակ Կենտրոն" ՀԿ-ի, "Նոր Սերունդ" ՀԿ-ի , "Երիտասարդական Նախաձեռնությունների Կենտրոն" ՀԿ-ի , "Մեղվիկ" մանկապատանեկան ՀԿ-ի և այլ ՀԿ-ների ներկայացուցիչներ:Միջոցառմանը մասնակցում էին նաև  Գյումրի ԻնֆոՏան ներկայացուցիչները: Շատ կարճ ժամանակահատվածում, պատրաստվեց պատի թերթ, որտեղ գրված էր Ինֆոտան նպատակը, խնդիրները:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ SALTO Արևելյան Եվրոպական եւ Կովկասյան ռեսուրսների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պավլովը, ով կարևորեց երկկողմանի համագործակցությունը եվրոպացիների և հայ երիտասարդների միջև: Միջոցառման երկրորդ մասում Գյումրի Ինֆոտունը մանրամասնությամբ ներկայացրեց իր 10 ամսվա ընթացքում կատարած աշխատանքները օտարերկրյա հյուրերին, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այս ծրագրի նկատմամբ:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը Գյումրիում


Հեղինակ` Էլիզա Գինեցյանը

Մարտի 28-ին կայացավ  ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որն ի ուրախություն բոլորի միայն մայրաքաղաքում կենտրոնցված  չէր: Այս անգամ այն հյուրընկալվել էր մեզ մոտ` Գյումրիում: Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը լեփ-լեցուն էր թատերասեր հասարակությամբ: Մրցանակաբաշխությունը  նվիրված էր Խորեն Աբրահամյանի 80-ամյակին, ինչպես նաև ՀԹԳՄ 70-ամյակին: Միջոցառումը կայացավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Երեկոն վարում էին Արթուր Կարապետյանն ու Սաթենիկ Հախնազարյանը: Ներկա էին մի շարք հյուրեր:
 Ողջույնի խոսքով հանդես եկան` Նիկոլայ Ծատուրյանը, թատերական գործիչների միության նախագահ  Հակոբ Ղազանչյանը, Վանաձորի Հովհ.Աբելյանի անվան  պետական դրամատիկական թատրոնի գեղ. ղեկավար  Վահե Շահվերդյանը և այլոք: Հատուկ մրցանակներ շնորհվեցին Կամո Սուքիասյանին և Հովհաննես Հովհաննիսյանին`   « Անմնացորդ նվիրումի և աշխատանքի համար »:  «Արտավազդ» հանձնաժողովի հատուկ մրցանակ-դիպլոմ շնորհվեց ` Դիանա Մացոյանին` «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացման մեջ Մարիի դերակատարկման համար և Տիգրան Գաբոյանին: Նրանք պարգևատրվեցին նաև ոսկե մեդալով:

Հանդիսատեսը հեռացավ հիանալի տպավորություններով:

пятница, 9 марта 2012 г.

Բնապահպանական ասուլիս Գյումրիում


Հեղինակ` Էլիզա Գինեցյան

Մարտի 9-ին Գյումրիում կայացավ բնապահպանական ասուլիս:Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հավաքվել էին Գյումրու  երիտասարդ –բնապահպանները,որոնց հանդիպման գլխավոր նպատակը Հայաստանի,Գյումրու և Հայաստանի այլ վայրերի բնապահպանական խնդիրներն էին:Հանդիպմանը ներկա էին Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը,Եղիա Ներսիսյանը և այլք:Նրանք իրենց խոսքով քաջալերեցին Գյումրու երիտասարդներին, հավելելով, որ բնապահպանությունը տարածաշրջան չի ճանաչում, լինի դա Գյումրիում, Երևանում, թե Հայաստանի մեկ  այլ վայրում պետք է միայն միասնություն ու պայքարի ոգի:
«Մենք այստեղ չենք եկել որպես երևանցիներ,մենք այստեղ եկել ենք որպես հայ ժողովուրդ,որ պետք է իրար բռնենք և հասկանաք որ մեր մեջ սահմաններ չկան»,- իր խոսքում նշեց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Սպասենք ապագա ծրագրերին` Գյումրիում:

«Բրիտանական շաբաթը» Գյումրիում

Հեղինակ` Էլիզա Գինեցյան


Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրիում, մարտի 8-ին  «Բրիտանական շաբաթը» համարվեց բացված: «Ստիլ»  պատկերասրահում  հագուստների  եռուզեռ էր.միախառնվել էին  հայկական և եվրոպական մշակույթները:5 հայ և 5 եվրոպացի նկարիչ-մոդելավորողների 2 տարվա  աշխատանքի շնորհիվ գյումրեցիներն ականատես եղան հետաքրքիր, գեղեցիկ և յուրօրինակ  նորաձևության: Երեկոյին ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի տնօրեն Ինեսսա Մուրադյանը և շատ այլ հյուրեր: Հանդիսատեսի համար մշակույթների ձուլումը  բավականին «խորթ» երևույթ  էր, սակայն բոլորն էլ մեծ տպավորություններով հեռացան:
Ցուցահանդեսը բաց կլինի 1 շաբաթ (մինչև մարտի 15-ը), այնուհետև կցուցադրվի Վանաձորում,Դիլիջանում և եվրոպական այլ երկրներում:
«Բրիտանական շաբաթը» իր մեջ ներառում է նաև ֆիլմերի ցուցադրություն:Նույն օրը,  «Հոկտեմբեր» կինոթատրոնում ցուցադրվեց  «Բաբելոնյան հրդեհ» ֆիլմը, որը պատմում էր Արևմտյան Հնդկաստանի  կրիկետի հավաքականի մրցումների մասին:
Ֆիլմերի ցուցադրումը կտևի մեկ շաբաթ, սկիզբը` ժամը 16:00-ն է:


Հ.Գ.  Միջոցառումները նվիրված են Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության տասնամյա հոբելյանին: