Показаны сообщения с ярлыком Եվրասիա համագործակցություն հիմնադրամ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Եվրասիա համագործակցություն հիմնադրամ. Показать все сообщения

четверг

Գյումրի ինֆոտունն այցելեց Գուսանագյուղի Homo Legens գրադարան. սկսած գործը կիսատ չենք թողնում

 Հոկտեմբերի 27-ին Սախարովի կենտրոնի Գյումրի ինֆոտուն ՀաՄաՏեղ ծրագրի ղեկավար Արմեն Պետրոսյանն ու ծրագրի համակարգող Լուիզա Զաքեյանն այցելեցին Շիրակի մարզի Գուսանագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոցում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ֆինանսավորված Մարդամեջ-2021 ծրագրի շրջանակներում հիմնված Homo Legens գրադարան, որտեղ անցկացվեց սեմինար համայնքի կանանց ու աղջիկների մասնակցությամբ։

Հանդիպմանը մասնակցում Գուսանագյուղի 14-59 տարեկան իգական սեռի 13 ներկացուցիչներ:

Հանդիպում-սեմինարի նպատակն էր բացահայտել համայնքի կանանց ու աղջիկների ուժեղ կողմերը, բարձրացնել ինքնագնահատականն ու ինքնավստահությունն իրենց ուժերի նկատմամբ, ինչպես նաև այլ գյուղական համայնքների հաջողակ կանանց օրինակների միջոցով բարձրացնել մոտիվացիան մասնակիցների մոտ։

Հանդիպման սկզբում ներկայացվեց կանանց և տղամարդկանց գենդերային հավասարության մասին, ապա տեղի ունեցավ ծանոթացման վարժություն. «Ո՞վ եմ ես, Ի՞նչ եմ ուզում այս կյանքից, Ինչո՞վ եմ ուզում զբաղվել, Ի՞նչն է ինձ մոտ ամենից լավ ստացվում»:

Որից հետո քննարկվեց՝ ինչու որոշ աղջիկների ու կանանց հաջողվում է  դառնալ հաջողակ գործարարներ և առաջնորդներ, որոնք ի վիճակի են փոխել շրջակա աշխարհը, իսկ մյուսներն այդպես էլ չեն կարողանում տեղից շարժվել. մոտիվացիայի պակաս, խոչընդոտող հանգամանքներ:

Ապա ներկայացվեց հաջողակ մարդկանց գաղտնիքներն ու խորհուրդները, ինչպես նաև օրինակներով ներկայացվեցին Շիրակի մարզում հաջողության հասած կին գործարարների, արվեստագետների, քաղաքական գործիչների, ՏԻՄ ներկայացուցիչների գործունեությունն ու անցած ճանապարհը:

Գյումրի ինֆոտունը հետևողականորեն շարունակում է գրքեր հավաքել Գուսանագյուղի Homo Legens գրադարանի համար: Այս այցի ժամանակ գրադարան է տարվել 150 անուն հայ և արտասահմանյան գրականության հայալեզու թարգմանությամբ գրքեր, որոնք մեծ սիրով նվիրատվել էր «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը:

Գրքահավաքի  ժամանակ կուտակվել էին այնպիսի գրքեր, որոնք խունացած էին, ընթերցանության  համար ոչ պիտանի, ինչպես նաև ընթերցասերների շրջանակում ապահանջարկ չվայելող: Նման գրքերը հանձնվեցին մակուլատուրա, որից ստացված գումարով՝ 4000 դրամով, հիմք դրվեց Homo Legens ընթերցասերների ճամբար-2022-ին: Ինչպես նաև ֆեյսբուքի միջոցով կազմակերպել էինք որոշակի գրքերի վաճառք, ունենք Սանկտ Պետերբուրգից մի հայ երիտասարդի արձագանք, ցանկանում է այդ գրքերը գնել ու դրանով աջակցել ճամբարի շարունակականությանը:

понедельник

«ՄԱՐԴԱՄԵՋ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ


Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը   քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության  և  ներգրավվածության  անհրաժեշտ
մեխանիզմ: 

Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Սոցիալական նորարարության հավաքի նպատակն է նպաստել  ՀՀ-ում  տեղի  ունեցող բարեփոխումների  (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային   մասնակցության   բարձրացմանը,   այնպիսի խնդիրների   վերհանմանը,   որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն  կամ օֆլայն միջոցներով:

Այն կօգնի
-Վեր հանել  մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ,
-Ի մի բերել  ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
-Ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:

Ժամանակացույցը.
«ՄԱՐԴԱՄԵՋ»    սոցիալական    նորարարության    հավաքի    կանցկացվի   Հայաստանի    6 մարզերում գործող ինֆոտներում․ 
1.  Սեպտեմբերի 11-ին՝ Գյումրի Ինֆոտուն
2.  Սեպտեմբերի 15-ին՝ Վանաձոր Ինֆոտուն
3.  Սեպտեմբերի 18-ին՝ Արմավիր Ինֆոտուն
4.  Սեպտեմբերի 24-ին՝ Մարտունի Ինֆոտուն
5.  Սեպտեմբերի 26-ին՝ Իջևան Ինֆոտուն   
6. Սեպտեմբերի 29-ին՝ Սյունքի ինֆոտուն:

Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
 այստեղ:
Հավաքի    ընթացքում    նախատեսվում    են    խմբային    աշխատանքներ   տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը: Քննարկումների   արդյունքում,   յուրաքանչյուր   ինֆոտան   ընտրված    2   լավագույն ծրագրերը կստանան      ֆինանսական      աջակցություն      իրենց      սոցիալ-նորարարական գաղափարները       իրականացնելու       համար`       յուրաքանչյուրը      մինչև 250.000 դրամի սահմաններում: Մնացած օգտագործելի գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն տարբեր ձևերով: Հավաքի մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Հավաքին կարող են մասնակցել   Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիք մարզերում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց  գործունեության  մեջ  կիրառում  են  համացանցի  գործիքները.  նրանք,  ովքեր կկարողանան առանձնացնել իրենց մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:


Հայտերի ներկայացման համար կարող ենք օնլայն լրացնել այստեղ:


Լրացուցիչ հարցերով դիմել. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ,  ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին+374 10 25 15 75*203 կամ` vavanesyan@epfound.am: 


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրին վերաբերող հարցերով կարելի է դիմել ծրագրի 

ղեկավար Նունե  Սարգսյանին`   +374   95583600 հեռախոսահամարով կամ  nsarkissian@mediainitiatives.am  էլ. փոստով:  

Մեր հասցեն`ք․Երևան, Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 
Հեռախոս` +374 10 25 15 75,
Էլ-փոստ՝  info-epf@epfound.am,
Կայք` www.epfarmenia.am

вторник

«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբար- 2012



Նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում անցկացվեց «Մարդամեջ» սոցիալական նորարարության երկրորդ ճամբարը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում՝ UNDP-ի և USAID-ի ֆինանսավորմամբ: 

Նոյեմբերի 25-ին  ներկայացվեց ճամբարի մասնակիցների կողմից երկու օր շարունակ մշակված ծրագրերը` ավարտուն տեսքով:
Նախագծի արդյունքների ամփոփումից հետո կայացավ մրցանակաբաշխություն:
Ներկայացված 6 նախագծերից` «Հանդիսատեսի համակրանք» անվամակարգում հաղթողը «Բլադ բանկ» նախագիծն է: Տեղեկատվական միասնական ցանցը կբացառի անթույատրելի բացթողումներն ու կօգնի արտակարգ իրավիճակներում գտնել համապատասխան խմբի ու ռեզուսի դոնորին:


Ժյուրիի փակ դռների հետևում քննարկումներից հետո այս տարվա մարդամեջի հաղթող ճանաչվեց «Իմ մնգո» թիմը` մանկապարտեզների մոնիտորինգ ծրագրով:
Շնորհավորում ենք հաղթող թիմերին «Մարդամեջ-2012»-ում լավագույնս ներկայանալու համար: