Քաղաքացիական լրագրության ուսուցում 
Հանդիպում 3-րդ
 
 Հունվարի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով երրորդ հանդիպումը:
 Հադիպման սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը տվեց  իր մեկնաբանությունները մասնակիցների կողմից գրված հոդվածների վերաբերյալ: Փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր հոդված ունի իր «մեխը», պետք է գտնել այն, և հոդվածը սկսել շարադրել դրանից: Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է լուրը, բացատրվեց լուր  լուր գրելու համար անհրաժեշտ 5 W-ները` ինչ, որտեղ, երբ, ինչու, ինչպես և բերվեցին մի շարք օրինակներ: Դասընթացի մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հանդիպման համար պատրաստել մեկական լուր և մեկական հոդված: Իսկ  վերջում դասընթացիմասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցվեց ԻնֆոԳյուղի հայտարարած   պատմվածքի մրցույթ մասին,
 որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդներ` 
հանրապետության բոլոր մարզերից:  Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա»  թեմայով գրված ստեղծագործությունների համար:Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում:
 
 
 
 
 
          
      
 
  
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Комментариев нет:
Отправить комментарий