Գյումրիում դեկտեմբերի 16-ին Երիտասարդական բանկ կոմիտեի կողմից ֆինանսավորված ծրագրի ցուցահանդեսն էր` «Նորարարական մտքի ցուցադրում» խորագրով: Ցուցահանդեսի անցկացման վայրը կազմակերպիչների կողմից ընտրված էր որպես ամենաապահով տարածքը Գյումրում` Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտոնի մշակութային սրճարանի տարածքը: Բայց արի ու տես, որ երբեմն հարվածը գալիս է այնտեղից, որտեղից ընդհանրապես չես սպասում…. Նախքան ցուցահանդեսի բացումը կազմակերպիչներն իրարանցման մեջ էին. պատից անհետացել էր երիտասարդ նկարիչ Ժիրայր Զաքեյանի «Ծաղիկներ» կտավը:
Ցուցահանդես այցելածների կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ. «Այսքան վերացական գործերից պարզ էր, որ հենց այդ կտավը պիտի անհետանար…» կամ «Ես, որ լինեի այդ կտավի հեղինակի տեղը, հպարտություն կապրեի, որ այդքան աշխատանքների միջից, հենց իմ գործն են ընտրել…»: Իսկ այդ ընթացքում հեղինակը, ընդամենը, մեղմ ժպիտում էր:
Նշեմ, որ աշխատանքները փակցվել էին ցուցահանդեսի նախորդ օրը երեկոյան: Մենք էլ մեր հերթին ցանկացանք հետախուզություն անցկացնել: Արդյունքում պարզվեց, որ աշխատակիցներից մի քանիսը տեսել էին պատին փակցված «Ծաղիկներ» կտավը և նույնիսկ հասցրել էին հիանալ բնօրինակով: Ու բոլորը միաբերան նշում էին, որ այս տարածքում հնարավոր բան չէ, ինչ-որ իր կորչի: Բայց փաստերը հակառակ բանի մասին են խոսում: Իսկ թե, որ պահին էր անհետացել և ում կողմից մինչ այժմ էլ բացահայտված չէ: Մեզ մնում է միայն ենթադրությունների մի շղթա և բավարարվել միայն լուսանկարով:
Իսկ թե այս առեղծվածային անհետացմանն ինչպիսի որակավում կտաք, թողնում եմ ձեր հայեցողությանը…
Комментариев нет:
Отправить комментарий