Показаны сообщения с ярлыком դասընթաց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком դասընթաց. Показать все сообщения

понедельник

Հայտարարություն



Գյումրի ԻնֆոՏունը հայտարարում է  «Ինտերնետային գրագիտություն սկսնակների համար» դասընթացի ընդունելություն: Դասընթացի տևողությունը` 2 ամիս : Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Գյումրի ԻնֆոՏուն:
           
Մեր հասցեն է` Մհեր Մկրտչյան 38ա շենք, բն. 1
           
Հեռախոս` (0312) 5-69-17, (0312) 5-94-50
           
Էլ.հասցե` gyumriinfotun@gmail.com
           
Մենք աշխատում ենք երկուշաբթի-ուրբաթ օրերին, աշխատանքային ժամերն են 10:00-18:00-ն:
           
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հոկտեմբերի 7-ը
:

Քաղաքացիական լրագրության ուսուցում


Հանդիպում 4-րդ

Փետրվարի 5-ին Գյումրու Ինֆոտանը տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով չորրորդ հանդիպումը: Հադիպման սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը տվեց  իր մեկնաբանությունները մասնակիցների կողմից գրված հոդվածների վերաբերյալ:Այնուհետև առաջարկվեց խաղ-վարժանք, որի ընթացքում  մասնակիցներին բաժանվեցին գույնզգույն ու տարբեր մեծության քարեր և հանձնարարվեց գրել այդ քարերի մասին: Խմբում տարբեր պատմություններ ծնվեցին քարերի մասին` նրանց  իրական նկարագրությունից մինչև ռոմանտիկ ու արկածային պատմությունների ունկընդիրը դարձանք: Այս խաղ-վարժանքի միջոցով էլ մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է նկարագրությունը և ինչ է իրենից ներկայացնում ակնարկի ժանրը: Ակնարկը պետք է սկսել նյութի "աղից" կամ "մեխից", օգտագործել նկարագրություն և առաջ տանել պատմությունը: Մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հադիպմանը պատրաստել նյութեր ակնարկի ժանրում:

воскресенье

Քաղաքացիական լրագրության ուսուցում 

Հանդիպում 3-րդ

 

 Հունվարի 15-ին Գյումրի ԻնֆոՏանը տեղի ունեցավ քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով երրորդ հանդիպումը:
 Հադիպման սկզբում փորձագետ Աննա Մուրադյանը տվեց  իր մեկնաբանությունները մասնակիցների կողմից գրված հոդվածների վերաբերյալ: Փորձագետը նշեց, որ յուրաքանչյուր հոդված ունի իր
«մեխը», պետք է գտնել այն, և հոդվածը սկսել շարադրել դրանից: Այնուհետև մասնակիցներին ներկայացվեց, թե ինչ է լուրը, բացատրվեց լուր  լուր գրելու համար անհրաժեշտ 5 W-ներըինչ, որտեղ, երբ, ինչու, ինչպես և բերվեցին մի շարք օրինակներ: Դասընթացի մասնակիցներին հանձնարարվեց հաջորդ հանդիպման համար պատրաստել մեկական լուր և մեկական հոդված: Իսկ  վերջում դասընթացիմասնակիցներին մեկ անգամ ևս հիշեցվեց ԻնֆոԳյուղի հայտարարած   պատմվածքի մրցույթ մասին, որին կարող են մասնակցել 19-25 տարեկան երիտասարդներ` հանրապետության բոլոր մարզերից: Թեմայի սահմանափակում չկա, սակայն հատուկ մրցանակ է սահմանված «Սոցիալական մեդիայի դերը անհատի կյանքում կամ հասարակության զարգացման վրա» թեմայով գրված ստեղծագործությունների համար:Գլխավոր մրցանակն է` 30.000 դրամ: Կա նաև հատուկ մրցանակ, ինչպես նաև երկու խրախուսական մրցանակ: Մասնակիցներին կտրվի հավաստագիր, իսկ լավագույն պատմվածքները կտպագրվեն մամուլում:


понедельник

 "Քաղաքացիական լրագրության" դասընթացը  շարունակվում է
 
Դեկտեմբերի 18-ին Գյումրու Ինֆոտանը "Քաղաքացիական լրագրության ուսուցման" հերթական դասընթացն էր: Դասընթացի մասնակիցները քաղաքացիական լրագրության ասպարեզում իրենց առաջին փորձն էին կատարել: Բոլորը դասընթացին ներկայացել էին իրենց հոդվածներով: Ընտրված թեմաները շատ հետաքրքիր ու արդիական խնդիրների էին ուղղված:
Փորձագետ Աննա Մուրադյանը շատ խրախուսեց և քաջալերեց մասնակիցների մաքուր հայերենով գրված հոդվածները: Նշվեց հոդվածի վերնագրի կարևորության մասին: Որպես խորհուրդ և դիտարկում նշվեց, որ քաղաքացիական լրագրողը պետք է  գրի ոչ թե ինքն իր համար, այլ ընթերցողի համար:  Եվ արդյոք այն, ինչ հեղինակն է ցանկացել հաղորդել նյութի միջոցով, ընթերցողի կողմից ճիշտ կընկալվի: Արդյոք հետաքրքրի ընթերցողին այն, ինչ հեղինակին է հոտաքրքիր: Ինչպես նաև ավելացվեց, որ նյութի օբյեկտիվությունը պահելու համար, պետք է դիտարկել առնվազն երկու աղբյուր: Մասնակիցները մինչ հաջորդ հանդիպում պետք է աշխատեն ևս մեկ հոդվածի վրա: Մաղթենք հաջողություն մեր մասնակիցներին. չէ որ մրցույթը սարերի հետևում չէ:

воскресенье

Քաղաքացիական լրագրության դասընթաց
Առաջին օր
Դեկտեմբերի 4-ին "Գյումրի Ինֆոտանը" տեղի ունեցավ "Քաղաքացիական լրագրության դասընթացի" առաջին հանդիպումը:Դասընթացը վարում էր Ինֆոգյուղի համակարգող, "Հետք" թերթի լրագրող Աննա Մուրադյանը: Դասընթացի ընթացքում ներկայացվեց «ԻնֆոԳյուղը», նպատակները, պարզաբանվեցին երկկողմանի ակնկալիքներն ու պատկերացումները: Մասնակիցները ներկայացրեցին իրենց համակարգչային ունակությունները: Մասնակիցների հետ միասին մեկնաբանվեց, թե ինչ է քաղաքացիական լրագրությունը և ինչ նշանակություն ունի քաղաքացիական հասարակության զարգացման գործում: Դասընթացավարի կողմից ներկայացվեց քաղաքացիական լրագրության հիմնական սկզբունքները և մատնանշվեց քաղաքացիական լրագրության հաջողված օրինակներ հայ իրականությունից: Ներկայացվեց, թե ինչ է բլոգը, ինչ դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուրի համար: Մասնակիցներից ոմանք արդեն ունեին սեփական բլոգ, բայց գործիքներին լավ ծանոթ չէին կամ օգտագործում էին բլոգը անձնական նյութեր տեղադրելու համար: Մասնակիցներից ոմանց համար բացվեցին  էլ. փոստեր gmail էլեկտրոնային փոստում: Միասին փորձեցին բացել բլոգ և սովորեցին բլոգներում գրառումներ կատարել: Մասնակիցներին մինչ հաջորդ հանդիպում հանձնարարություն տրվեց աշխատել մեկական հոդվածի վրա: Մասնակիցները նախապես հայտնեցին, թե ով ինչ հոդվածի վրա է աշխատելու: Հնչեցին շատ հետաքրքիր և արդիական խնդիրներ, որոնց շուրջ մեր մասնակիցներն երկու շաբաթվա ընթացքում կփորձեն պարզաբանումներ տալ: 
Սիրելի' մասնակիցներ, "Գյումրի  Ինֆոտունն" անհամբերությամբ սպասում է ձեր հոդվածներին:


суббота

Գյումրի ԻնֆոՏունը Կապսում

Նոյեմբերի 4-ին և 5-ին Գյումրի Ինֆոտունն այցելեց Շիրակի մարզի գյուղ Կապս: Համայնքի ակտիվ երիտասարդներն անհամբերությամբ սպասում էին այս հանդիպմանը: Համայնքի 10 ակտիվ երիտասարդների համար բացվեցին էլ. հասցեներ, բացվեց մեկ ընդհանուր բլոգ համայնքի համար, որտեղ տեղ են գտնելու համայնքի խնդիրները և համայնքում տեղի ունեցող միջոցառումները: Մաղթում ենք հաջողություն Կապսի երիտասարդներին: