Հեղինակ` Էլիզա Գինեցյան
Մարտի 9-ին Գյումրիում կայացավ բնապահպանական ասուլիս:Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հավաքվել
էին Գյումրու երիտասարդ –բնապահպանները,որոնց
հանդիպման գլխավոր նպատակը Հայաստանի,Գյումրու և Հայաստանի այլ վայրերի բնապահպանական
խնդիրներն էին:Հանդիպմանը ներկա էին Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը,Եղիա
Ներսիսյանը և այլք:Նրանք իրենց խոսքով քաջալերեցին Գյումրու երիտասարդներին,
հավելելով, որ բնապահպանությունը տարածաշրջան չի ճանաչում, լինի դա Գյումրիում, Երևանում,
թե Հայաստանի մեկ այլ վայրում պետք է միայն
միասնություն ու պայքարի ոգի:
«Մենք այստեղ չենք եկել որպես
երևանցիներ,մենք այստեղ եկել ենք որպես հայ ժողովուրդ,որ պետք է իրար բռնենք և հասկանաք
որ մեր մեջ սահմաններ չկան»,- իր խոսքում նշեց բնապահպան-ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Սպասենք ապագա ծրագրերին`
Գյումրիում: