Показаны сообщения с ярлыком Երիտասարդական բանկ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Երիտասարդական բանկ. Показать все сообщения

вторник

Կանչ համայնքի դպրոցում իրականացվեց փոքր դրամաշնորհային ծրագիր

«Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնություների երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Երբեմն բոլորս ենք փոքրամասնություն» խորագրով հանդիպումից հետո որոշվեց իրակնացնել փոքրիկ ծրագիր Արագածոտնի մարզի Կանչ եզդիական գյուղում: 
Գյուղը գտնվում է Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 12-13 կմ արեւմուտք: Մարզկենտրոնից գտնվում է 61 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյալդո, Գյալթա, Գյալթո Մեծ, Կյալդո անվանումները: Գյուղի շրջակայքում է գտնվում Գյալթո փոքր ավերակ գյուղը:Գյուղն ընկած է Արտենի լեռան արեւմտյան՝ մասնատված ռելիեֆով լանջին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1470 մ բարձրության վրա: 

Կլիման չափավոր ցամաքային է, աչքի է ընկնում ցամաքայնությամբ: Ամառները տաք են եւ չոր, ձմեռները` ցուրտ, ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -5--6-սահմաններում, հուլիսյանը` 22-24-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը՝ 350-400մմ: Բնական լանդշաֆտները չոր տափաստաններն են:Գյուղը հիմնականում քրդաբնակ է: 1873 թ-ին ունեցել է 91, 1897թ-ին` 142, 1926 թ-ին` 184, 1939 թ-ին` 437, 1959 թ-ին` 398, 1979 թ-ին` 378 քուրդ բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 112 մարդ, որից 47% տղամարդիկ են, իսկ կանայք` 53%: Մինչ աշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 28%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 64%, հետաշխատունակները` 8%: Գյուղն ունի 33 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 85%, որոնց մեջ 1041հա կազմում են արոտավայրերը, 49հա` վարելահողերը: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում ոչխարաբուծությանը: Զբաղվում են նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:Արդյունաբերություն չունի:Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է դպրոցի շենքի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը: Գյուղն ունի 22 աշակերտից բաղկացած դպրոց:

«Հայաստանում կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանություն» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ Համաշխարհային երիտասարդական անկախ միություն ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից։ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացված «Կրոնական և ազգային փոքրամասնությունների երեխաների իրավունքների պաշտպանության» իրավիճակային վերլուծությունը ցույց տվեց, որ հանրային դպրոցներում, հատկապես համայնքներում փոքրամասնության ներկայացուցիչները ենթարկվում են տարատեսակ խտրականության դրսևորումների, որոնք հաճախ հանգեցնում են նրանց սոցիալական մեկուսացվածության։ 
Սույն ծրագրի նպատակն է խթանել երեխաների իրավունքները, հանդուրժողականության և բազմազանության մթնոլորտը և նվազեցնել ատելության և խտրականության դրսևորումները՝ հենվելով մարդու իրավունքների համընդհանուր դրույթների վրա։

воскресенье

"Երկրի միջազգային օրը" Գյումրիում


Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ-ին, երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն:
1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը:
Գյումրու Երիտասարդական բանկի անդամներն Երիտասարդ կամավորների համաշխարհային օրերի շրջանակներում յուրովի նշեցին ապրիլի 22-ը : Տեղի ունեցավ Գյումու Երիտասարդական բանկի անդամների կողմից ստեղծված` համաշխարհային բնապահպանական խնդիրներն արծարծող  տեսահոլովակի շնորհանդեսը: 
Տեսահոլովակում տեղ է գտել ամերիկացի փորձագետների կողմից օրերս հրապարակած տվյալներն, ըստ որի, 163 երկրների էկոլոգիական վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ հորիզոնականը: Մեզանից առաջ է Վրաստանը (59), հետ` Ադրբեջանը (84):
Վարկանիշը հաշվարկելիս փորձագետները հաշվի են առել ջրի, մթնոլորտի վիճակը, շրջակա միջավայրի պաշպանությանն ուղղված պետական քաղաքականությունը և այլ ցուցանիշներ:
Մոտ օրերս կհրապարակվի տեսահոլովակի անգլերեն տարբերակը: Շնորհանդեսին մասնակցում էին Գյումրու միջնակարգ դպրոցների 30 աշակերտ և Գյումրի Ինֆոտան կամավորները: 


Եկե'ք հիշենք, որ բնությունը մեր անցյալն է, ներկան ու ապագան: Բնությանը մեզ ենթարկելով` մենք խախտում ենք բնության ներդաշնակությունը, բայց չմոռանա'նք, որ, խախտելով բնության ներդաշնակությունը, կանհաետանա  նաև ներդաշնակությունը մարդկանց աշխարհում:
Եվ ուրեմն, եկե'ք լինենք խելամիտ,  հարգե'նք ու պաշտպանե'նք մեր մայր բնությունն, ինչպես   հարգում, սիրում ու հոգ ենք տանում մեր հարազատ մորը...

Խուլիգանություն թե անսահման սիրո դրսևորում արվեստի նկատմամբ



Շնորհիվ հոլիվուդյան մի շարք  ֆիլմերի` շատերը համարում են արվեստի գործերի գողերին ռոմանտիկ և արկածախնդիր հերոսներ: Դժվար է դիմակայել  Շոն Քոներու /«Ծուղակ»/, Պիրս Բրոսնանի /«Խարդախություն»/ և այլ «աստղերի» հմայքին, ովքեր մարմնավորել են արվեստի գլուխգործոցներ հափշտակող ինտելեկտուալ կերպարներ: Բայց իրականությունն ավելի դաժան է հոլիվուդյան ֆիլմերից: Արվեստի գործերի կողոպուտը նրանց նկատմամբ սիրո արտահայտության ձև չէ,  այլ եկամտաբեր բիզնես:  Գողանում են ոչ թե դրանցով հիանալու կամ սուր զգացողություններ ճաշակելու համար, այլ դրանք վաճառելու: Հայտնի նկարիչների գործերի առևանգումը  տարածված է ամբողջ աշխարհում…. Բայց  հիմա վերադառնանաք հայ  իրականություն.
Գյումրիում դեկտեմբերի 16-ին  Երիտասարդական բանկ կոմիտեի կողմից ֆինանսավորված ծրագրի ցուցահանդեսն էր` «Նորարարական մտքի ցուցադրում» խորագրով: Ցուցահանդեսի անցկացման վայրը կազմակերպիչների կողմից ընտրված էր որպես ամենաապահով տարածքը Գյումրում` Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտոնի մշակութային սրճարանի տարածքը: Բայց արի ու տես, որ երբեմն հարվածը գալիս է այնտեղից, որտեղից ընդհանրապես չես սպասում…. Նախքան ցուցահանդեսի բացումը կազմակերպիչներն իրարանցման մեջ էին.  պատից անհետացել էր երիտասարդ նկարիչ Ժիրայր Զաքեյանի «Ծաղիկներ» կտավը:
 Ցուցահանդես այցելածների կողմից հնչեցին բազմաթիվ կարծիքներ. «Այսքան վերացական գործերից պարզ էր, որ հենց այդ կտավը պիտի անհետանար…» կամ «Ես, որ լինեի այդ կտավի հեղինակի տեղը, հպարտություն կապրեի, որ այդքան աշխատանքների միջից,  հենց իմ գործն են ընտրել…»: Իսկ այդ ընթացքում հեղինակը, ընդամենը,  մեղմ ժպիտում էր:
Նշեմ, որ աշխատանքները փակցվել էին ցուցահանդեսի նախորդ օրը երեկոյան: Մենք էլ մեր հերթին ցանկացանք հետախուզություն անցկացնել: Արդյունքում պարզվեց, որ աշխատակիցներից մի քանիսը տեսել  էին պատին փակցված «Ծաղիկներ» կտավը և նույնիսկ հասցրել էին հիանալ բնօրինակով: Ու բոլորը միաբերան նշում էին, որ այս տարածքում հնարավոր բան չէ, ինչ-որ իր կորչի: Բայց փաստերը հակառակ բանի մասին են խոսում: Իսկ թե, որ պահին էր անհետացել և ում կողմից մինչ այժմ էլ բացահայտված չէ: Մեզ մնում է միայն ենթադրությունների մի շղթա և բավարարվել միայն լուսանկարով:
Իսկ թե այս առեղծվածային անհետացմանն ինչպիսի որակավում կտաք, թողնում եմ ձեր հայեցողությանը…

понедельник

«Մշակութային խճանկարը» եկավ Գյումրի

  Հեղինակ` Ալիսա Հակոբյան

Ընդամենը մեկ օրում ճանապարհորդություն Հունաստանից մինչեւ Հնդկաստան, մշակութային բազմազանություն եւ երիտասարդական լավատեսություն, միասնություն ու համախմբվածություն:
Դեկտեմբերի 18-ին «Մշակությանի խճանկար» փառատոնի շրջանակում Գյումրու թիվ 29 դպրոցի դահլիճում հավաքվել էին ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները: Նրանք մասնակցում էին մշակութային խճանկարի ձեւավորմանը՝ ներկայացնելով իրենց ազգային երգն ու պարը, մշակութային ժառանգությունը: Երիտասարդները մեկ անգամ եւս բարձրաձայնում են՝ մենք ապրում են կողք-կողքի՝ նույն երկրում, եւ մեր ազգային ու մշակութային տարբերություններն ու առանձնահատկությունները մեզ չեն բաժանում, ինչ-որ տեղ անգամ միավորում են:
Փառատոնը կազմակերպվել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» եւ «Երեւանի երիտասարդական բանկի» աջակցությամբ:
-Հայաստանը բազմամշակութային երկիր է, Հայաստանում հաշվառված է 13 ազգային փոքրամասնություն,-ասում է փառատոնի կազմակերպիչ Գրիգոր Երիցյանը,-սակայն ոչ բոլորն այդ մասին գիտեն:  Փառատոնի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ազգային փոքրամասնությունների մշակույթին, կենցաղին:
«Մշակութային խճանկարն» անցկացվել էր նաեւ Երեւանում եւ Վանաձորում: Երրորդ օրն այն արդեն «այցելել էր» Գյումրի: Երեւանում եւ Վանաձորում դրան մասնակցել էին վեց ազգային փոքրամասնությունների՝ հունական, գերմանական, վրացական, լեհական, ասորական, եզդիական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ: Գյումրիում հրեական եւ ասորական համայնքներից ներկայացուցիչներ չկային: Փոխարենը մյուս համայնքների ներկայացուցիչները ներկայացրեցին իրեն մշակույթն ու կենցաղը:
-Այսպիսի միջոցառումները շատ կարեւոր են,-ասում է հունական համայնքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը,- տարբեր ժողովուրդներ ներկայացնում են իրենց մշակույթը: Նման միջոցառումները սերտացնում են հարաբերությունները: