Հոկտեմբերի
6-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ «Արենի գինու փառատոն 2012»-ը:
Այն անցկացվում է արդեն 4-րդ անգամ:Այս տարվա մրցույթին մասնակցեցին և' տնական գինիների, և' արտադրողների կողմից պատրաստված գինիներ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Աժ պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Վայոց Ձորի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է մ.թ. ա 3-րդ
դարից: Այն այժմ ունի 543 գյուղացիական տնտեսություն եւ 2040
բնակիչ: Տեղանքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության համար:
Համայնքն ունի 150 հատ խաղողի այգի եւ տարեկան արտահանում է 300 տոննա գինի, որն
իրացվում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:
Комментариев нет:
Отправить комментарий