Показаны сообщения с ярлыком 2012. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 2012. Показать все сообщения

вторник

«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբար- 2012



Նոյեմբերի 23-25-ը Ծաղկաձորում անցկացվեց «Մարդամեջ» սոցիալական նորարարության երկրորդ ճամբարը, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում՝ UNDP-ի և USAID-ի ֆինանսավորմամբ: 

Նոյեմբերի 25-ին  ներկայացվեց ճամբարի մասնակիցների կողմից երկու օր շարունակ մշակված ծրագրերը` ավարտուն տեսքով:
Նախագծի արդյունքների ամփոփումից հետո կայացավ մրցանակաբաշխություն:
Ներկայացված 6 նախագծերից` «Հանդիսատեսի համակրանք» անվամակարգում հաղթողը «Բլադ բանկ» նախագիծն է: Տեղեկատվական միասնական ցանցը կբացառի անթույատրելի բացթողումներն ու կօգնի արտակարգ իրավիճակներում գտնել համապատասխան խմբի ու ռեզուսի դոնորին:


Ժյուրիի փակ դռների հետևում քննարկումներից հետո այս տարվա մարդամեջի հաղթող ճանաչվեց «Իմ մնգո» թիմը` մանկապարտեզների մոնիտորինգ ծրագրով:
Շնորհավորում ենք հաղթող թիմերին «Մարդամեջ-2012»-ում լավագույնս ներկայանալու համար:

среда

"Մարդամեջը" Գյումրիում

Հոկտեմբերի 10-ին Գյումրի Ինֆոտանը կայացավ  “MARDAMEJ: RELOAD 2012” երկրորդ սոցիալական նորարարության ճամբարի ներկայացումը:Գյումրի Ինֆոտանը հավաքվել էին հասարակական կազմակերպությունների անդամներ, կամավորներ, ուսանողներ և աշակերտներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրառատ, Առափի և Ախուրիկ գյուղական համայնքների ակտիվ երիտասարդները: Հանդիպմանը հրավիրվել էր նաև  "Մարդամեջ 2011"-ի
6 6 լավագույն ծրագրերից մեկի հեղինակն` Անի Դավթյանը, ով մասնակիցների հետ
կիսվեց իր փորձով և ներկայացրեց, թե որտեղից էր ծնվել "Pop clinic"
ծրագրի գաղափարը և ինչ փուլում է այժմ գտնվում այն: Վերջում մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին և ստացան գոհացուցիչ պատասխաններ: Բոլորը շատ ոգևորված հեռացան....Ակնկալում ենք հետաքրքիր և նորարարական գաղափարներ:



вторник

«Արենի գինու փառատոն 2012»



Հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ «Արենի գինու փառատոն 2012»-ը: Այն անցկացվում է արդեն 4-րդ անգամ:Այս տարվա մրցույթին մասնակցեցին և' տնական գինիների, և' արտադրողների կողմից պատրաստված գինիներ:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, Աժ պատգամավորներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ:
Վայոց Ձորի Արենի գյուղը պատմության մեջ հիշատակվում է մ.թ. ա  3-րդ դարից: Այն այժմ ունի 543 գյուղացիական տնտեսություն եւ 2040 բնակիչ: Տեղանքի բնակլիմայական պայմանները նպաստավոր են խաղողագործության համար: Համայնքն ունի 150 հատ խաղողի այգի եւ տարեկան արտահանում է 300 տոննա գինի, որն իրացվում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս: