Հոկտեմբերի 5-ին Գյումրու կենտրոնական փողոցներում ուրախ մթնոլորտ էր տիրում: Գյումրի Ինֆոտան անդամները կազմկերպել էին «Ժպտա' և փոխանցի'ր» ակցիան, որը նվիրված է Ժպիտի օրվան: Ակցիայի նպատակն էր գյումրեցիներին կտրել առօրյա հոգսերից և մի պահ դրանք, մոռացնել տալով, ժպիտ կորզել մեր համաքաղաքացիներից: Ինֆոտան անդամներն անցորդներին բաժանում էին ժպիտով թերթիկներ, որոնց հակառակ կողմում գրված էին կատակներ` վերցված «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խմբից: Գյումրի Ինֆոտան անդամներին միացան ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի անդամները: Տոնը ստացված էր և հետաքրքիր այն էր, որ անցորդներն իրենք էին մոտենում ու ցանկություն հայտնում ստանալ այդ թերթիկներից, բացի այդ նաև փոխանցում էին այլ անցորդներին:
Հիշեցնենք, որ
ժպիտը բարելավում է մարդու հոգեվիճակը և շրջապատողների մեջ հաճելի վերաբերմունք է ծնում: Ժպիտը մարդու ներսից ճառագայթող էներգիայի արտաքին դրսևորումն է: Ժպիտի հոգեվիճակում գտնվող մարդը նման է երկրային արեգակի: Այդպիսի մարդիկ մեզ ջերմացնում են, պաշտպանում և ոգևորում: Նրանք մեր կողմից ընկալվում են որպես հմայիչ, բարի, զգայուն և հարազատ էակներ: Մեզանից յուրաքանչյուրը նույնպես արեգակ է, եթե սրտում ուրիշների համար ժպիտ է ջերմացնում: Երբ ժպտում ես, դիմացինդ մտածում է, որ ուրախ ես իրեն տեսնելու համար: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են, և նրանց հետ ավելի հեշտ է շփվել:
Գյումրի Ինֆոտունը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլորին Ժպիտի օրվա կապակցությամբ:
Հիշե'ք, երբեմն միայն ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերի միջոցով:
Միշտ հիշե'ք. «Երբ ժպտում ես, ողջ աշխարհը ժպտում է քեզ»...
Комментариев нет:
Отправить комментарий