Mardamej:Reload
«Mardamej: Reload 2012» երկրորդ սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա նոյեմբերի 23-25, Ծաղկաձորում։
Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Օնլայն աշխարհը հսկայական ներուժ ունի, որ կարող է փոփոխությունների բերել իրական կյանքում։
2012թ. «Մարդամեջը» միտված է լինելու հակակոռուպցիոն խնդիրների նորարար լուծումների մշակմանը։
Տարիներ շարունակ Հայաստանում իրականացվում են հակակոռուպցիոն ծրագրեր՝ թե՛ կառավարության, թե՛ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Սոցիալական նորարարության ճամբարը ոչ թե կրկնում, այլ լրացնում և օպտիմալացնում է իրականացվող ծրագրերը՝ տալով նորարար մոտեցումներ ավանդական դարձած խնդիրներին: Որո՞նք են այն խորքային պրոբլեմները, որոնց հետևանքն է կոռուպցիան: Ինչպե՞ս կարելի է ազդել կոռուպցիայի նկատմամբ հանրային հանդուրժողականության վրա: Ինչպիսի՞ն պետք է լինի պատասխանատու և թափանցիկ պետական կառավարումը: Ո՞րն է ինֆորմացիայի դերը սոցիալական պրոբլեմների լուծման ժամանակ: Ինչպե՞ս ծառայեցնել Web և Mobile տեխնոլոգիաները այս խնդիրների լուծմանը:
Ճամբարի թիմը հանդիպում-քննարկումներ է նախատեսել Հայաստանի մարզերում և Երևանում:
Հայտնի են մարզերում կայանալիք հետևյալ հանդիպմումների վայրերը և ամսաթվերը՝
Հոկտեմբերի 10, Շիրակ
ժ. 15:00 – ք. Գյումրի, Գյումրի ԻնֆոՏուն,
Մհեր Մկրտչյան 38ա շենք, բն. 1, «Սախարովի մարդու իրավունքների կենտրոն»
Հոկտեմբերի 13, Շիրակ
ժ. 15:00 – ք. Գյումրի, Գյումրի ԻնֆոՏուն,
Մհեր Մկրտչյան 38ա շենք, բն. 1, «Սախարովի մարդու իրավունքների կենտրոն»
Հետևեք մեր էջին, որտեղ անընդհատ թարմացվելու է հանդիպումների ժամանակացույցը և մասնակցեք ձեր քաղաքում պլանավորված հանդիպմանը:
Մանրամասների համար կարող եք անցնել այս հղումով`
Մանրամասների համար կարող եք անցնել այս հղումով`
Комментариев нет:
Отправить комментарий