Показаны сообщения с ярлыком Մարդամեջ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարդամեջ. Показать все сообщения

пятница

Մարդամիջյան կարծիքներ

Մարդամեջյան միջոցառումներն իրենց բնույթով ծարավ սրտին անուշ ջուր են:
Հանուն արդարության նշեմ, որ լավագույն գաղափարները ծնվում են ինչ-որ բանի կարիքից, որն իսկապես անհրաժեշտ է:
Մարդամեջի իրական ազդեցությունը հետո է զգացվելու: Ներկայացված եւ քննարկված 4 գաղափարների չնչին մաս են կազմում այն գաղափարների պաշարի հանրագումարում, որ հնչեցին մասնակիցների շուրթերից:
Հավաքվել էին խելքի դոնորներ՝ բարդ հարցերին ամենապարզ լուծումներ առաջարկելով:
Միջոցառման մեխը մերժված գաղափարներն ու կարծիքներն էին, որոնք հնչեցին ընթացքում, բայց չերեւացին ամփոփիչ ելույթի ժամանակ:
Շնորհակալություն «մերժված գաղափարների» համար, որոնք առանձին մի ողջ Barcamp-ի, @HackathonYAN-ի, PsyCamp-ի եւ հաջորդ մարդամեջերի թեմա են: Ես այս միջոցառման սեւ խաղացողն ու հիշողության գրանցման սեւ արկղն էի: 
Շիրակի բազե


Տպավորություններս սպասածից ավելի լավն էին, ծանոթացանք մի քանի լավ մարդկանց հետ, սովորեցինք, հաղթեց մեր գաղափարը :)
Հայկարամ Դրմեյան

Հատկապես տպավորիչ էր Գրքի միջազգային օրվան նվիրված ակցիան:
Արամ Բահարյան

Հրաշալի տպավորություններ, հիասքանչ նոր ընկերներ, մի խոսքով ամեն ինչ տպավորիչ էր:
                                  Հովհաննես Կիրակոսյան

Կոնկրետ ես շաաատ տպավորված եմ, հաջորդ անգամ ե՞րբ ենք Մարդամեջ ելնելու: 
Շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնող խմբին և մեծ հաջողություններ եմ 
մաղթում հաղթողներին:
 Լիլիթ Գյունաշյան

Ամենահետաքրքիր բանը, երբ գնում ես , քեզ թվացող, անհայտության, բայց պարզվում է, որ էնքան էլ վախենալու չի ու նմանատիպ միջոցառման (երևի էսպես ասեմ) մասնակցել ես...Կարելի է ասել երկու հաղթանակ մեկ օրում՝ չսպասված էր ամեն դեպքում...
Թիմերին կցանկանամ բարեհաջող աշխատանքային ընթացք.. 

Հ.Գ. ամենազիլը՝ թերթե արձանին էդքան երազեցի տեսնել՝ ինքն իր ոտքով եկավ մոտս... իսկ ֆլեշմոբը ինքնատիպ էր՝ Մարտիրոսյան + Պետրոսյան:

Սեդա Մարտիրոսյան

Ուրախ եմոր մասնակցել եմ «Մարդամեջ»ին ներկայացված ծրագրերի քննարկման և գնահատման հանձնաժողովի աշխատանքին: Անկողմնակալանմիջական քննարկումէր, առանց որևէ նախատրամադրվածության և պարտադրանքի. ինձ դուր եկավ

Շնորհակալություն ծրագրի կազմակերպիչներին և հաջողություն հաղթողներին:

Սոնյա Սարգսյան

среда

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ»


Հեղինակ՝ Լուսինե Զաքեյան
Օգոստոս ամիսն էր,  իմացա «Մարդամեջի» մասին, սկզբից չիդեի՝ ըդիկ ինչ կներկայացնե իրանից, բայց հետո օր բացատրին, նոր հասկցա, օր ըդիկ սոցիալական նորարարության մեկօրյա հավաք է,  ուրտեղ մարդիկ կներկայանան իրանց գաղափարներով, որոնցից կընտրվին երկու լավագույն գաղափարները:  2 օր է ինչ էլեկտրոնային հասցես չէի մտե,  մտա տեսնիմ ինչ. իմ  շատ սիրելի Լուիզան ղրգել էր «Մարդամեջի» հայտը: Նստա, սկսի լրացնել, կեսից հետ զգացի, օր որոշ կետերի հմտություններս չի բավականացնե, կիսատ թողեցի, զանգի Լուիզին, սեց, օր գամ Ինֆոտուն, կլրացնենք միասին:


Հաջորդ օրը  ելա, գնացի Ինֆոտուն, հայտը լրացրեցի, պարզվավ, օր հեչ էլ պետք չէր էդ հմտություններին տիրապետելը:
Վերջապես էկավ էտ սպասված օրը. «Մարդամեջ», «նարնջագույն հեղափոխություն», խանդավառ  երիտասարդներ, մտքերի ու գաղափարների տարափ, համով ուտելիքներ, մի խոսքով՝ գժական մթնոլորտ:
Աստված տա, հաջորդ տարի նույնպես  «Մարդամեջ» լինի, օր արդեն հանդես գամ իմ սեփական գաղափարով:
Չնայած կփորձեմ մինչև մյուս տարի ինչ-որ մի բան անել Լեննականիս համար, օր համ սիրտս հովնա, համ էլ մարդկանց համար լավ էղնի:

вторник

Մարդամեջյան մի օր


Հեղինակ՝ Քարմեն Դավթյան
2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ սոցիալական  նորարության հավաք: Ես ի սկզբանե որոշեցի դիմել սեփական գաղափարով, բայց քանի որ առաջին անգամ էի մասնակցելու, նախընտրեցի միանալ ինչ-որ հետաքրքիր գաղափարի:  Ներկայացված 4 գաղափարներից ինձ առավել հետաքրքրեց Էմմա Բաղդասարյանի գաղափարը:
Գաղափարի էությունն հետևյալն էր. ստեղծել մի ինֆոկայք, որտեղ հնարավոր կլինի տեղադրել Շիրակի մարզում տեղի ունենալիք բոլոր միջոցառումները: Գաղափարն ունեցավ շատ համակիրներ, սակայն վերջիններիս թիվն էլ էր սահմանափակ: Գաղափարի հեղինակին միացան 7 հոգի, որոնք էլ իրենց պատկերացումներով ու գաղափարներով կիսվեցին՝ կապված կայքի ստեղծման հետ:
 Ինձ հատկապես դուր եկավ ճաշի ընդմիջումը, որտեղ հավաքվեցին հավաքի բոլոր մասնակիցներն ու մտերմիկ զրույց վարեցին:
Գաղափարի մշակմանը նախատեսված ժամանակի սպառվելուց հետո տեղի ունեցավ Գրքի միջազգային օրվան նվիրված ակցիա, որն իր շուրջ հավաքեց հավաքի բոլոր մասնակիցներին:
Ճամբարի վերջում ժյուրիի անաչառ ընտրությամբ ընտրվեցին 2 գաղափարներ, իսկ մեր գաղափարը մնաց սպասման փուլում…

Չհաղթեց մեր թիմը, սակայն հաղթեցինք ՄԵՆՔ

Հեղինակ՝ Էմմա Բաղդասարյան

Վերջին շրջանում գերզբաղվածությունս շատ բաներից է ինձ զրկել, բայց Մարդամեջից ինքնազրկվել չէի կարող։ Օգոստոսի վերջին Թեղուտում ճամբարի էի, եւ չգիտես ինչու մոտս տպավորվել էր, որ «Մարդամեջին» գրանցվելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ին է, իսկ ես վերադառնալու էի 31-ին ….
Մի գաղտնիք բացեմ, ես ինչպես արդեն նշել էի ինքնազրկվել «Մարդամեջից» չէի կարող, այդ իսկ պատճառով խնդրել էի Սեդային հայտս լրացնել, ազնվորեն չգիտեմ՝ անգամ ինչ է գրել :) :) :)
Սեպտեմբերի 4-ն էր, ընկեներիցս մեկը՝ Ավետիսյան Գայանեն, ասաց

- Գնամ տուն, «Մարդամեջին» գրանցվեմ, վաղը վերջին օրն է. Դե հիմա պատկերացրեք՝ ինչպես կփայլեին աչքերս : Չեմ էլ հիշում ինչպես եմ ձեւակերպել մտքերս, միայն թե հասցնեմ, միայն թե ասեմ՝ ինչ եմ ուզում: Անցավ մի քանի օր, պարոն Պետրոսյանի զանգից աշխատավայրումս տարօրինակ երջանկության ճիչեր էին լսվում

- Էմմա ջան, քո գաղափարը նախնական 4 ընտրվածների մեջ է:

Իսկ Էմման խոսափողից այն կողմ միայն՝ «ուխխխխխ, շնորհակալ եմ» էր ասում:
Էկավ «Մարդամեջի» օրը, երբ կանչեցին խոսելու հարթակ, որ ներկայացնեմ գաղափարս ու թիմակիցներ հավաքեմ, շփոթված էի, իմ առջեւ նստած էին մեր քաղաքի ամենախելառ, ամենահամարձակ, ամենաինքնատիպ, ամենաամենաամենա երիտասարդները։
Ինչեւէ, գաղափարակիցներ շատ շուտ գտա, մտքինս մեկ է անելու եմ, թեկուզ փող չտաք :)

Սկսեցինք մշակել, խոսել, քննարկել, սլայդներ սարքել, մեկ-մեկ իրար չհասկանալ, մեկ-մեկ իրար չափից շատ հասկանալ։ Մի նկատառում, իմ թիմը լավագույնն էր, որովհետեւ 2 ժամվա ընթացքում բոլորը միմյանց մասին հոգ էին տանում. դու սա արա, ես սա կանեմ, դու գրի, ես քեզ թեյ կբերեմ, հոգատար ու բարի էին։ Իսկ հենց այն պահերին, որ շտապում էի ու պիտի աշխատանքի հասնեի, գալիս էր Տերտերյան Կարենը, ով ինձ համար լուրջ դեմք է, ասեմ իմանաք, իրեն հատուկ հանդարտությամբ ասում էր՝ միտքդ շատ լավն է, էլ դրանից հետո էլ ինչ աշխատանք։
Իմ գաղափարը 2 դրամաշնորհային գաղափարներից մեկը չդարձավ, սակայն մեր մյուս գաղափարները կյանքի կոչվեցին, ինչու եմ այդպես ասում, որովհետեւ, երբ կանգնել էի առավոտյան 11-ին խոսելու հարթակին ու նայում էի այդ ոսկի երտասարդներին, բերնեբերան հպարտությամբ էի լցվում, որ մերն են…

суббота

ՄԱՐԴԱՄԵՋՅԱՆ ՄԵԿ ՕՐ



Հեղինակ՝ Հերմինե Հովհաննիսյան
11.09.2015թ. Գյումրիում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը, որին մասնակցում էին մոտ 50 երիտասարդներ, ովքեր ներկայացրեցին իրենց գաղափարները: Գաղափարները ներկայացնելուց հետո խմբերի բաժանվեցին և սկսեցին իրենց գաղափարները մշակել  և դարձնել ծրագրեր:  «Մարդամեջը» տևեց 9 ժամ, բայց այնքան հետաքրքիր էր, որ չնկատվեց՝ ինչպես անցավ ժամանակը: Ես միացել էի Էմմա Բաղդասարյանի գաղափարին, որն իրենից ներկայացնում էր կայքի ստեղծում, որը հնարավորություն կտար տեղեկանալ քաղաքում այդ օրը տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մենք խմբով աշխատեցինք մոտ 4 ժամ:  Այդ ընթացքում պատրաստեցինք պրեզենտացիա՝ ներկայացնելու մեր ծրագիրը: Ծրագրերը ներկայացնելուց հետո ժյուրին գնաց ընտրություն կատարելու ծրագրերի միջև: Այդ ընթացքում մենք անհամբեր սպասում էինք արդյունքներին և վստահ էինք, որ մեր ծրագիրն են ընտրելու: Եվ եկավ արդյունքներն հայտնելու ժամանակը, ցավոք, մեր ծրագիրը չէին ընտրել, սակայն ասեցին, որ սպասենք, հնարավոր է հետագայում հնարավորություն ընձեռվի մեր ծրագիրն իրականացնելու: 

четверг

ՄԱՐԴԱՄԻՋՅԱՆ ՄԵԿ ՕՐ

Հեղինակ՝ Ա.Սիմոնյան

«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաք: 
Մասնակցել  ցանկացողները պետք է նախօրոք լրացնեին իրենց հայտերը:
Հավաքը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին «Berlin Art hotel»-ում, առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 7-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցի տարածքում իսկական իրարանցում էր տիրում. 50 երիտասարդներ՝ ծիրանագույն վերնաշապիկներով ակտիվորեն քննարկում էի և զարգացնում եղած գաղափարները:
Օրվա սկզբում ելույթ ունեցան ծրագրի կազմակերպիչները, հետո ներկայացվեցին 4 գաղափարները, որոնց շուրջ համախմբվեցին մասնակիցները՝ բաժանվելով 4 տարբեր խմբերի: Հավաքի հիմնական և բուն նպատակն էր լուծել համայնքային որևէ խնդիր օնլայն կամ օֆլայն տարբերակով:
  Ըստ օրակարգի պետք է մինչև ընթրիք պատրաստ լինեին ծրագրերը, իսկ արդեն ընթրիքից հետո ներկայացվեին դրանք: Համեղ ընթրիքն ավարտվեց, և մասնակիցները սկսեցին ներկայացնել իրենց ծրագրերը: Ժյուրին առանձնացավ որոշում կայացնելու, իսկ այդ ընթացքում մենք փնտրում էինք Սոնայի «iPhone» հեռախոսը, որը, ինչպես վերջում պարզվեց, գտնվում էր ժյուրիի սենյակում:
Վերջապես ժյուրիի անդամներն ավարտեցին քննարկումը: Երկար ձգձգումներից հետո ժյուրիի նախագահի կողմից հայտարարվեց հաղթող 2 ծրագրերի անվանումները, որոնցից մեկը մերն էր:
Մեր թիմի բոլոր անդամները, ինչպես նաև ես, անչափ ուրախացանք, քանի որ մ
եր ծրագիրը կրում է բարեգործական բնույթ, և համոզված ենք, որ այն ծառայելու է իր նպատակին, սակայն չեմ ցանկանա շատ մանրամասնել:
Մանրամասների համար կարող եք այցելել http//www.bj.am կայք:


среда

ԻՆՉ ԿՈՐՑՐԵՑԻ ԵՍ՝ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՎ «ՄԱՐԴԱՄԵՋ»-ԻՆ

Հեղինակ՝ Լ.Այվազյան

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես մոռացա լրացնել «Մարդամեջ-Գյումրի 2015» Սոցիալական նորարարության ճամբարի մասնակցության հայտը: Երբ տեղեկացա առաջին հանդիպման մասին փորձեցի մի կերպ ներս «խցկվել» ծանոթ-բարեկամ կապի միջոցով, սակայն դա էլ չստացվեց: Հենց այդ պահին ես հասկացա, որ կորցրեցի նորանոր ընկերներ ձեռքբերելու և մարդկանց օգնելու ևս մեկ հնարավորություն:
Հանդիպումը տևել էր մոտ 8 ժամ: Մասնակիցները հիանալի ժամանակ էին անցկացրել,ծանոթացել նոր մարդկանց հետ, ներկայացրել սեփական ծրագրերը և տեղեկացել այլ ծրագրերի մասին, իրականացրել հետաքրքիր ակցիա: 
Այս ամենի մասին ես իմացա սոցցանցում տեղադրված մի շարք նկարներից և «Մարդամեջ»-ին մասնակցած իմ ընկերներից:
Եվ վերջապես չմասնակցելով «Մարդամեջ»-ի առաջին հանդիպմանը՝ ես կրկին չկարողացա անձամբ ծանոթանալ մեր քաղաքի նոր բնակիչ՝ «Թերթե մարդու» հետ:
Կորցնելով այս ամենը՝ ներքուստ խոստացել եմ ինձ մասնակցել նմանատիպ միջոցառումներին և նախաձեռնություններին, որպեսզի էլ ավելի կորուստեր չունենամ:
Եվ իմ սեփական համեստ փորձից ելնելով՝ խոսքս կցանկանամ ուղղել այժմյան երիտասարդությանը՝ մեջբերելով մեկ տող հայտնի երգից՝ «Танцуй, пока молодой…»

понедельник

«ՄԱՐԴԱՄԵՋ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔ


Հավաքն իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում։

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը   քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին անկախ և վստահելի տեղեկատվական աղբյուրները: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության  և  ներգրավվածության  անհրաժեշտ
մեխանիզմ: 

Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։


Սոցիալական նորարարության հավաքի նպատակն է նպաստել  ՀՀ-ում  տեղի  ունեցող բարեփոխումների  (սոցիալական, ապակենտրոնացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային   մասնակցության   բարձրացմանը,   այնպիսի խնդիրների   վերհանմանը,   որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն  կամ օֆլայն միջոցներով:

Այն կօգնի
-Վեր հանել  մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ,
-Ի մի բերել  ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները,
-Ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:

Ժամանակացույցը.
«ՄԱՐԴԱՄԵՋ»    սոցիալական    նորարարության    հավաքի    կանցկացվի   Հայաստանի    մարզերում գործող ինֆոտներում 
1.  Սեպտեմբերի 11-ին՝ Գյումրի Ինֆոտուն
2.  Սեպտեմբերի 15-ին՝ Վանաձոր Ինֆոտուն
3.  Սեպտեմբերի 18-ին՝ Արմավիր Ինֆոտուն
4.  Սեպտեմբերի 24-ին՝ Մարտունի Ինֆոտուն
5.  Սեպտեմբերի 26-ին՝ Իջևան Ինֆոտուն   
6. Սեպտեմբերի 29-ին՝ Սյունքի ինֆոտուն:

Ժամանակացույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք
 այստեղ:
Հավաքի    ընթացքում    նախատեսվում    են    խմբային    աշխատանքներ   տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների աջակցությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն հարթակներ, որոնք կնպաստեն սոցիալական կոնկրետ խնդիրների լուծմանը: Քննարկումների   արդյունքում յուրաքանչյուր   ինֆոտան   ընտրված    2   լավագույն ծրագրերը կստանան      ֆինանսական      աջակցություն      իրենց      սոցիալ-նորարարական գաղափարները       իրականացնելու       համար`       յուրաքանչյուրը      մինչև 250.000 դրամի սահմաններում: Մնացած օգտագործելի գաղափարները ևս հնարավորություն կունենան մասնակցել մեր զարգացման ծրագրերին ու ստանալ աջակցություն տարբեր ձևերով: Հավաքի մասնակիցներն ընտրվելու են մրցութային կարգով: Հավաքին կարող են մասնակցել   Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիք մարզերում բնակվող ծրագրավորողներ, բլոգերներ, ակտիվ քաղաքացիներ, ովքեր իրենց  գործունեության  մեջ  կիրառում  են  համացանցի  գործիքներընրանքովքեր կկարողանան առանձնացնել իրենց մարզին առնչվող սոցիալական որևէ հիմնախնդիր ու առաջարկել դրա լուծման տարբերակ՝ օնլայն կամ օֆլայն միջոցներով:


Հայտերի ներկայացման համար կարող ենք օնլայն լրացնել այստեղ:


Լրացուցիչ հարցերով դիմել. Եվրասիա համագործակցություն հիմնադրամ,  ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին+374 10 25 15 75*203 կամ` vavanesyan@epfound.am: 


«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրին վերաբերող հարցերով կարելի է դիմել ծրագրի 

ղեկավար Նունե  Սարգսյանին`   +374   95583600 հեռախոսահամարով կամ  nsarkissian@mediainitiatives.am  էլ. փոստով:  

Մեր հասցեն`քԵրևան, Ազատության պող. 1/21, բն. 23, 0037, 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, 
Հեռախոս` +374 10 25 15 75,
Էլ-փոստ՝  info-epf@epfound.am,
Կայք` www.epfarmenia.am