среда

"Մարդամեջը" Գյումրիում

Հոկտեմբերի 10-ին Գյումրի Ինֆոտանը կայացավ  “MARDAMEJ: RELOAD 2012” երկրորդ սոցիալական նորարարության ճամբարի ներկայացումը:Գյումրի Ինֆոտանը հավաքվել էին հասարակական կազմակերպությունների անդամներ, կամավորներ, ուսանողներ և աշակերտներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ջրառատ, Առափի և Ախուրիկ գյուղական համայնքների ակտիվ երիտասարդները: Հանդիպմանը հրավիրվել էր նաև  "Մարդամեջ 2011"-ի
6 6 լավագույն ծրագրերից մեկի հեղինակն` Անի Դավթյանը, ով մասնակիցների հետ
կիսվեց իր փորձով և ներկայացրեց, թե որտեղից էր ծնվել "Pop clinic"
ծրագրի գաղափարը և ինչ փուլում է այժմ գտնվում այն: Վերջում մասնակիցներն իրենց հարցերն ուղղեցին և ստացան գոհացուցիչ պատասխաններ: Բոլորը շատ ոգևորված հեռացան....Ակնկալում ենք հետաքրքիր և նորարարական գաղափարներ:









Комментариев нет:

Отправить комментарий