Показаны сообщения с ярлыком ակցիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ակցիա. Показать все сообщения

вторник

Մարդամեջյան մի օր


Հեղինակ՝ Քարմեն Դավթյան
2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ սոցիալական  նորարության հավաք: Ես ի սկզբանե որոշեցի դիմել սեփական գաղափարով, բայց քանի որ առաջին անգամ էի մասնակցելու, նախընտրեցի միանալ ինչ-որ հետաքրքիր գաղափարի:  Ներկայացված 4 գաղափարներից ինձ առավել հետաքրքրեց Էմմա Բաղդասարյանի գաղափարը:
Գաղափարի էությունն հետևյալն էր. ստեղծել մի ինֆոկայք, որտեղ հնարավոր կլինի տեղադրել Շիրակի մարզում տեղի ունենալիք բոլոր միջոցառումները: Գաղափարն ունեցավ շատ համակիրներ, սակայն վերջիններիս թիվն էլ էր սահմանափակ: Գաղափարի հեղինակին միացան 7 հոգի, որոնք էլ իրենց պատկերացումներով ու գաղափարներով կիսվեցին՝ կապված կայքի ստեղծման հետ:
 Ինձ հատկապես դուր եկավ ճաշի ընդմիջումը, որտեղ հավաքվեցին հավաքի բոլոր մասնակիցներն ու մտերմիկ զրույց վարեցին:
Գաղափարի մշակմանը նախատեսված ժամանակի սպառվելուց հետո տեղի ունեցավ Գրքի միջազգային օրվան նվիրված ակցիա, որն իր շուրջ հավաքեց հավաքի բոլոր մասնակիցներին:
Ճամբարի վերջում ժյուրիի անաչառ ընտրությամբ ընտրվեցին 2 գաղափարներ, իսկ մեր գաղափարը մնաց սպասման փուլում…

Ժպիտի օրը Գյումրիում

Հոկտեմբերի 5-ին Գյումրու կենտրոնական փողոցներում ուրախ մթնոլորտ էր տիրում: Գյումրի Ինֆոտան անդամները կազմկերպել էին «Ժպտա' և փոխանցի'ր» ակցիան, որը նվիրված է Ժպիտի օրվան: Ակցիայի նպատակն էր գյումրեցիներին կտրել առօրյա հոգսերից և մի պահ դրանք, մոռացնել տալով, ժպիտ կորզել մեր համաքաղաքացիներից: Ինֆոտան անդամներն անցորդներին բաժանում էին ժպիտով թերթիկներ, որոնց հակառակ կողմում գրված էին կատակներ` վերցված «Կատակում են գյումրեցիները» ֆեյսբուքյան խմբից: Գյումրի Ինֆոտան անդամներին միացան ԿԱԶԱ Շվեյցարական մարդասիրական  հիմնադրամի անդամները: Տոնը ստացված էր և հետաքրքիր այն էր, որ անցորդներն իրենք էին մոտենում ու ցանկություն հայտնում ստանալ այդ թերթիկներից, բացի այդ նաև փոխանցում էին այլ անցորդներին: 
Հիշեցնենք, որ 
ժպիտը բարելավում է մարդու հոգեվիճակը և շրջապատողների մեջ հաճելի վերաբերմունք է ծնում:  Ժպիտը մարդու ներսից ճառագայթող էներգիայի արտաքին դրսևորումն է: Ժպիտի հոգեվիճակում գտնվող մարդը նման է երկրային արեգակի: Այդպիսի մարդիկ մեզ ջերմացնում են, պաշտպանում և ոգևորում: Նրանք մեր կողմից ընկալվում են որպես հմայիչ, բարի, զգայուն և հարազատ էակներ: Մեզանից յուրաքանչյուրը նույնպես արեգակ է, եթե սրտում ուրիշների համար ժպիտ է ջերմացնում: Երբ ժպտում ես, դիմացինդ մտածում է, որ ուրախ ես իրեն տեսնելու համար: Ժպտացող մարդիկ ավելի հաճելի են, և նրանց հետ ավելի հեշտ է շփվել:  
Գյումրի Ինֆոտունը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլորին Ժպիտի օրվա կապակցությամբ: 
Հիշե'ք, երբեմն միայն ժպիտով Դուք կարող եք հասնել ավելիին, քան խոսքերի միջոցով:  Միշտ հիշե'ք. «Երբ ժպտում ես, ողջ աշխարհը ժպտում է քեզ»...


среда

Ժպտա' և փոխանցի'ր


Հոկտեմբերի 5-ը Ժպիտի միջազգային օրն է
(այն պետք չէ խառնել ապրիլ մեկյան կատակ օրվա հետ):Գյումրի ԻնֆոՏունը հրավիրում է Ձեզ տոնելու այս օրը միասին: 
Ակցիայի մասնակիցներն իրենց  ձեռքերով պատրաստելու են ժպիտներ, որոնց վրա  կտեղադրվեն կատակներ, որոնք կբաժանվեն անցորդներին:
Այլ գաղափարներ և ստեղծագործական մտքեր ունենալու դեպքում՝ իրագործեք դրանք: Գյումրի ԻնֆոՏունը սիրով ողջունում է ցանկացած քայլև համագործակցություն:
Ակցիայի մասնակիցները հավաքվում են  հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց: 
Այլ գաղափարներ և ստեղծագործական մտքեր ունենալու դեպքում՝ իրագործեք դրանք: Գյումրի ԻնֆոՏունը սիրով ողջունում է ցանկացած քայլև համագործակցություն:Ակցիայի մասնակիցները հավաքվում են  հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց: 



Միացե'ք, ժպտացե'ք հաճախ և ժպիտ փոխանցե'ք համաքաղաքացիներին: