Հիմնականում ոչ: Կարող են քվեարկել միմիայն արտերկրում գտնվող դիվանագետները,
զինվորականները ու տեղական կազմակերպությունների արտերկրյա մասնաճjուղերի
աշխատողները: Այլ քաղաքացիները՝ ոչ:
2.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել ոչ այն
համայնքում, ուր հաշվառված է:
Այո, եթե քաղաքացին քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, ապա
կարող է ոչ ուշ, քան մարտի 23-ը դիմում ներկայացնել Ոստիկանության
անձնագրային բաժին: Դիմումը պետք է ներկայացնել կամ հաշվառման վայրի, կամ էլ
քվեարկության օրը գտնվելու վայրի անձնագրային բաժին:
3.Ի՞նչ է ռեյտինգային ընտրակարգը:
Ընտրությունները համամասնական ընտրակարգով են: Ընտրողները քվեարկում են
կուսակցություններին ու դաշինքներին: Դրանից հետո ընտրողը կարող է իր տարածքում իր
ընտրած կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ձայն տալ: Առավել ձայներ
հավաքած տարածքային թեկնածուները ընդամենը առավել անցողիկ հորիզոնական կգրավեն
իրենց կուսակցության ցուցակում:
Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև տեղերի բաշխման վրա ռեյտինգային
ընտրությունը չի ազդում, դրա վրա ազդում են միմիայն այն, թե որ կուսակցությունը
կամ դաշինքը քանի քվե է ստացել:
4.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել մի
կուսակցության, իսկ ռեյտինգայինով ձայն տալ ուրիշ ուժի ներկայացուցչի:
Ոչ: Տեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ՝ ամեն կուսակցության կամ
դաշինքի համար մեկական: Քվեախցիկում ընտրողը այդ 9 քվեաթերթիկներից ընտրելու է իր
նախընտրած քաղաքական ուժինը՝ մնացած 8 քվեաթեթրիկները գցելով հատուկ արկղի մեջ:
Այնուհետև, ընտրողը իր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի հետևում
ընտրում է այդ կուսակցության կամ դաշինքի տվյալ տարածքի թեկնածուներից մեկին:
5.Այսինքն, եթե քաղաքացին տվյալ
կուսակցության տարածքային թեկնածուներից մեկին ընտրի, ապա մեխանիկորեն քվեարկու՞մ
է այդ կուսակցությանը:
Այո: Ռեյտինգային (տարածքային) թեկնածուներից որևէ մեկին քվեարկելու համար
ընտրողը արդեն վերցնում է այդ քաղաքական ուժի քվեաթերթիկը և մեխանիկորեն քվեարկում
այդ կուսակցությանը կամ դաշինքին:
6.Ընտրողը կարո՞ղ է քվեարկել որևէ
քաղաքական ուժի, բայց զերծ մնալ ռեյտինգային ընտրությունից:
Այո: Ամեն դեպքում քվեն կգնա քաղաքացու կողմից ծրարի մեջ դրված քվեաթերթիկի
կուսակցությանը կամ դաշինքին:
7.Տարածքային ցուցակի թեկնածուն եթե
հաղթել է, ապա դառնում է պատգամավո՞ր:
Պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է այդ թեկնածուի կուսակցության կամ դաշինքի
հավաքած ձայներից ու ստացած մանդատների քանակից: Կարող է մի թեկնածու շատ ձայն
հավաքել, բայց իր կուսկցությունը անգամ չհաղթահարի անցողիկ շեմը և չհայտնվի
ԱԺ-ում, այնինչ նույն տարածքում մեկ այլ քաղաքական ուժի թեկնածու, ով ավելի քիչ
ձայն է հավաքել, կարող է դառնալ պատգամավոր:
Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ թեկնածուի առաջադրած կուսկցությունը քանի
ձայն կստանա, ինչպես նաև այն, թե նույն կուսակցության մյուս ռեյտինգային
թեկնածուների համեմատ տվյալ թեկնածուն քանի քվե կստանա:
8.Ամեն ինչ բարդ է: Ինչպե՞ս կողմնորոշվել:
Բարդ չէ: Ընտրողը որոշում է, թե 9 քաղաքական ուժերից ո՞ր մեկին է սատարում,
ապա հասկանում, թե իր նախընտրած ուժի տարածքային թեկնածուներից ո՞ր մեկին կցանկանա
ապահովել ցուցակում առավել անցողիկ հորիզոնական:
9.Քանի՞ պատգամավոր է լինելու գալիք
խորհրդարանում:
Այ սա միարժեք չէ: Առնվազն 101: Բայց կախված քվեարկության ելքից այդ թիվը
կարող է աճել ու հասնել 180-ի։ Տարբեր դեպքերում նախատեսված է կուսակցություններին
ու դաշիքններին լրացուցիչ (բոնուսային) մանդատների տրամադրումը: Ամեն դեպքում
հստակ է, որ հաղթող քաղաքական ուժը կամ կոալիցիան, անկախ սցենարներից, գալիք
Ազգային ժողովում ունենալու է մանդատների ընդհանուր թվի 54-ից 67 տոկոսը:
10.Ի՞նչ անի ընտրողը, ում քվեարկությունը
փորձում են վերահսկել: Հնարավո՞ր է անվեհարհսկելի կերպով քվեարկել:
Այո: Այդ դեպքերի համար մենք պատրաստել ենք հատուկ տեսանյութ, որը
հեռարձակվում է նաև հեռուստատեսություններով ու ռադիոյով:
11.Ի՞նչ է փոխվել ընտրակեղծիքների ռիսկերի
առումով:
Տեղամասում ընտրակեղծարարությունը
էականորեն դժվարացել է: Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի և ընտրողների
ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիվ շատ դժվար է քվեարկել բացակա
քաղաքացիների փոխարեն:
Ավելին, 2000 տեղամասերից մոտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում տեղամասում:
Ավելին, 2000 տեղամասերից մոտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիվ ցանկացած մարդ կարող է տեսնել, թե ինչ է տեղի ունենում տեղամասում:
12.Տեղամասում ընտրողի ձայնը պաշտպանվա՞ծ
է:
Այո: Բացի բազմաթիվ ազնիվ վստահված անձանցից ու լրագրողներից, մոտ 1700-ից
1800 տեղամասերում լինեու են վստահելի թիմերի 2-ական դիտորդ: «Անկախ դիտորդի»,
«Քաղաքացի դիտորդի», Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդների տեսադաշտից դուրս են
մնալու բացառապես շատ փոքր տեղամասերը: Գումարային, 3500-ից ավել վստահելի
դիտորդներ պաշտպանելու են ընտրողների քվեն:
Նյութ ամբողջությամբ վերցված է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կայքից:
Комментариев нет:
Отправить комментарий